Սայյար, առաջին թաթարական պրոֆեսիոնալ թատերախումբը։

Սայյար
Сайяр
Տեսակթատրոն
ՀիմնադիրներԻլյաս-բեկ Բատիրգարևիչ Կուդաշև-Աշկազարսկի
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՕրենբուրգ Կազան Թաթարստան 8 փողոց
Հիմնադրման ամսաթիվ1907
Նախկին անվանումներ«Մուսուլման դրամատիկական դերասանների առաջին թատերախումբը Ռուսաստանում (ղեկ.` Ի. Կուդաշև-Աշխազարսկի)»
Գեղարվեստական ղեկավարԱբդուլա Կարիև

Պատմություն խմբագրել

Առաջին թաթարական թատերախումբն ստեղծվել է 1907 թվականին, Օրենբուրգում։ Թատերախմբի կազմակերպիչը Իլյաս-բեկ Բատիրգարևիչ Կուդաշև-Աշկազարսկին էր։ Առաջին` «Լույս ու մութ» ներակայացումը ցուցադրվել է 1907 թվականի մայիսի 19-ին, Օրենբուրգում։ Ի սկզբանե թատերախումբը կրում էր «Մուսուլման դրամատիկական դերասանների առաջին թատերախումբը Ռուսաստանում (ղեկ.` Ի. Կուդաշև-Աշխազարսկի)» անվանումը։ Նույն տարվա ամռանը թատերախումբը հյուրախաղերով է հանդես եկել Պովոլժիեի քաղաքներում։ Հաջորդ հյուրախաղերն անց են կացվել Քասիմով, Րյազան և Մոսկվա քաղաքներում (1907 թվական, հոկտեմբեր-դեկտեմբեր)։ Այս հյուրախաղերը ձախողվում են։ Թատերախումբը թողած մուրզա Կուդաշև-Աշկազարսկուն փոխարինում է Աբդուլա Կարիևը։ Կարիևի ընկերոջ հրավերով թատերախումբը ելույթ է ունենում Ուրալսկում։ Այստեղ 1908 թվականի հունվարի 12-ին մեծ հաջողությամբ անցնում է Գալիասկար Քամալի «Դժբախտ երիտասարդը» ներկայացման առաջնախաղը[1]։ 1908 թվականի գարնանն ու ամռանը խումբը ելույթ է ունենում Ղրիմում և Հյուսիսային Կովկասում։ Նրանց առաջին այցելությունը Կազանում ավարտվում է անհաջողությամբ, քանի որ նահանգապետը ներկայացման ցուցադրության թույլտվություն չի տալիս։ Նիժնի Նովգորոդում անցկացված երկրորդ ելույթը ֆինանսապես ավելի հաջող է լինում, ներկայացումները դրական արձագանքներ են ստանում։ Այստեղ կայանում է Կարիևի ծանոթությունը սկսնակ դրամատուրգ Գալիասկար Քամալի հետ։ 1908 թվականի աշնանը թատերախումբը ժամանում է Կազան` այն ընտրելով որպես մշտական գործունեության վայր (անվանելով այն «Սայյար», այսինքն` «թափառող աստղ»)։ Թատերախումբը հյուրախաղերով էր հանդես գալիս գարնան և ամռան ամիսներին։ Ներկայացումները ցուցադրվում էին շաբաթը մեկ անգամ, թատերախումբը չուներ իր մշտական տարածքը։ Յուրաքանչյուր շաբաթ պատրաստվում էր նոր ներկայացում։ Սայյարը համերգային ծրագրով լինում է Թուրքեստանում` լինելով Տաշքենդում, Սամարկանդում, Բուխարուում, Կոկանդում, Նամանգանում։ Սկսած 1911 թվականից` «Սայյարն» աշխատել է Կազանի Արևելյան ակումբի տարածքում։ 1914 թվականին թատրոնը զրկվում է Արևելյան ակումբի տարածքից, քանի որ այստեղ հիմնվում է զինվորական հիվանդանոց։ Ներկայացումները ցուցադրվում էին այլ թատրոններում կամ ակումբերում։ Թատրոնի ղեկավարությունը ողջունել է 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը։ Ազատվելով գրաքննությունից` «Սայյարը» 1917 թվականի ընթացքում ներկայացրել է 25 առաջնախաղ, ինչն աննախադեպ է եղել թատրոնի ամբողջ պատմության մեջ[2]։ 1918-19 թվականներին թատերախումբն աշխատել է ժողովրդական կրթության նահանգային բաժնի շրջանակներում։ Կարիևը երազում էր մշտական թատրոնի մասին և անգամ դրա համար տեղ էր ընտրել Կազանում, հայտնի «Շամիլի տունը»։ Սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվում։ 1918 թվականի ամռանը «Սայյար»-ը կազմաքանդվում է, իսկ երկու տարի անց մահանում է նաև ինքը` Աբդուլա Կարիևը[3]։ Որոշ ժամանակ թատերախումբը ղեկավարել է Քամիր Տինչուրինը, սակայն նրան շուտով աշխատանքի են հրավիրել Մուսուլմանական կենտրոնական կոմիտեից[4]։ 1922 թվականին Կ. Տինչուրինը վերադառնում է Կազան և նշանակվում է Կարմիր Հոկտեմբերի անվան Թաթարական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Տինչուրինը նոր թատերախումբ է հավաքում «Սայյարի» նախկին խմբի անդամներից, հետաքրքրություն է առաջացնում դրամատուրգների ու երաժիշտների շրջանում։

