Սաիդ Նաֆիսի (պարս.՝ سعید نفیسی, հունիսի 8, 1896(1896-06-08)[1], Թեհրան, Իրան - նոյեմբերի 14, 1966(1966-11-14)[2][1], Թեհրան, Իրան), իրանցի, պատմաբան, գրող, բանաստեղծ, թարգմանիչ։ Իրանի գրականության և լեզվի ակադեմիայի անդամ (1935

Սաիդ Նաֆիսի
Ծնվել էհունիսի 8, 1896(1896-06-08)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել էնոյեմբերի 14, 1966(1966-11-14)[2][1] (70 տարեկան)
Վախճանի վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունթարգմանիչ, պատմաբան, գրականագետ, բանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Իրան[1]
ԿրթությունՆյոշատելի համալսարան
ԱշխատավայրԿահիրեի համալսարան, Թեհրանի համալսարան և Քաբուլի համալսարան
 Saeed Nafisi Վիքիպահեստում

Կյանքը և գործունեություն խմբագրել

Նաֆիսին բժիշկ Ալի Ակբար Նազեմ-օլ-աթեբբայի որդին է, ծնվել է Թեհրանում։ Սկզբնական կրթությունը ստացել է իր հոր հիմնած դպրոցում։ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա և սովորել է Փարիզի համալսարանում։ Իրան վերադառնալուց հետո դասավանդել է ֆրանսերեն և աշխատանքի է անցնել սոցիալական ապահովության նախարարությունում։

1934 թվականից Թեհրանի համալսարանի պարսկական գրականության պրոֆեսոր։ Իրանի, Միջին Ասիայի, Հնդկաստանի ժողովուրդների գրականության և պատմության հարցերին վերաբերող ավելի քան 2 հազար աշխատության հեղինակ է։

Նրա գրականության վրա ազդեցություն է ունեցել իրական կյանքը։ Կատարել է գիտական և գեղարվեստական գրականության թարգմանություններ արևմտյան և եվրոպական լեզուներով։

Սաիդ Նաֆիսին հայկական աղբյուրների մասին խմբագրել

1930-ական թվականներին Սաիդ Նաֆիսին «Շարղ» («Արևելք») ամսագրի էջերում տպագրած «Նախաիսլամական պատմության աղբյուրները և հայ պատմիչները» հոդվածում նշում է, որ Իրանի այդ ժամանակահատվածի պատմության վերաբերյալ գրեթե չկան գրավոր փաստեր, իսկ պահլավերենով գոյություն ունեցող նյութերը կրոնական բնույթի աղքատիկ տեքստեր են. «...Սակայն հայ ժողովուրդը,- գրում է նա,- ավելի քան 1500 տարի առաջ, Արշակունիների թագավորության շրջանից սկսած, ունեցել է հարուստ պատմագրություն, որը արժեքավոր աղբյուր է Իրանի Արշակունիների և Սասանյանների թագավորության պատմությունը լուսաբանելու համար»[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Հ. Լ. Փահլևանյան, Իրանահայ համայնքը (1941-1979), Ե., 1989, էջ 221-222։

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականոթյուն խմբագրել

  • Գիգունաշվիլի Լ․ Ս․, Սաիդ Նաֆիսի․ Թբիլիսիի պետական համալսարանի աշխատություններ, 1960։
  • Կոմիսսարով Դ․ Ս․, Ժամանակակից պարսկական արձակի էսքիզներ, 1960։
  • Կոմիսսարով Դ․ Ս․, Ս․ Նաֆիսի, Ժամանակակից Իրանի ականավոր գրող և գիտնական, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդներ, 1962, № 2։
  • Գիգունաշվիլի Լ․ Ս․, Ս Նաֆիսիի գեղարվեստական արձակները, Թբիլիսի, 1966։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաիդ Նաֆիսի» հոդվածին։