Սալոմե Ալեքսի (Սալոմե Ալեքսի Մեսխիշվիլի, վրաց.՝ ნუცა ალექსი-მესხიშვილი, մարտի 1, 1966(1966-03-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր։

Սալոմե Ալեքսի
Ծնվել էմարտի 1, 1966(1966-03-01) (58 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր և դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Սալոմե Ալեքսին ծնվել է 1966 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1988-1992 թվականներին եղել է մի շարք լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի և թատերական ներկայացումների նկարիչ և հագուստի ձևավորող։ 1966 թվականին գերազանցությամբ ավարտել է Փարիզի FEMIS կինոդպրոցի ռեժիսուրայի բաժինը։ 1998-1999 թվականներին աշխատել է Ստրասբուրգի Եվրախորհրդում։ 2000 թվականից բնակվում է և՛ Թբիլիսիում, և՛ Համբուրգում։ «Վարկային գիծը» նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է[1]։

Ֆիլմեր խմբագրել

  • Մի գիշեր (1994, կարճամետրաժ)
  • Իսկ եթե ծով գնա՞նք (1996, կարճամետրաժ)[2]
  • Felicità (2009, կարճամետրաժ)
  • Վարկային գիծ (2014)

Դերեր ֆիլմերում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Վենետիկի 66-րդ կինոփառատոն, մրցանակ Felicità ֆիլմի համար
  • Տրիեստե կինոփառատոն / կարճամետրաժ ֆիլմեր
  • Մեդիտերանեո կինոմրցանակաբաշխություն / Տարվա մրցանակ
  • XVI DELLA LESSINIA, BOSCO CHIESANUOVA կինոփառատոն, Իտալիա, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սալոմե Ալեքսի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Si on Allait a la mer

Արտաքին հղումներ խմբագրել