Սանտարեն (պորտ.՝ Santarém; [sɐ̃tɐˈɾɐ̃ĩ]), քաղաք Պորտուգալիայում։ Համանուն շրջանի ու մունիցիպալիտետի և պատմական Ռիբատեժու նահանգի կենտրոնն է։ Քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 28,9 հազար մարդ, մունիցիպալիտետի բնակչությանը՝ 63,6 հազար մարդ[1][2]։ Քաղաքը և մունիցիպալիտետը մտնում են տնտեսա-վիճակագրական Ալենտեժու տարածաշրջանի և Լեզարիա դու Տեժու ենթաշրջանի մեջ։ Քաղաքը կոչվել է Սանտարեն ի պատիվ Իրինա Տամարսկայայի, ով քաղաքի հովանավորն է։

Մունիցիպալիտետ
Սանտարաեն
պորտ.՝ Santarém
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՇրջանՍանտարեն
ՄունիցիպալիտետՍանտարեն
Ներքին բաժանումVale de Santarém?, Alcanhões?, Achete, Azoia de Baixo e Póvoa de Santarém?, Azoia de Cima e Tremês?, Casével e Vaqueiros?, União de Freguesias da cidade de Santarém?, Romeira e Várzea?, Abitureiras?, Abrã?, Amiais de Baixo?, Arneiro das Milhariças?, Almoster?, Gançaria?, Moçarria?, São Vicente do Paul e Vale de Figueira?, Pernes?, Alcanede? և Póvoa da Isenta?
ՔաղաքապետՖրանսիշկու Մոյտա Ֆլորեշ
Տվյալ կարգավիճակում1095 թվականից
Մակերես558,29 կմ²
Բնակչություն63 563 մարդ (2001)
Խտություն114 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Փոստային դասիչ2000
Պաշտոնական կայքcm-santarem.pt
Սանտարեն (Պորտուգալիա) (Պորտուգալիա)##
Սանտարեն (Պորտուգալիա) (Պորտուգալիա)

Դիրք խմբագրել

Սանտարենը գտնվում է Տախո գետի աջ ափին՝ Լիսաբոնից 65 կմ դեպի հյուսիս-արևելք։

Մունիցիպալիտետը սահմանակից է.

  • հյուսիսում՝ Պորտու դի Մոշ, Ալկանենա, Տորրեշ Նովաշ մունիցիպալիտետներին,
  • արևելքում՝ Գոլեգան, Շամուշկա մունիցիպալիտետներին,
  • հարավ-արևելքում՝ Ալպիարսա, Ալմեյրին մունիցիպալիտետներին,
  • հարավում՝ Կարտաշու մունիցիպալիտետին,
  • հարավ-արևմուտքում՝ Ազամբուժա մունիցիպալիտետին,
  • արևմուտքում՝ Ռիու-Մայոր մունիցիպալիտետին։

Բնակչություն խմբագրել

Սանտարեն մունիցիպալիտետի բնակչությունը (1801-2004)
1801 1849 1900 1930 1960 1981 1991 2001 2004
37 304 15 425 41 994 54 701 63 777 62 896 62 621 63 563 64 124

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1095 թվականին։

Ժամանակակից Սանտարենի տեղում հնագույն բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում։ մ.թ.ա. 135 թվականին հռոմեացիները գրավել են քաղաքը և այն կոչել Scalabis: Scalabis-ը հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում եղել է Լուսիտանիա նահանգի կարևորագույն վարչական կենտրոններից մեկը։ Ալանների և վանդալների նվաճումից հետո քաղաքը վերանվանվել է Santa Iria կամ Santa Irene: 715 թվականին Սանտարենը գրավվել է մավրերի կողմից։ 1147 թվականին վերադարձվել է Պորտուգալիայի Աֆոնսու I թագավորի տիրապետության տակ։ Քաղաքը մեծ դեր է խաղացել Միջնադարյան Պորտուգալիայում։ Քաղաքը լրջորեն տուժել է 1755 թվականի երկրաշարժից։ Ժամանակակից Սանտարենը քաղաքի կարգավիճակ (պորտ.՝ cidade) ստացել է 1868 թվականին։ 19-րդ դարի սկզբին քաղաքը գրավվել և ավերվել է Նապոլեոնի զորքերի կողմից։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Իրինա եկեղեցի

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Instituto Nacional de Estatística
  2. excluding the parish Pombalinho, that changed from the municipality of Santarém to Golegã in 2013

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտարեն (Պորտուգալիա)» հոդվածին։