Սալիցիլաթթու (բժշկական կիրառում)
Սալիցիլաթթու, դեղորայք, որը նպաստում է մաշկի արտաքին շերտի հեռացմանը[1]։ Այս հատկության շնորհիվ այն կիրառվում է գորտնուկների, կոշտուկների, պսորիազի, գլխի թեփոտման, ակնեի, տրիխոֆիտիաների և իխտիոզի բուժման նպատակով[1]։ Բացառությամբ գորտնուկների, մյուս բոլորի բուժման համար, բացի սալիցիլաթթվից, անհաժեշտ են նաև այլ դեղամիջոցներ[2]։ Սալիցիլաթթուն քսում են ախտահարված տեղամասին[1]։
Սալիցիլաթթու | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Քիմիական բանաձև | C7H6O3 |
Դասակարգում | |
CAS համար | 69-72-7 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կողմնակի ազդեցություններից են մաշկի գրգռումը և սալիցիլատային թունավորումը[2]։ Սալիցիլատային թունավորումը հիմնականում առաջանում է, երբ քսում են մաշկի մեծ տեղամասին՝ հատկապես երեխաների մոտ։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև երկու տարեկան երեխաներին քսելու համար[2]։ Սալիցիլատային թունավորումը կարող է ունենալ տարբեր ծանրության դրսևորումներ[3]։
Սալիցիլաթթուն կիրառվել է դեռ Հիպոկրատի ժամանակներից[4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհրաժեշտ դեղերի ցանկում է, որտեղ ներառված են առողջության համար ամենաանհրաժեշտ և անվտանգ դեղերը[5]։ Այն վաճառվում է նաև ցինկի օքսիդի և բենզոյաթթվի հետ համակցված[3]։
Բժշկական կիրառում
խմբագրելՍալիցիլաթթվի բժշկական կիրառումը հիմնված է մաշկի արտաքին շերտերի հեռացմանը նպաստող իր հատկության վրա[1]։ Այս հատկության շնորհիվ այն կիրառվում է գորտնուկները, կոշտուկները, պսորիազը, գլխի թեփոտումը, ակնեն, տրիխոֆիտիաները և իխտիոզը բուժելու նպատակով[1][6]։
Մաշկի բջիջների վրա ունեցած իր ազդեցության շնորհիվ այն օգտագործվում է մի շարք շամպուններում՝ գլխի թեփոտումից ազատվելու նպատակով։
Ժամանակակից բժշկության մեջ սալիցիլաթթուն և իր ածանցյալները ներառված են այսպես կոչված «մաշկ-կարմրացնող» միջոցների ցանկում։
Կողմնակի ազդեցություններ
խմբագրելՍալիցիլաթթվի կոնցենտրացված լուծույթները կարող են առաջացնել գերգունակավորում մուգ մաշկ ունեցող անձանց մոտ(Ֆիտցպատրիկի ֆոտոտիպեր IV, V, VI), հատկապես եթե նրանք չեն կիրառում լայն սպեկտրի արևապաշտպան քսուքներ[7][8]։ Արևի նկատմամբ զգայունության առկայության պատճառով խորհուրդ է տրվում արևին դուրս գալուց առաջ պարտադիր օգտագրոծել արևապաշտպան քսուք[9]։
Հղիություն
խմբագրելՀղիության ընթացքում տեղային օգտագործման սալիցիլաթթվի կիրառման վերաբերյալ հետազոտություններ չեն կատարվել։ Ի տարբերություն ասպիրինի՝ տեղային սալիցիլաթթվի կիրառումը անգամ հղիության ուշ շրջանում համարվում է, որ կապված է մինիմալ ռիսկերի հետ, քանի որ այն գրեթե չունի համակարգային ազդեցություն։ Առանց դեղատոմսի վաճառվող մի շարք դեղերի մեջ կա սալիցիլաթթու, քանի որ չկան էական կողմնակի ազդեցությունների մասին վկայող տվյալներ[10]։
Գերդեղաչափավորում
