Սան Ֆեռնանդո (Տրինիդադ և Տոբագո)

1rightarrow blue.svgԱյս հոդվածը Տրինիդադ և Տոբագոյի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սան Ֆեռնանդո (Կադիս)։

Սան Ֆեռնանդո (անգլ.՝ San Fernando), նավահանգստային քաղաք Տրինիդադ կղզու և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության արևմտյան ափին։ Սան Ֆեռնանդոն համարվում է Տրինիդադ և Տոբագոյի ամենահայտնի և Չագուանասից հետո երկրորդ ամենամեծ քաղաքը հանրապետությունում։ Սանդոն (քաղաքն անվանում են նաև այս կերպ) զբաղեցնում է 19 կմ² տարածք։ Հյուսիսում քաղաքը սահմանափակված է Գուարակարա գետով, հարավում՝ Օրոպուշ գետով, արևելքում՝ Սըր Սոլոմոն Հոչոյի մայրուղով, իսկ արևմուտքում՝ Պարիա ծոցով։ Նախկին թաղամասը քաղաքային կորպորացիայի կարգավիճակ է ստացել 1988 թվականի նոյեմբերի 18-ին։ Սան Ֆեռնանդոյի կարգախոսն է․ ««Sanitas Fortis»-Առողջ միջավայրում մենք ուժ կգտնենք»։ Սան Ֆեռնանդոն համարվում է Տրինիդադ և Տոբագոյի արդյունաբերական մայրաքաղաքը, քանի որ հենց այստեղ են գտնվում տնտեսության զարգացման համար կարևոր մի շարք գործարաններ, որոնցից են Պուենտ-ա-Պիեր նավթավերամշակման գործարանը, մետալուրգիական և ալյումինի մշակման գործարաններ, ինչպիսիք են Քոուվայում Փոինթ-Լիզասը, Փոինթ-Ֆորտինը և Լա Բրեան։

Բնակավայր
Սան Ֆեռնանդո
Palmiste Mansions 121.JPG
ԵրկիրՏրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
Մակերես18,64 կմ²
ԲԾՄ34 մետր
Բնակչություն55 419 մարդ (2000)
Ժամային գոտիUTC-4
##Սան Ֆեռնանդո (Տրինիդադ և Տոբագո) (Տրինիդադ և Տոբագո)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ ապագա Սան Ֆեռնանդո քաղաքը հիշատակվել է 1595 թվականին, երբ Սըր Ուոլթեր Ռելին մտել է Պարիա ծովածոց՝ էլդորադոն որոնելու համար։ Այնտեղ կար մի բնակավայր, որտեղ հնդկացիներ էին բնակեցվել։ 1687 թվականին ժամանած կապուցինները փորձել են այդ հնդկացիներին քրիստոնյա դարձնել։ 1784 թվականին ժամանել է Տրինիդադի նահանգապետ Խոսե Մարիա Չակոնը (իսպ.՝ José María Chacón), հողը բաժանել է նորաբնակների միջև, ապա սկսել է ակտիվորեն զարգացնել տարածաշրջանը։ 1792 թվականին նա հայտարարել է, որ բնակավայրը փոքր քաղաք է (անգլ.՝ town) և քաղաքն անվանակոչել է ի պատիվ Իսպանիայի Կառլ 4-րդ Ֆեռնանդո թագավորի որդու՝ Ֆերդինանդ VII-ի պատվին, որը կառավարել է հոր հրաժարականից հետո։

Քաղաքը զարգացել է որպես տիպիկ իսպանական գաղութային քաղաք՝ կենտրոնական հրապարակ, զբոսայգի, «Կառավարության տուն» (իսպ.՝ Casa Real), բանտ, եկեղեցի[1]։

1818 թվականին քաղաքն ավերվել է հանկարծահաս հրդեհի պատճառով, սակայն մինչև 1846 թվականը կառուցվել են ժամանակակից սահմանները։ 1853 թվականին դարձել է բորո[2], իսկ քաղաք՝ 1989 թվականի նոյեմբերի 18-ին[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Արևմուտքից քաղաքի ափերը ողողում է Կարիբյան ծովի Պարիա ծոցը։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Պուենտ-ա-Պիեր քաղաքին։ Քաղաքի հյուսիսային սահմանով հոսում է Գուարակարա գետը։ Արևելքում ձգվում են Կենտրոնական լեռնաշղթայի բլուրները[2]։ Ըստ էության, քաղաքը գտնվում է երկու բլուրների՝ Սան Ֆերնանդո Հիլլի (նախկինում հայտնի էր Նապարիմա Հիլլ անունով) և Ալեքսանդր Հիլլի լանջերին։ Քաղաքի արևելյան սահմանը ձևավորում է Սըր Սոլոմոն Հոչո անունով մայրուղին։ Քաղաքից հարավ հոսում է Սիպերո գետը։

