Սան Ժոզե դուս Կամպուս
Սան Ժոզե դուս Կամպուս (պորտ.՝ São José dos Campos), քաղաք և համայնք Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում, Պարաիբա դաշտում։ Վալի դու Պարաիբա Պաուլիստա մեզոշրջանի բաղկացուցիչ մասն է։ Մտնում է Սան Ժոզե դուս Կամպուս միկրոշրջանի և նույնանուն ագլոմերացիայի կազմի մեջ։ 2007 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 594 948. 2014-ին այդ ցուցանիշը հասել է 681 036-ի[2]։ Զբաղեցնում է մոտավորապես 1100 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության խտությունը 2007 թվականին կազմել է 555,6 մարդ/կմ², 2014 թվականին՝ 619,1 մարդ/կմ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սան Ժոզե դուս Կամպուս | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Սան Պաուլու | ||||
Հիմնադրված է | 1767 թ. | ||||
Մակերես | 1099,77 կմ² | ||||
ԲԾՄ | 660 մետր | ||||
Բնակչություն | ▼697 054 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 12 | ||||
Փոստային դասիչ | 12200-000 | ||||
Պաշտոնական կայք | sjc.sp.gov.br | ||||
| |||||
Տնտեսություն
խմբագրելՍան Ժոզե դուս Կամպուսը տեխնոլոգիական կարևոր կենտրոն է[3], որտեղ արտադրվում է ռազմամթերք, զարգացած է մետաղաձուլությունը։ Այստեղ է գտնվում ամբողջ Լատինական Ամերիկայի ամենախոշոր օդա-տիեզերագնացային համալիրը։ Այս քաղաքում իրենց գրասենյակներն ու արտադրական ձեռնարկություններն են բացել հանրահայտ մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Ֆիլիպս-ը, Պանասոնիկ-ը, Johnson & Johnson-ը, General Motors-ը (GM), Petrobras-ը, Ericsson-ը, Monsanto-ն, Embraer-ը, Helibras-ը... Գործում են նաև օդա-տիեզերագնացային այնպիսի կարևոր հաստատություններ, ինչպես՝ օդատիեզերական տեխնոլոգիաների գլխավոր հրամանատարությունը (CTA), Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INPE), Instituto de Estudos Avançados (IEAv), օդագնացության և տիեզերքի ինստիտուտը (IAE), Instituto Tecnológico de Aeronáutica-ն (ITA):
Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1999 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ Սան Ժոզե դուս Կամպուսը դասվել է Բրազիլիայի՝ լավագույն ապրելակերպ ապահովող քսանհինգ քաղաքների շարքում։ Քաղաքը երկրում առաջնային տեղ է գրավում նաև ստեղծվող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով։
Վիճակագրություն
խմբագրել- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 17.090.191 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 28.481,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,849 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքում արտադրվող ինքնաթիռներից
-
Օդագնացության տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանը
-
Եկեղեցին
-
Կաթոլիկ եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Tabela 9605 - População residente, por cor ou raça, nos Censos Demográficos
- ↑ «Оценка численности населения на 1 июля 2014» (PDF). 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. «Бразильский институт географии и статистики»
- ↑ INPE Արխիվացված 2007-10-16 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ժոզե դուս Կամպուս» հոդվածին։ |