Խաղացանկ խմբագրել

1907 թվականին թատրոնի խաղացանկում էին Յա. Վալիի «Ամոթ կամ արցունքներ», Խ. Զաբիրի «Դժվախտություն հրամանից», Հ. Իսհակիի «Կյանքը երեք կանանց հետ», Ն. Քեմալի «Խղճալին» պիեսները[5]։ «Սայյարի» գործունեության հաջորդ շրջանում (1908-12) թատրոնի խաղացանկում գլխավոր տեղ էին զբաղեցնում Հալիասքար Քամալի պիեսները, որոնցից էին «Առաջն ներկայացում», «Հանուն նվերի», «Շվայտություն», «Սնանկը», «Մեր քաղաքի գաղտնիքները» ստեղծագործությունները։ Այնուհետև թատերախմբի խաղացանկն ընդլայնվում է. բեմադրվում են ռուս և արևմտաեվրոպական դասականների ստեղծագործություններ, ադրբեջանցի դրամատուրգների գործեր. «Սեր և ատելություն» (1913), «Ամպրոպ» (1914), «Անմեղ մեղավորները» (1915), «Ռևիզոր» (1916), «Եկամտաբեր պաշտոն» (1916), «Ժլատը» (1915)։ Գ. Կարիևի կողմից ղեկավարվող թատերախումբը մեծ աշխատանք էր տանում ազգային խաղացանկ ստեղծելու ուղղությամբ։ Ներկայացվում էին Ֆաթիխ Ամիրխանի «Երիտասարդություն» պիեսը, ինչպես նաև մի շարք երիտասարդ գրողների գործեր։ 1917 թվականին Կարիևը կազմակերպում է թաթարական պիեսների մրցույթ, որը նպատակ ուներ ընդլայնելու թատերախմբի խաղացանկը։ Նույն 1917 թվականին «Սայյար»-ն առաջին անգամ բեմադրել է 1910 թվականին արգելված «Երիտասարդ կյանք» պեսը, որը գրել էր Հաֆուր Կուլահմետը Մաքսիմ Գորկու ազդեցությամբ։ 1918 թվականին Կարիմ Տինչուրինը թատրոնի աշխատանքների է ներգրավում երիտասարդ դրամատուրգներ Ֆ. Սայֆի-Կազանլիին, Շամիլ Ուսմանովին, Ֆատհի Բուրնաշին։

Թատերախումբ խմբագրել

  • Իլյաս Կուդաշև-Աշկազարսկու` թատերախմբից հեռանալուց հետո Կարիևի հետ թատերախմբին են միացել հետևյալ ինը դերասանները[6].
    • Վալիուլա Մուրտազին Իմանսկի
    • Սահիբջամալ Գիզատուլինա-Վոլժսկայա
    • Ֆ. Շայմարդանովա
    • Ն. Ահունդով
    • Ն. Գայնուլին
    • Ա. Իշմուրատով-Կուլալյով
    • Ն. Հայրենդինով
    • Զ. Բոգդանովա
  • Գաբդելբարի Ֆայզուլին-Բոլգարսկի
  • 1910 թվականին թատերախմբին են միացել.
    • Քասիմ Շամիլ
    • Գուլսում Բոլգարսկայա
    • Աբդուլա Քամալ 1-ին
    • Գ. Մանգուշև
    • Քարիմ Տինչուրին
    • Համիդ Կուլմամետ և այլն։

Թատերախմբի կազմում տարբեր ժամանակներ եղել են այլ դերասաններ ևս։ Հայտնի են թատրոնում խաղացած 48 դերասանների անուններ։

Դերը թաթարական պրոֆեսիոնալ թատրոնի ձևավորման գործում խմբագրել

Սայյար թատերախումբը հիմք է հանդիսացել թաթարական այլ թատերախմբերի ստեղծման համար։ 1912 թվականին «Սայյար» թատերախմբից հեռանում է Ս. Գիզատուլինա-Վոլժսկայան և Ուֆայում հիմնում է երկրորդ թաթարական թատերախումբը` «Շող» անվամբ։ 1915 թվականին Վալիուլա Մուրտազին Իմանսկին Օրենբուրգում ստեղծում է թաթարական երրորդ` «Ընկերակցություն» թատերախումբը։ Հեղափոխությունից հետո Վ. Մուրտազին-Իմանսկին դառնում է Ուֆայում բաշկիրական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրը[7]։ Բոլոր թատերախմբերի խաղացանկը նույնական էր։ Նրանք ոչ մեծ տարբերություններով կրկնում էին «Սայյարի» ծրագիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Арсланов М. Г. Татарское режиссерское искусство(1906—1941).-Казань,1992.-С.13-20.
  2. «Р. Салихов. Триумф и трагедия Габдуллы Кариева. ВиД. Выпуск за 25 2005 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  3. Последний Сайяр Արխիվացված 2014-05-21 Wayback Machine: автор Фарит Хабибуллин
  4. «Вакытсыз сүнгән йолдыз. Автор: Әлфәт Закирҗанов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  5. Артисты театра им. Галиаскара Камала: Библиографический справочник. Ильтани Илялова — Казань: Тат. кн. изд-во, 2005.
  6. В энциклопедии «Башкирия», автор ст. С. С. Саитов.
  7. История Татарского академического театра Արխիվացված 2014-02-25 Wayback Machine

Աղբյուրներ խմբագրել