Սանրաբեղ չրխկան

միջատների տեսակ
Սանրաբեղ չրխկան
Սանրաբեղ չրխկան
Սանրաբեղ չրխկան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Չրխկաններ (Elateridae)
Ցեղ Ctenicera
Տեսակ Սանրաբեղ չրխկան (C. pectinicornis)
Միջազգային անվանում
Ctenicera pectinicornis

Սանրաբեղ չրխկան (լատին․՝ Ctenicera pectinicornis), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

14-19 մմ երկարությամբ, մուգ կանաչ կամ մուգ կապույտ մարմնով, մետաղական փայլով միջին մեծության բզեզ է։ Բեղիկները սև են, առանց փայլի, ոտքերը դարչնագույն կամ կարմրագորշագույն են, իսկ վերնաթևերը՝ երբեմն բաց գունավորված զոլով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Կովկասում և Սիբիրում։ Հայաստանում հայտնի է Վանաձոր (Լոռու մարզ), Դիլիջան (Տավուշի մարզ) քաղաքների և Հանքավան գյուղի (Կոտայքի մարզ) շրջակայքերից։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է անտառային, անտառատափաստանային գոտիների խիտ խոտածածկ հատվածներում և բացատներում։ Ամենակեր (պոլիֆագ) թրթուրն ապրում է հողում, հանդիպում՝ անտառածածկ տեղերում։ Հայաստանի պայմաններում զարգացումը հավանաբար տևում է երկու տարի։ Հասուն բզեզների թռիչքը դիտվում է մայիս, հունիս ամիսներին։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հանդիպում է հազվադեպ։

Վտանգման հիմնական գործոններն են հողի պնդեցմանը հանգեցնող անտառահատումները և չկարգավորված ռեկրեացիոն ծանրաբեռնվածությունը։

Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանրաբեղ չրխկան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանրաբեղ չրխկան» հոդվածին։