Սամվել Բեգլարյան

հայ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Դավթի Բեգլարյան (սեպտեմբերի 10, 1950(1950-09-10), Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2023(2023-07-31)[1]), հայ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ։ Հայաստանի գրողների միության (2004)[2], Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ է։ Արցախյան պատերազմի վետերան։

Սամվել Բեգլարյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1950(1950-09-10)
ԾննդավայրՉերեմխովո, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 31, 2023(2023-07-31)[1] (72 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ և դրամատուրգ
ԱնդամակցությունՀԳՄ, Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Սամվել Բեգլարյանը ծնվել է 1950 թվականին Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում։ 1953 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բեգլարյանի ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» և այլ ամսագրերում։

Արցախյան պատերազմի տարիներին եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը, մասնակցել մարտական գործողությունների։

Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես խմբագիր, եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող։ Հայաստանի գրողների միության Տավուշի մասնաճուղի քարտուղարն է։

Երկեր խմբագրել

  • Ցուրտ երկիր, տաք կայարան (պատմվածքներ) 2017։
  • Երկինքը գմբեթի վերևում։
  • Ծիտը։
  • Տունս։
  • Անունս չմոռանաս, անունը հիշիր։
  • Մլի աղբյուրի ձորը։
  • Ղաչաղը։
  • Կյանքը անտառ է մի հին (բանաստեղծություններ), Երևան, 2012։
  • Անձյուն ձմեռ (պատմվածքներ և պիեսներ), Երևան, 2011։
  • Մայրամուտ արևածագին (փաստագրական վիպակ), Երևան, 2007։
  • Սոնա (պատմվածքներ), Երևան, 2001։
  • Այցելություն (պատմվածքներ), Երևան, 1990։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ Վաղթանգ Անանյանի անվան մրցանակ «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքի համար, 2017[3]
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012
  • Հայաստանի վարչապետի մեդալ, 2011
  • «Կյանքն ինչպես որ կա» դրաման «Թատերական Լոռի» փառատոնում արժանացել է «Տարվա լավագույն պիես» մրցանակի
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • «Երկրապահ» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է գրող Սամվել Բեգլարյանը
  2. Սամվել Բեգլարյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. ««ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017 «Հայաստանի Գրողների Միություն»». wua.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել