Սահմանապահների հուշարձան (Դոնի Ռոստով)
Սահմանապահների հուշարձան (ռուս.՝ Памятник пограничникам), հուշարձան ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։ Բացվել է 2014 թվականի հոկտեմբերին, գտնվում է Դոն գետի առափին։
Սահմանապահների հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2014 |
Բարձրություն | 4 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | կանգուն |
Monument to border guards in Rostov-on-Don Վիքիպահեստում |
Հասցե` ք. Դոնի Ռոստով, Բերեգովայա փողոց, թիվ 53 տան մոտ։
Պատմություն
խմբագրելԴոնի Ռոստով քաղաքը երկար ժամանակ Ռուսական կայսրության հարավային սահմանների ֆորպոստն էր։ Ներկայումս Դոնի ափերին բնակվում է շուրջ 60 հազար մարդ, որոնք ժամանակին ծառայել են սահմանապահ զորքերում։ Հուշարձանին հարակից տարածքում գարնանը` Սահմանապահի օրը, անցկացվում են ամենամյա ավանդական հանդիպումներ սահմանապահ զորքերի վետերանների հետ։ 2012 թվականի մայիսին այստեղ դրվել է արձանի հիմնաքարը։
2014 թվականի հոկտեմբերին Դոնի Ռոստովի Բերեգովայա փողոցում բացվեց «Բոլոր սերունդների սահմանապահներին» հուշարձանը։ Նախագծի հեղինակը ռոստովահայ քանդակագործ Դավիթ Ռուբենի Բեգալովն է։ Հուշարձանը ստեղծվել է Դոնի Ռոստովի և Ռոստովի մարզի վետերան սահմանապահների խորհրդի նախաձեռնությամբ` սահմանապահ զորքերի վետերանների միջոցներով[1]։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանի կոմպոզիցիան արտացոլում է Ռուսաստանում, այդ թվում` Դոնում սահմանապահ զորքերի պատմությունն ու ավանդույթները։ Հուշարձանը երեսպատված է կանաչ գրանիտով և ունի չորսմետրանոց սալաքարի տեսք, որի վրա պատկերված են երեք սահմանապահ զինվորներ, որոնք տարբեր ժամանակներում պաշտպանել են հայրենի եզերքները։ Նրանց թվում են տապարն աջ ձեռքին ցարական ժամանակների զինվորը, խորհրդային և ռուսաստանյան սահմանապահները իրենց ժամանակների զինվորական համազգեստով։ Սահմանապահների կողքին նստած է բրոնզե ծառայողական շունը։ Սալաքարի վերևում ամրացված է սահմանապահ զորքերի տարբերանշանը «Սահմանապահ ծառայություն» մակագրությամբ։ Սահմանապահների քանդակների ստորին մասում սալիկ է, որի վրա քանդակված են բրոնզե գլխարկ, բուդյոնովկա, սուսեր և հեռադիտակ։
Քանդակի հակառակ կողմում Ռուսաստանի քարտեզն է Ղրիմի թերակղզով և հետևյալ մակագրությամբ. «Ռուսաստանի սահմանը սուրբ է և անձեռնմխելի»։