Սան Ռամոն դե լա Նուևա Օրան

Սան Ռամոն դե լա Նուևա Օրան (իսպ․՝ San Ramón de la Nueva Orán), քաղաք Արգենտինայում։

Բնակավայր
Սան Ռամոն դե լա Նուևա Օրան
San Ramón de la Nueva Orán
Դրոշ

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՔաղաքապետԳիլիերմո Լարա Գրոս
Հիմնադրված է1625 թ.
ԲԾՄ336 մ
Բնակչություն72 712 մարդ (2001)
Ագլոմերացիա130 000
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ03878
Փոստային ինդեքսA4530
Փոստային դասիչA4530
Պաշտոնական կայքoran.gov.ar
Սան Ռամոն դե լա Նուևա Օրան (Արգենտինա)##
Սան Ռամոն դե լա Նուևա Օրան (Արգենտինա)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Արգենտինայի հյուսիսարևմտյան ծայրամասում՝ Ռիո Բերմիխո գետի ավազանում՝ արևադարձային անտառային գոտում։ Կլիման անցումային է արևադարձայինից՝ մերձարևադարձային, որին բնորոշ են շոգ և խոնավ ամառներն ու մեղմ, տաք ձմեռները։ Քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում՝ հյուսիսից հարավ ձգվում են երկու լեռնաշղթաներ։

Քաղաքը համարվում է Սալտայի պրովինցիայում գտնվող Օրանի դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Ռիո Բերմիխոյի ավազանոում գտնվող այլ քաղաքների հետ միասին Սան Ռամոն դե լա Նուևա Օրանը կազմում է քաղաքային ագլոմերացիա, որի բնակչությությունը կազմում է ավելի քան 130 հազար մարդ (2001 թվականի տվյալներով)։

Պատմություն և տնտեսություն խմբագրել

Ներկայիս քաղաքի տարածքում գաղութաբնակների կողմից առաջին բնակավայրը հիմնվել է 1625 թվականին, սակայն հետագայում այն լքվել է։ Ներկայիս անվանումով նոր քաղաքը կառուցվել է 1794 թվականին՝ «շախմատային տախտակի» նախագծով և անվանվել ալժիրյան հնագույն քաղաքի անվանումով։ Ամբողջ 19–րդ դարում քաղաքը բավականին դանդաղ էր ընդարձակվում, իսկ 1871 թվականին այն ամբողջությամբ ավերվեց երկրարշարժի պատճառով։ 1889 թվականին քաղաքը արդեն վերակառուցվել էր և իր 3500 հոգանոց բնակչությամբ երրորդն էր Սալտայի պրովինցիայում և համարվում էր Օրանի դեպարտամենտի կենտրոնը։ 1915 թվականին Սան Ռամոն դե լա Նուևայում անցկացվեց երկաթգիծ, ինչը նպաստեց քաղաքի հետագա զարգացմանը։

Ներկայումս քաղաքի տնտեսության ամենազարգացած ճյուղը համարվում է վերամշակող արդյունաբերությունը։ Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական հումքի, արևադարձային մրգերի և ծխախոտի վերամշակմամբ։ Գտնվելով Բարիտույի ազգային պարկի հարևանությամբ՝ այն գրավում է մեծաքանակ զբոսաշրջիկների ուշադրությունը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ռամոն դե լա Նուևա Օրան» հոդվածին։