Սայրուս Հեմլին (անգլ.՝ Cyrus Hamlin, հունվարի 5, 1811(1811-01-05)[1], Ուոթերֆորդ, Օքսֆորդ շրջան, Մեն, ԱՄՆ - օգոստոսի 8, 1900(1900-08-08)[1], Փորթլենդ, Մեն, ԱՄՆ), ամերիկացի միսիոներ։

Սայրուս Հեմլին
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1811(1811-01-05)[1]
ԾննդավայրՈւոթերֆորդ, Օքսֆորդ շրջան, Մեն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 8, 1900(1900-08-08)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՓորթլենդ, Մեն, ԱՄՆ
ԳերեզմանMunroe Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոլդուն քոլեջ և Bangor Theological Seminary?
Մասնագիտությունմիսիոներ և կենսագիր
ԱմուսինՀենրիետա Համլին և Հարիեթ Մարթա Համլին
Ծնողներհայր՝ Հանիբալ Համլին[2], մայր՝ Սյուզան Ֆոլքներ Համլին[2]
ԵրեխաներԱլֆրեդ Դուայթ Ֆոսթեր Համլին
 Cyrus Hamlin Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1837-59 թվականներին միսիոների առաքելությամբ եղել է Թուրքիայում, հիմնադրել, իսկ 1860-1876 թվականներին տնօրինել (ռեկտոր) Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջը։ 1877 թվականին, վերադառնալով ԱՄՆ, մեծ եռանդով պաշտպանել է հայ ժողովրդի իրավունքները, կոչ արել ամերիկյան կառավարությանը վճռաբար ներազդել սուլթանական կառավարության վրա՝ վերջ տալու հայկական հալածանքներին ու կոտորածներին։

Կազմակերպել է բազմաթիվ հանրահավաքներ՝ Բարձր դռան հակահայկական քաղաքականությունը դատապարտելու համար։ Հեմլինի առաջարկությամբ 1895 թվականին Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ) տեղի ունեցած հանրահավաքում ընդունվում է բանաձև, որով ամերիկյան հասարակայնությունը ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում է նյութական օժանդակություն ցույց տալ 1894-1896 թվականների կոտորածներից տուժած հայերին։

«Հայկական ջարդեր» (1895), «Հայաստանի նահատակությունը» (1896), «Հայ հպատակների ջարդերի թուրքական քաղաքականության ծագումն ու զարգացումը» (1899) աշխատություններում Հեմլինը գրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ու ժողովուրդը չպետք է «ընդօրինակեն Եվրոպայի մեծ տերությունների սառը հակամարդասիրական քաղաքականությունը», պահանջել «վանել մարդասպանին զոհից» և «ազատություն ու բարգավաճում ընձեռել այն հողին, որն այնքան տևականորեն հոշոտել է սուլթանը»։

Երկեր խմբագրել

  • The Armenian Massacres, "The Outlook", 1895, v. 52, December 7;
  • The Martyrdom of Armenia, "The Missionary Review of the World", 1896, v. 9։
  • The Genesis and Evolution of the Turkish Massacre of Armenian Subjects, "American Antiguarian Society Proceedings", 1899, v. 12.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geni(բազմ․) — 2006.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայրուս Հեմլին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։