խմբագրելԿողմնակի ազդեցություններից են մաշկի գրգռումը և սալիցիլատային թունավորումը։ Թունավորումը առաջանում է հիմնականում երեխաների մոտ մեծ տեղամասին քսելու արդյունքում[6]։ Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև երկու տարեկան երեխաների մոտ[6]։ Այն կարող է ծանրության տարբեր աստիճանի դրսևորումներ ունենալ[3]։
Սալիցիլաթթվով գերդեղաչափավորումը կարող է հանգեցնել մետաբոլիկ ացիդոզի և կոմպենսատոր շնչական ալկալոզի։ Սուր թունավորմամբ բուժհաստատություններ դիմած անձանց շրջանում նկարագրվել է 16 % հիվանդացություն և 1 % մահացություն[11]։
Ազդեցության մեխանիզմ
խմբագրելՍալիցիլաթթուն ունի կերատոլիտիկ, կոմեդոնոլիտիկ և բակտերիոստատիկ ազդեցություն, նպաստում է վերնամաշկի բջիջների ավելի արագ թափվելուն, խցանված ծորանների բացվելուն, ինչպես նաև ընկճում է ճարպային գեղձերի ու քրտնագեղձերի սեկրեցիան և դրսևորելով թույլ հակամիկրոբային ազդեցություն՝ նպաստում է բակտերիաների չեզոքացմանը։ Այս հատկությունների շնորհիվ սալիցիլաթթուն կանխում է հետագա խցանումները և նպաստում է բջիջների բազմացմանը[12][13]։
Պատմական ակնարկ
խմբագրելՊատմականորեն սալիցիլաթթուն հայտնի է՝ իր ցավերը մեղմացնող և տենդը իջեցնող հատկությունների շնորհիվ[12]։ Այս հատկությունները, մասնավորապես հակատենդայինը, բացահայտվել են դեռ շատ վաղ ժամանակներում։ Սալիցիլաթթուն նաև կիրառվել է, որպես հակաբորբոքային դեղորայք[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Salicylic acid topical medical facts from Drugs.com». www.drugs.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 WHO MODEL FORMULARY 2008
- ↑ 3,0 3,1 3,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 814–815, 825, 833. ISBN 9780857111562.
- ↑ Boddice, Robert Gregory (2014). Pain and Emotion in Modern History (անգլերեն). Springer. էջ Chapter 8. ISBN 9781137372437. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 310. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Grimes, P. E. (1999). «The Safety and Efficacy of Salicylic Acid Chemical Peels in Darker Racial-ethnic Groups». Dermatologic Surgery. 25 (1): 18–22. doi:10.1046/j.1524-4725.1999.08145.x. PMID 9935087.
- ↑ Roberts, W. E. (2004). «Chemical peeling in ethnic/dark skin». Dermatologic Therapy. 17 (2): 196–205. doi:10.1111/j.1396-0296.2004.04020.x. PMID 15113287.
- ↑ «Beta Hydroxy Acids in Cosmetics». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Acne and Pregnancy Արխիվացված 2009-01-11 Wayback Machine. Fetal-exposure.org. Retrieved on 2012-06-03.
- ↑ Toxicity 1009987, բաժին Salicylate Toxicity(անգլ.) EMedicine կայքում
- ↑ 12,0 12,1 12,2 Madan RK; Levitt J (April 2014). «A review of toxicity from topical salicylic acid preparations». J Am Acad Dermatol. 70 (4): 788–92. doi:10.1016/j.jaad.2013.12.005. PMID 24472429.
- ↑ Bosund, I.; Erichsen, I.; Molin, N. (1960 թ․ հոկտեմբերի 1). «The Bacteriostatic Action of Benzoic and Salicylic Acids». Physiologia Plantarum (անգլերեն). 13 (4): 800–811. doi:10.1111/j.1399-3054.1960.tb08103.x. ISSN 1399-3054.