Սան Խուան դե լոս Ռեյես
Սան Խուան դե լոս Ռեյես (իսպ.՝ Monasterio de San Juan de los Reyes), ֆրանցիսկյան կաթոլիկ եկեղեցի Իսպանիայի Տոլեդո քաղաքում։ Հիմնադրվել է 15-րդ դարի վերջին կաթոլիկ արքաներ Իզաբել I-ի և Ֆերդինանդ II-ի կողմից։
Սան Խուան դե լոս Ռեյես | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Տոլեդո |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Toledo? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետ | Juan Guas? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն և Isabelline? |
Monastery of San Juan de los Reyes (Toledo) Վիքիպահեստում | |
sanjuandelosreyes.org |
Պատմություն
խմբագրելՏոլեդոյի եկեղեցին հիմնադրվել է կաթոլիկ արքաների կողմից` ի հիշատակ 1476 թվականին Տորոյի ճակատամարտում պորտուգալացիների նկատմամբ տարած հաղթանակի, ինչը մեծ նշանակություն է ունեցել Իզաբելի` կաստիլական գահին բազմելու և իր արքայական իշխանությունը Կաստիլիայում ամրացնելու համար։ Եկեղեցու շինարարության համար տեղն ընտրվել էր Տոլեդոյի արևմտյան հատվածը` Տախո գետի բարձր ափը, որ գտնվում է Սան Մարտինի դարպասներից ոչ հեռու։ Եկեղեցու հիմնական կառույցների շինարարությունն ընթացել է 1477-1504 թվականներին, գլխավոր ճարտարապետը եղել է Խուան Գուասը։ Վանքն օծվել է ի պատիվ Հովհաննես առաքյալի. անվանումը թարգմանվում է այսպես` «Սուրբ Հովհաննեսի թագավորական եկեղեցի»։ Հիմնադրման ժամանակից մինչ օրս եկեղեցին պատկանում է Ֆրանցիսկյան միաբանությանը։
Ի սկզբանե եկեղեցին նախատեսված էր եղել որպես արքայական դամբարան։ Այդ պատճառով եկեղեցու պատերը զարդարված են արքայական զինանշաններով ու զինանշանային վահաններով[1]։ Սակայն 1492 թվականին Գրանադայի գրավումից հետո Իզաբելլա I-ն ու Ֆերդինանդ II-ը նման վայր նախատեսեցին Գրանադան[2]։
1808 թվականին՝ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, ֆրանսիական զորքերը վանքն օգտագործել են որպես զորանոց` մեծ վնաս հասցնելով կառույցներին և ներքին հարդարանքին[1]։ Հետագայում վանքը վերանորոգվել է։
Ճարտարապետություն
խմբագրելՎանքի ճարտարապետությունը իսաբելինո ոճի դասական օրինակ է, որ ձևավորվել է եվրոպական գոթիկայի հիման վրա, որին ներդաշնակորեն ձուլվել են մավրիտանական ճարտարապետության և մուդեխար ոճի տարրերը[3]։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկմակարդակ կամարակապ բաց պատշգամբները, որոնք զարդարված են քարե փորագրություններով։ Վանքի պատերին ներկայացված են Ռեկոնկիստայի ժամանակ մավրիտանական գերությունից ազատված քրիստոնյա գերիների կոփածո աշխատանքները։
Եկեղեցու տեսքն ունի ձգված լատինական խաչի տեսք` տրանսեպտի կարճ թևերով և երկարացված նավով (երկարություն` 55մ, լայնություն` 12 մ, բարձրություն` 30 մ)[4]։ Եզրային հատվածներում տեղակայված են կապելլաները` նավի յուրաքանչյուր կողմից երեքական և ևս երկուսը երգչախմբի համար նախատեսված մասի մոտ։ Գեղանկարչական խորանը ստեղծվել է 19-րդ դարում, իսկ նախնական տարբերակը ոչնչացել է նապոլեոնյան հարձակուների ժամանակ[4]։
Ժամանակակից վիճակ
խմբագրելՍան Խուան դե լոս Ռեյես եկեղեցին գործում է որպես ֆրանցիսկյան եկեղեցի։ Այն ունի 11 հիմնական եկեղեցական, որոնց օգնում են ժամանակավոր ուխտի եղբայրները[5]։
Զբոսաշրջիկների համար բաց է եկեղեցու մեծ մասը` ներառյալ կլուատրը։ Զբոսաշրջիկների մուտքը վճարովի է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Испания. «Вокруг света». 2006. ISBN 5-98652-056-4
- ↑ San Juan de los Reyes y la batalla de Toro Արխիվացված 2012-03-12 Wayback Machine, revista Toletum, 1979(9) p.55-70. Real Academia de Bellas Artes y Ciencias Históricas de Toledo, Toledo]
- ↑ «Монастырь на официальном туристическом сайте Кастилии-Ла-Манчи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Официальный сайт монастыря». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Описание общины на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուան դե լոս Ռեյես» հոդվածին։ |