Սանտյագո Ջենտիլետի
Սանտյագո Խուան Ջենտիլետի Սելակ (իսպ.՝ Santiago Juan Gentiletti Selak, հունվարի 9, 1985[1][2][3], Սանտա Ֆե, Արգենտինա), խորվաթական ծագմամբ արգենտինացի ֆուտբոլիստ, «Ջենոա» ակումբի պաշտպան։
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ազգությունը | արգենտինացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1985[1][2][3] (39 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սանտա Ֆե, Արգենտինա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ջենոա | ||||||||||||||||||||||||||
Համար | 3 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՋենտիլետին իր կարիերան սկսել «Խիմնասիա Լա-Պլատա» ակումի կազմում։ 2003 թվականի սկզբին նա թիմի կազմում կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում։ «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի կազմում Ջենտիլետին անցկացրել է հինգ տարի՝ այդպես էլ չդառնալով հիմնական կազմի խաղացող։ 2008 թվականին նա հեռացել է Արգենտինայից և երկու մրցաշրջան խաղացել Չիլիի առաջնության «Պրովինսիալ Օսորնո» և «Օ'Հիգգինս» ակումբներում։ 2010 թվականին Ջանտիլետին տեղափոխվել է իր հարազատ քաղաքի «Արխենտինոս Խունիորս» ակումբ։ Փետրվարի 16-ին՝ «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ Փետրվարի 28-ին՝ «Գոդոյ-Կրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։ Սանտյագոն իր առաջին մրցաշրջանում հաղթել է Կլաուսուրայում։
2011 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Բրեստ» ակումբ։ Օգոստոսի 13-ին՝ «Վալենսիեն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[6]։ Սեպտեմբերի 17-ին՝ «Մոնպելիե» ակումբի դեմ խաղի ժամանա նա խփել է իր առաջին գոլը ֆրանսիական ակումբի կազմում[7]։ Մրցաշրջանի ավարտից հետո Ջետտիլետին վերադարձել է հայրանիք։ Նրա նոր ակումբը դարձել է «Սան Լորենսոն»։ Սեպտեմբերի 9-ին՝ «Կոլոն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ 2013 թվականի փետրվարի 23-ին՝ «Էստուդիանտես» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանտյագոն խփել է իր առաջին գոլը «Սան Լորենսո» ակումբի կազմում[9]։ 2014 թվականի մայիսի 8-ին՝ Լիբերտադորեսի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած «Կրուզեյրո» ակումբի դեմ խաղի ժամանակ Ջենտիլետին գոլ է խփել, որը նրա թիմին թույլ է տվել անցնել կիսաեզրափակի[10]։ «Սան Լորենսո» ակումբի կազմում նա երկրորդ անգամ հաղթել է Արգենտինայի առաջնությունում, ինչպես նաև նվաճել Լիբերտադորեսի գավաթը։
2014 թվականի օգոստոսին Ջենտիլենտին տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ[11]։ Սեպտեմբերի 14-ին՝ «Չեզենա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[12]։ 2015 թվականի մայիսի 16-ին՝ «Սամպդորիա» ակումբի դեմ խաղի խամանակ Սանտյագոն Խփել է իր առաջին գոլը «Լացիո» ակումբի կազմում[13]։ 2016 թվականի ամռանը Ջենտիլետին տեղափոխվել է «Ջենոա» ակումբ[14]։ Օգոստոսի 21-ին՝ «Կալյարի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[15]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
- Արգենտինայի առաջնություն — Կլաուսուրա 2010
- Արգենտինայի առաջնություն — Ինիսիալ 2013/14
- Լիբերտադորեսի գավաթակիր — 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Արխենտինոս Խունիորս VS. Նյուելս Օլդ Բոլզ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 16.
- ↑ «Արխենտինոս Խունիորս VS. Գոդոյ Կրուս 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 28.
- ↑ «Վալենսիեն VS. Брест 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 13.
- ↑ «Բրեստ VS. Մոնպելիե 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ «Սան Լորենսո VS. Կոլոն 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ «Էստուդիանտես VS. Սան Լորենսո 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 23.
- ↑ «Սան Լորենսո VS. Կրուզեյրո 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 8.
- ↑ ««Лацио» приобрел защитника «Сан-Лоренсо» Джентилетти» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 21.
- ↑ «Լացիո VS. Չեզենա 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ «Սամպդորիա VS. Լացիո 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 16.
- ↑ Official: Genoa sign Gentiletti | Football Italia
- ↑ «Ջենոա VS. Կալյարի 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 21.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ESPN statistics(չաշխատող հղում)
- Argentine Primera statistics
- BDFA profile
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Ջենտիլետի» հոդվածին։ |