Սան Խուստո (Բուենոս Այրես)

Սան Խուստո (իսպ.՝ San Justo), քաղաք Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Լա Մատանսա համայնքում։ Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մի մասն է դարձել։

Քաղաք
Սան Խուստո
San Justo
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԳավառԲուենոս Այրես
ՇրջանԼա Մատանսա
Հիմնադրված է1856 թվական թ.
Մակերես15,13 կմ²
ԲԾՄ26 մ
Բնակչություն105 274 մարդ (2001)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 11
Փոստային ինդեքսB1754
Պաշտոնական կայքsanjustoguia.com.ar
Սան Խուստո (Բուենոս Այրես) (Արգենտինա)##
Սան Խուստո (Բուենոս Այրես) (Արգենտինա)

Պատմություն խմբագրել

Լա Մատանսա շրջանը գոյություն է ունեցել 1501 թվականից, բայց վարչական կենտրոն հանդիսացող քաղաք երկար ժամանակ չի ունեցել[1]։ 1852 թվականին դատավոր Լին Դակոսը ստորագրել է մի պայմաննագիր, որի համաձայն հող էր հատկացվելու քաղաք կառուցելու համար։ Քաղաքը հիմնադրվել է 1856 թվականի դեկտեմբերի 25-ին։

1857 թվականի հունվարի 28-ին կառուցվել է Սան-Խուստոյի քաղաքապետարանը։ 1857 թվականի նոյեմբերի 13-ին գծանշվել են քաղաքի սահմանները։ Քաղաքի կենտրոնը կառուցվել է իսպանական ոճով՝ զբոսայգով ու ռատուշայով։ Քաղաքում կառուցել են բանկ և ոստիկանատուն։

1860 թվականին կառուցվել է առաջին եկեղեցին։

1955 թվականին Սան Խուստոյին շնորհվել է քաղաքի կարգավիճակ[2]։

Այժմ Սան Խուստոն համարվում է քաղաք բազմաթիվ խանութներով և մի շարք ուսումնական հաստատություններով։ Ծննդավայրն է հայտնի արգենտինացի գրող՝ Պեդրո Բոնիֆասիո Պալասիոսի։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքը վերջին տասնամյակում ապրում է ծանր տնտեսական խնդիրներով։ 1940-1950 թվականներին քաղաքը բիզնեսների արդյունքում բարգավաճեց, բայց ճգնաժամի ընթացքում բիզնեսները վերացան։ Քաղաքում ավելացել էր աղքատ թաղամասերի քանակը։

Սակայն մինչև հիմա Սան-Խուստոն մնում է կարևոր արդյունաբերական կենտրոն, որն արտադրում է ավտոմոբիլային մասեր, թուղթ, ռետինե արտադրանք։ Այսօր կան ֆերմաներ որտեղ աճեցնում են ցորեն, եգիպտացորեն, գարի և առվույտ, ինչպես նաև պահում են կենդանիներ։

Կրթություն խմբագրել

 

Սան Խուստոն ունի զարգացած կրթական համակարգ՝ մի շարք հայտնի դպրոցներով։ Արգենտինայում լավագույններից են համարվում «Ալմաֆուրետ» և «Պարոկիալ դե Սան-Խուստո» դպրոցները։ Ընդհանուր առմամբ քաղաքն ունի 10 մանկապարտեզ և 34 դպրոց[3]։

1989 թվականի հոկտեմբերի 27-ին Սան Խուստոյում հիմնադրվել է Լա Մատանսայի համալսարանը, որն այժմ ունի մոտ 33 հազար ուսանող, 15 մասնագիտություններով և հազարից ավելի դասախոսներով։

Վարչական բաժանում խմբագրել

Սան-Խուստոն բաժանվում է 5 շրջանների։

  • Մոնթե-Դորրեգո (իսպ.՝ Monte Dorrego)
  • Սան-Ալբերտո (իսպ.՝ San Alberto)
  • Սան-Նիկոլաս (իսպ.՝ San Nicolás)
  • Վիլիա-Կոնստրուկտորա (իսպ.՝ Villa Constructora)
  • Վիլիա-Ինդուստրիալ (իսպ.՝ Villa Industrial)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «sanjustoenlinea.com - sanjustoenlinea Resources and Information. This website is for sale!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  2. «San Justo». Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  3. «sanjustoenlinea.com - sanjustoenlinea Resources and Information. This website is for sale!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուստո (Բուենոս Այրես)» հոդվածին։