55 կմ դեպի հյուսիս գտնվում է երկրի մայրաքաղաքը՝ Պորտ-օֆ-Սփեյնը։

ԿլիմանԽմբագրել

Սան Ֆերնանդյում մեծ տարածություններ Է զբաղեցնում հասարակածային մուսոնային կլիման, որին բնորոշ են խոնավ սեզոնը, որը ձգվում է մայիսից մինչև հունվար, և չոր սեզոնը, որը տևում է փետրվարից մինչև ապրիլ[3]։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքը առևտրի կենտրոն է Տրինիդադ կղզու հարավային հատվածում։ Տնտեսությունը հիմնված է 1300-ական թվականների սկզբին հայտնաբերված նավթի հարուստ հանքավայրերի վրա։ Սան Ֆեռնանդո քաղաքին սահմանակից Պուենտ-ա-Պիեր քաղաքում գտնվում է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև արագ աճող արդյունաբերական գոտին, նավթաքիմիական և պողպատե գործարանները, ժամանակակից կոնտեյներային նավահանգիստը։ Քաղաքի շուրջը տեղակայված են հեղուկացված բնական գազի արտադրության մի քանի գործարաններ[2]։

ԲնակչությունԽմբագրել

2011 թվականի հունվարի 9-ի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 48 838 մարդ, որոնցից 23 791-ը տղամարդ է, 25 047-ը՝ կին։

Նախորդ մարդահամարներԽմբագրել

  • 1946 թվականի ապրիլի 9 - 28 842 մարդ
  • 1970 թվականի ապրիլի 7 - 36 879 մարդ
  • 1987 թվական - մոտ 33 հազար մարդ[4]
  • 2000 թվականի մայիսի 15 - 55 419 մարդ[5]

Վարչական բաժանումներԽմբագրել

Քաղաքը բաժանված է 21 համայնքի, որոնցից 20-ը քաղաքային են (անգլ.՝ urban community) իսկ 1-ը՝ կիսաքաղաքային։

Համայնքների ցանկԽմբագրել

Վարչական միավոր Բնօրինակ անվանում Տեսակ Բնակչությունը, ըստ 2000 թվականի, մարդ Բնակչությունը, ըստ 2011 թվականի, մարդ Տարածքը, կմ² Միջին խտություն, մարդ/կմ² Ծանոթագրություն
Բրոդվեյ Broadway քաղաքային 519 441
Սիթի-Փրոփեր City Proper քաղաքային 1 350 1 933
Կոկոլեյա գյուղ Cocoyea Village քաղաքային 4 769 4 427
Էմբակադերե Embacadere քաղաքային 1 349 1 536
Գրին-Ակրես Green Acres քաղաքային 1 016 709
Գալֆ-Վյու Gulf View քաղաքային 2 966 2 576
Արևելյան Լես Էֆորթս Les Efforts East քաղաքային 1 093 845
Արևմտյան Լես Էֆորթս Les Efforts West քաղաքային 2 032 1 587
Ցածր Հիլլ-Սայդ Lower Hill Side քաղաքային 1 920 1 089
Մարաբելլա Marabella քաղաքային 10 317 9 81
Մարաջ Լանդս Maraj Lands քաղաքային 1 170 972
Մոն Րեփոս Mon Repos քաղաքային 1 981 1 920
Նավետ գյուղ Navet Village քաղաքային 335 239
Փարադայզ Paradise քաղաքային 1 916 1 582
Փլեզանտվիլ Pleasantville քաղաքային 5 201 6 717
Սուրբ Ջոզեֆի գյուղ St. Joseph Village քաղաքային 1 754 1 751
Տարուբա Tarouba քաղաքային 1 263 2 583
Յունիոն Պարկ Union Park քաղաքային 2 193 2 698
Յունիոն գյուղ Union Village կիսաքաղաքային 506 509
Վիկտորիա գյուղ Victoria Village քաղաքային 468 427
Վիստաբելա Vistabella քաղաքային 4 666 4 442

Քաղաքային ենթակառուցվածքներԽմբագրել

  • Մենի Ռամջոնի անվան մարզադաշտ՝ տասը հազար մարդ տարողությամբ
  • «Սքիներ Պարկ» մարզադաշտ՝ հինգ հազար մարդ տարողությամբ
  • Հեծանվահրապարակ՝ «Սքիներ Պարկ»-ի բաց երկնքի տակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Government of the Republic of Trinidad and Tobago: San Fernando (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 Britannica: San Fernando (անգլ.)
  3. «Trinidad and Tobago (Climate Data > Historical)»։ The World Bank Group։ Վերցված է April 27, 2019 
  4. Regions of Trinidad and Tobago (անգլ.)
  5. San Fernando. Urban Community in Trinidad and Tobago Central Statistical Office, Trinidad and Tobago

Արտաքին հղումներԽմբագրել

  San Fernando travel guide from Wikivoyage