Դավիթ Բեգալով

ռուսաստանցի հայ քանդակագործ

Դավիթ Ռուբենի Բեգալով (նոյեմբերի 26, 1951(1951-11-26), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2013(2013-11-13), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուսաստանցի հայ քանդակագործ։ Ռոստովի մարզի քաղաքներում բազմաթիվ արձանների հեղինակ։

Դավիթ Բեգալով
Ծնվել էնոյեմբերի 26, 1951(1951-11-26)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 13, 2013(2013-11-13) (61 տարեկան)
Վախճանի վայրըԴոնի Ռոստով, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)«Արտյոմկա» քանդակ և Պատյանով մարդը
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 26-ին Դոնի Ռոստովում[1]։ Ավարտել է Լենինգրադի Վ. Ա. Սերովի անվան գեղարվեստական ուսումնարանը։ Ավարտել է նաև Լենինգրադի Մ. Ի. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը։

Դավիթ Բեգալովը եղել է Կարլ Մարքսի հուշարձանը Դոնի Ռոստովի նույնանուն հրապարակից տեղափոխելու և պատմական վայրում Նոր Նախիջևանի հիմնադիր Եկատերինա II-ի արձանը վերականգնելու նախաձեռնողներից մեկը[2]։

Նրա կինը ճարտարապետ Սվետլանա Իգորևնա Բեգալովան է[3]։

Դավիթ Բեգալովը մահացել է 2013 թվականի նոյեմբերի 13-ին[4]։ Թաղված է Դոնի Ռոստովի Հայկական (Պրոլետարական) գերեզմանատանը։

Հիշատակ խմբագրել

Դոնի Ռոստովում Ստաչկայի փողոցի այն տան պատին, որտեղ գտնվել է Բեգալովի արվեստանոցը, փակցված է հուշատախտակ։

 
Սահմանապահների հուշարձանը

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2007` «Դավիթ Բեգալով»։ Ռոստովի գեղարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով։

Հայտնի աշխատանքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рязанов В. В. От первого приюта до наших дней. - Ростов-на-Дону: Ковчег, 2011. - С. 134. 
  2. Дунаева А. Умер ростовский скульптор, автор памятников Раневской и Самургашеву // 161.ru. - 2013. - 15 ноября.
  3. Багдыков М. Жизнь во имя народа Արխիվացված 2012-05-10 Wayback Machine // Ростовская Электронная Газета. - 2000. - 8 дек.
  4. Собств. инф. Ушел из жизни известный российский скульптор Արխիվացված 2013-11-19 Wayback Machine // www.yerkramas.org. - 2013. - 14 ноября.
  5. Александр Акопов Тройной праздник(չաշխատող հղում) // Ростовская Электронная Газета. - 1999. - 21 сентября.
  6. Собств. корр. Самургашева отлили в бронзе // Спорт-Экспресс. - 2004. - 12 июля.
  7. Ивашов А. Ангел парит над Таганрогом // Таганрогская правда. - 2009. - 10 апр.
  8. Бровкина М. Человек в футляре // Российская газета. - 2009. - 6 авг.
  9. Люци М. Давид Бегалов: Таганрожцев ждёт встреча с Толстым и Тонким Արխիվացված 2015-11-16 Wayback Machine // www.таганрог.su. - 2010. - 29 янв.
  10. Ларина Т. Артемка «прописался» в Таганроге(չաշխատող հղում) // www.таганрог.su. - 2010. - 7 июня.
  11. Шепитько А. Артемка в бронзе Արխիվացված 2015-01-19 Wayback Machine // Время Таганрога. - 2010. - 19 июня.
  12. Иванова Е. Сегодня в Таганроге откроется памятник «Толстый и тонкий» // Комсомольская правда. - 2011. - 13 мая.
  13. Собств. корр. В Ростове торжественно открыли памятный знак «Пограничникам всех поколений» // dontr.ru. - 2014. - 20 окт.

Արտաքին հղումներ խմբագրել