Սանդրուքի շրջան
Սանդրուքի շրջան (ադրբ.՝ Sədərək rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է[1]։
Սանդրուքի շրջան ադրբ.՝ Sədərək rayonu | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
Վարչկենտրոն | Հեյդարաբադ |
Խոշորագույն քաղաք | Սադարակ |
Ամենաբարձր կետ | Վելիդաղ (1263 մ) |
ԲԾՄ | 833 մետր |
Բնակչություն (01․01․2017) | 15,800 |
Տարածք | 16,374 |
![]() | |
Հիմնադրված է | օգոստոսի 28, 1990 թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-SAD |
Փոստային ինդեքսներ | 7300 |
sederek-ih.nakhchivan.az |
Պատմություն Խմբագրել
Ժամանակակից պատմություն Խմբագրել
Սադարակի շրջանը ձևավորվել է 1990 թվականի օգոստոսի 28-ին[1]։
Աշխարհագրություն Խմբագրել
Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն Խմբագրել
Սադարակի շրջանը հյուսիս-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին[1]։
Սադարակի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 16,374 կմ2։ Վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանը, ըստ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչական բաժանման, ունի ևս 3 գյուղ, որից մեկը` Տիգրանաշենը, դե յուրե գտնվում է Սադարակի շրջանում, բայց դե ֆակտո՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում[1]։
Լեռնագրություն Խմբագրել
Շրջանի տարածքը կազմված է լեռներից ու հարթավայրերից։ Այստեղ են գտնվում Դահնակ և Վելիդաղ լեռնագագաթները, որոնք համապատասխանաբար ունեն 1154 մ և 1263 մ բարձրություն[1][2]։
Ջրագրություն Խմբագրել
Սադարակի շրջանի սահմանով հոսում է Արաքս գետը, իսկ տարածքում՝ Գարաչայ և Չապանչայ կոչվող գետերը[1]։
Բնակչություն Խմբագրել
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 15,800 հազար է[1]։
Տնտեսություն Խմբագրել
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է[1]։
Կրթություն և գիտություն Խմբագրել
Սադարակի շրջանում գործում է 3 հանրակրթական դպրոց, 4 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 1 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 5 գրադարան[1]։
Մշակույթ Խմբագրել
Շրջանում գործում է մեկ թանգարան[1]։
Առողջապահություն Խմբագրել
Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 բժշկական ամբուլատորիա, 1 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 1 հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։