Սանտ Ինյացիո եկեղեցի (իտալ.՝ Chiesa di Sant'Ignazio di Loyola in Campo Marzio, լատին․՝ Ecclesia Santi Ignatii a Loyola in Campo Martio), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նվիրված է ճիզվիտների միաբանության (Հիսուսի միաբանություն) հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլային։ Եկեղեցին գտնվում է Իգնատիոս Լոյոլա հրապարակում։ Կառուցվել է Գրիգոր XV Պապի զարմիկ կարդինալ Լուդովիկո Լուդովիզիի միջոցներով, ըստ Կառլո Մադերնայի էսքիզների, 1626-1650 թվականներին։ Եկեղեցու նախագիծը՝ բազմաթիվ կապելլաներով հանդերձ, հիշեցնում է Ջեզու եկեղեցին։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 2001 թվականի փետրվարի 21-ից եկեղեցու կարդինալ քահանան Ռոբերտո Տուչչին է։

Սանտ Ինյացիո
Chiesa di Sant'Ignazio di Loyola in Campo Marzio
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, կաստյոլ և Jesuit church?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեvia della Caravita, 8a - Roma[1] և Via del Caravita, 8 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունՃիզվիտ
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1624
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածԻգնատիոս դե Լոյոլա
ԱնվանվածԻգնատիոս դե Լոյոլա
ՃարտարապետՕրացիո Գրասսի
ՀիմնադիրLudovico Ludovisi?
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն և բարոկկո
Հիմնադրված1624
43 ± 1 մետր
Երկարություն81,5 ± 0,1 մետր
Լայնություն43 ± 1 մետր
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Sant'Ignazio (Rome) Վիքիպահեստում
santignazio.gesuiti.it և chiese.gesuiti.it/chiesa-di-santignazio/

Պատմություն խմբագրել

 
Սանտ Ինյացիո եկեղեցու ինտերիերը

1551 թվականին եկեղեցու տարածքում բացվում է Collegio Romano, որն իրենից ներկայացնում էր "Քերականության, մարդասիրության և քրիստոնեական վարդապետության դպրոց"[2]։ Վերջինս հետագայում դառնում է Գրիգորյան Հայրապետական համալսարան։ 1562-1567 թթ․ այդտեղ կառուցվում է եկեղեցի, որի ճակատամասը չափազանց նման էր Սանտ Անդրեա ալ Քուիրինալե եկեղեցուն, որը ևս ձևավորել էր ճիզվիտ ճարտարապետ Ջիովանի Տրիստանոն։ 1580 թվականին, երբ Գրիգոր XIII Պապը ընդլայնեց Collegio Romano, եկեղեցու կողային կապելլաները ևս ընդարձակվեցին։

17-րդ դարի սկզբին հին եկեղեցին այլևս չէր բավարարում Collegio Romano հաճախող շուրջ 2000 ուսանողներին[3]։ Գրիգոր XV Պապը, որը եղել էր այդ հաստատության նախկին ուսանողներից, առաջարկում է իր զարմիկ կարդինալ Լուդովիկո Լուդովիզիին ուսումնական հաստատության տեղում կառուցել եկեղեցի, որը նվիրված լինի ճիզվիտների հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլային։ Երիտասարդ կարդինալը համաձայնում է և խնդրում մի քանի ճարտարապետների նախագծեր ներկայացնել։ Վերջնականապես ընտրվում է քոլեջի պրոֆեսոր, ճիզվիտ մաթեմատիկոս Օրացիո Գրասսիի նախագիծը։

Չորս տարի անց, 1626 թվականի օգոստոսի 2-ին դրվում է եկեղեցու առաջին հիմնաքարը։ 1650 թվականին հին եկեղեցին ի վերջո քանդվում է, որպեսզի կառուցվի հսկայական Սանտ Ինյացիո եկեղեցին։ Կառուցումը սկսվում է 1626 թվականին և ավարտվում դարավեջին։

Հասարակության համար եկեղեցին բացվում է 1650 թվականին, իսկ վերջնական հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1722 թվականին Անտոնֆելիչե Զոնդադարի կարդինալի կողմից։ Եկեղեցու մուտքը նախագծել է Ֆիլիպո Ռագուցանին։

Ինտերիեր խմբագրել

Եկեղեցին ունի լատինական խաչաձև նախագիծ՝ բազմաթիվ կողմնային կապելլաներով։ Կառույցը նման է Հիսուսի միաբանության Մայր տաճարին՝ Ջեզու եկեղեցուն (կառուցումն ավարտվել է 16-րդ դարի վերջում)։ Կորնթոսյան սյուներով շրջափակված ինտերիերը, Ավագ խորանը, մարմարե ձևավորումները, գմբեթի և նավի առաստաղի որմնանկարները իրենցից ներկայացնում են շքեղ և ճոխ համադրություն։ Նավի արևմտյան պատին Ալեսանդրո Ալգարդիի կերտած արձանախումբն է (1650)։ Արվեստի գլուխգործոցներից է նաև Իգնատիոս դե Լոյոլայի արձանը, որի հեղինակն է Կամիլո Ռուսկոնին (1728)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
  2. O'Malley, John (1993).The First Jesuits. Cambridge: Harvard University Press. p. 366. ISBN 978-0-674-30313-3.
  3. Society of Jesus."Official Website of the Church of St Ignatius of Loyola at Campus Martius" Արխիվացված 2008-12-11 Wayback Machine. Վերցված է 2009-01-31.

Մատենագրություն խմբագրել

  • Remigio Marini, Andrea Pozzo pittore (Trent, 1959).
  • N. Carbonieri, Andrea Pozzo architetto (Trent, 1961).
  • B. Canestro Chiovenda, "Della “Gloria di s. Ignazio” e di altri lavori del Gaulli per i gesuiti," Commentari 13 (1962), 290 ff.
  • Zaccaria Carlucci, La chiesa di S. Ignazio di Loyola in Roma ([Roma] : [Chiesa di S. Ignazio], [1995]).
  • Evonne Levy, Propaganda and the Jesuit Baroque (Berkeley-Los Angeles: University of California Press, 2004).

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Pozzo's Glorification of Saint Ignatius


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Ինյացիո» հոդվածին։