Սեյդնայա

քաղաք
(Վերահղված է Սայդնայաից)

Սեյդնայա (արաբ․՝ صيدنايا‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում՝ Ռիֆ Դիմաշկի մարզում։ Ալ-Թելլի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 5 194 մարդ[1]։

Քաղաք
Սեյդնայա
արաբ․՝ صيدنايا‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՌիֆ Դիմաշկի մարզ
ՄինտակաԱլ-Թելլի գավառ
ՆահիյաՍեյդնայայի շրջան
Հիմնադրված էմ.թ.ա. 6-րդ դար թ.
Առաջին հիշատակում547
Այլ անվանումներԴանաբա
ԲԾՄ1500 մ
Կլիմայի տեսակլեռնային
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն5 194 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմքրիստոնեություն
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+ 963 11
Սեյդնայա (Սիրիա)##
Սեյդնայա (Սիրիա)

Աշխարհագրություն

խմբագրել

Սեյդնայան գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 27 կմ հյուսիս։ Մաալուլայի հետ համարվում է քրիստոնեական ուխտագնացության երկրորդ կենտրոնը՝ Երուսաղեմից հետո։ Կլիման լեռնային է, բնակչությունը քաղաքից զբաղվում է այգեգործությամբ, երկրագործությամբ ու անասնապահությամբ. քաղաքում գրեթե չկան ծառեր։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը և սպասարկող ոլորտը։

Պատմություն

խմբագրել

Սեյդնայայում մարդիկ բնակվել են մ.թ.ա. 6-րդ դարում՝ արամեացիների տիրապետության ժամանակ։ Քաղաքը հայտնի էր որպես Դանաբա։ Այստեղ մինչև հիմա ապրում են արամեացիներ, ովքեր խոսում են իրենց մայրենի լեզվով։

Սուրբ Աստվածամոր տաճար

խմբագրել
 
Սեյդնայայի Աստվածամոր վանք

Ավանդության համաձայն, բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ին (527-565) այստեղ այծյամի տեսքով երևացել է սուրբ կույս Մարիամ Աստվածածինը, և այստեղ վանական համալիր կառուցելու խնդրանքով է դիմել։ Կայսեր քրոջ հրամանով սկսում են շինարարական աշխատանքները։ Տաճարում պահվում է սուրբ առաքյալ Ղուկասի նկարած սրբապատկերը։ Ըստ ավանդության՝ դա Մարիամ Աստվածածնի պատկերն է։ Վերջինս փակված է մետաղյա շերտով, և այն արգելվում է տեսնել։

Տեղի մուսուլմաններն ու քրիստոնյաները դարեր շարունակ սեպտեմբերի 8-ին նշում են Աստվածամոր տոնը։ Նրանք գալիս են այստեղ՝ իրենց հիվանդությունները բուժելու նպատակով։

Տեսարժան վայրեր

խմբագրել

2000 մ բարձրության վրա գտնվում է Քերովբեների վանքը, որտեղից տեսարան է բացվում դեպի մայրաքաղաք Դամասկոս, նրա արվարձաններ, ինչպես նաև՝ Անդրլիբանանյան լեռներ։ Մինչև Քերովբեների վանքն ընկած ճանապարհին գտնվում է Մար Թոմա (արաբ․՝ مار توما‎‎` սուրբ Թովմաս) վանքը։

Սեյդնայայում է գտնվում քրիստոնեության հիմնադիր Հիսուս Քրիստոսի մետաղյա արձանը։

Պատկերասրահ

խմբագրել
 
 
 
եկեղեցի Սայդանայում հիվանդանոց Սեյդնայայում Աստվածամոր տաճար

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սիրիայի մարդահամար, 2004

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյդնայա» հոդվածին։