Ցմախ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ցեղ Ցմախ (Gypsophila)
L., 1753

Ցմախ[1] (լատին․՝ Gypsophila), սապնարմատ, մեխակազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Ցողունը կանգուն է կամ փռված, ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր, ամբողջական, նեղ գծայինից մինչև ձվանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը միաբուն, ձվաձև տուփիկ է։ Տեսակների մեծ մասը պարունակում է սապոնիններ։

 
 
 
 
 

Տարածում

խմբագրել

Ցմախ արեցանմանը (G. aretioides) հազվադեպ հանդիպում է Գեղարքունիքի (Վանման գ.) և Արարատի (Ուրծի լեռնաշղթա) մարզերում, աճում է քարքարոտ, կավոտ, կրաքարոտ վայրերում, առաջացնում է ամուր բարձիկներ։ Ցմախ Թախտաջյանի (G. takhtadzhanii) Հայաստանի բնաշխարհիկ է, ցմախ մտրականմանը (G. virgata) հազվադեպ հանդիպում է Երևանի և Շիրակի ֆլորիստիկ. շրջաններում, աճում է կավավազային հողերում։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, ժայռոտ, ավազոտ և այլ վայրերում, նաև մարգագետիններում, դաշտերում, ճամփեզրերին։

Կիրառություն և նշանակություն

խմբագրել

Ցողունների, տերևների ու ծաղիկների պատրաստուկներն օգտագործում են որպես փսխեցնող, ցավազրկող և այլն միջոց, արմատները՝ շամպույն, օճառափոշի պատրաստելու համար։ Որոշ տեսակներ՝ պատային ցմախ, ցմախ ձգվածը (G. porrigens), չարորակ մոլախոտեր են, իսկ ցմախ անատոլիական (G. anatolica) և ցմախ Լիպսկու (G. lipskyi) տեսակները՝ հազվագյուտ և անհետացող։

Տեսակներ

խմբագրել

Հայտնի է մոտ 120 կամ 150[2].Հայաստանում՝ 14 տեսակ՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Русское название Гипсофила используется преимущественно в литературе о цветоводстве (Китаева Л. А. Однолетники вашего сада. М.: Олма-пресс, 2002) и семеноводстве (Вакуленко В. В. Семеноводство однолетных и двухлетних цветочных растений. М. 1963.)
  2. The Plant List: Gypsophila Արխիվացված 2013-07-03 Wayback Machine
  3. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Gypsophila (անգլ.)

Գրականություն

խմբագրել
  • Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. — С. 138—141. — ISBN 5-87317-128-9.
  • Шишкин Б. К. Род 493. Качим — Gypsophila // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. VI. — С. 731—777. — 956 + XXXVI с. — 5200 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցմախ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցմախ» հոդվածին։