Սայմոնսթաուն (անգլ.՝ Simon’s Town) կամ Սիմոնստադ (աֆրիկաանս՝ Simonstad), քաղաք և ՀԱՀ ռազմա-ծովային ուժերի հիմնական բազա։ Բնակչությունը կազմում է 2816 մարդ (2001 թ.):

Բնակավայր
Սայմոնսթաուն
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՀամայնքՔեյփթաուն
Հիմնադրված է1680 թ.
Մակերես19,81 կմ²
ԲԾՄ222 մետր
Ժամային գոտիUTC+2
Փոստային դասիչ7975[1][2] և 7995[1][2]
Պաշտոնական կայքsimonstown.com
Սայմոնսթաուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Սայմոնսթաուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Քեյփթաունի մերձակայքում, Կապի թերակղզու արևելյան կողմում, Ֆոլս-Բեյ ծովախորշում։ Կրում է Սիմոն վան դեր Ստելի անունը, ով կանգնած է Կապի գաղութի ակունքներում։ Բարեհուսո հրվանդանին ամենամոտ գտնվող բնակավայրն է։

Պատմություն

խմբագրել

Սայմոնսթաունի ամենահին շենքը «մարտելլո» տիպի աշտարակն է, որը կառուցվել է 1796 թվականին, որպես անգլիացիների պլացդարմ, որոնք այդ ժամանակ սկսել էին Հարավային Աֆրիկայից դուրս մղել հոլանդացիներին։ 19-րդ դարի ընթացքում Աֆրիկայի հարավում Սայմոնսթաունը ծառայել է որպես թագավորական նավատորմի փոխաբեռնման բազա։ Սայմոնսթաունում գործում է հարավաֆրիկյան նավատորմի պատմության թանգարան։

Տնտեսություն

խմբագրել

1832 թվականին Սայմոնսթաունը դարձել է ազատ տնտեսական գոտի[3]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Բոլդերս լողափ

խմբագրել

Բոլդերս լողափը (Խոշոր քարերի լողափ) գտնվում է Սայմոնսթաունից մի քանի կիլոմետր հարավ՝ Միլերս փոյնթի ուղղությամբ։ Այստեղ լողափը և ծոցիկները գտնվում են Քեյթի խոշոր գրանիտների միջև։ 1985 թվականից ի վեր Բոլդերս լողափը աֆրիկյան պինգվինների գաղութ է եղել[4]։ Մինչև այդ այստեղ ապրող թռչունների մասին գրառում չկա։ Հարավաֆրիկյան մայրցամաքում կան երեք տիպի պինգվիններ, մյուսները մոտ են Էրմանուսին և Բեթի բեյին[5]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Roberts, Edmund (1837). Embassy to the Eastern Courts of Cochin-China, Siam, and Muscat. New York: Harper & Brothers. էջ 391.
  4. «Boulders Penguin Colony Simon's Town | Penguins Cape Town». www.capetownmagazine.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  5. «Where to See Penguins in South Africa». Not Without My Passport (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոնսթաուն» հոդվածին։