Սադարակ (հայերեն՝ Սանդրուք[1], ադրբ.՝ Sədərək), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում։ Այն գտնվում է վարչական շրջանի ծայր հյուսիս-արևելքում, Սադարակի հարթավայրում։ Գյուղի բնակչությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերով, խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա գինեգործարան, երկու միջնակարգ դպրոց, մեկ հիմնական դպրոց, մանկապարտեզ, տեխնիկական ստեղծագործական կենտրոն, մշակութային տուն, մշակույթի ակումբ, գրադարան, մանկական երաժշտական դպրոց, հիվանդանոց, սանիտարահամաճարակաբանական կայան, հեռուստատեսային հաղորդիչ և երեք մզկիթ: Գյուղն ունի 7,260 բնակչություն[2]։

Գյուղ
Սանդրուք/Սադարակ
Sədərək
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՍադարակի շրջան
ԲԾՄ864 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1․869 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
##Սադարակ (Ադրբեջան)
Red pog.png

ՍտուգաբանությունԽմբագրել

Գյուղի անվան ստուգաբանության երեք տարբեր վարկած կա։ Որոշ հետազոտողների կարծիքով, «Սադարակ» Sədərək անունը գալիս է պարսկերեն «se dərə» (երեք հովիտ), կամ «sed rəng» (հարյուրավոր գույներ) բառերից։ Ժողովրդական ստուգաբանության համաձայն, «Sederek»-ը նշանակում է «sel gerek» (ջրհեղեղի ենթարկված)։ Այլ հետազոտողներ հավատում են, որ «Səgrək» անունը, որը հիշատակվում է «Դեդե Կորկուտի գիրք» դյուցազնագրքում, վերափոխվել է «Sederek»-ի որպես տեղանուն։ Բայց, ըստ վերջին ուսումնասիրությունների, «Սադերեկ» անունը գալիս է արաբերեն «Sədər» (ճաբար) անունից՝ լրացուցիչ «ək» վերջածանցով։ Ենթադրվում է, որ գյուղը հիմնադրվել է նախկին ռազմական ճամբարի տարածքում[3]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ծայր հյուսիսում, Արաքս գետի ձախ ափին, Հայաստանի պետական սահմանից ոչ հեռու (մոտ 1500 մետր), իսկ Թուրքիայի պետական սահմանից հեռու է մոտ 10 կմ։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսությունը սերտորեն կապված է թուրքական ձեռնարկությունների հետ։

ՀուշարձաններԽմբագրել

Գյուղում կա երեք մզկիթ, երեքն էլ գտնվում են գյուղամիջում։ Ամենավաղ կառուցված մզկիթը թվագրվում է 1843 թվականին, երկրորդը կառուցվել է 1892 թվականին, վերջին մզկիթը կառուցվել է 1909 թվականին[4]։

Հայտնի անձինքԽմբագրել

  • Գյուղում է ծնվել ադրբեջանցի կենսաբան Ալի Հասան օղլի Ալիևը։
  • Գյուղում է ծնվել քիմիկոս-տեխնոլոգ, գիտնական, քիմիական գիտությունների դոկտոր Միրկազմիմ Ջալալ օղլի Սեիդովը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. ANAS Azerbaijan National Academy of Sciences (2005)։ Nakhchivan Encyclopedia։ volume II։ Baku: ANAS։ էջ 252։ ISBN 5-8066-1468-9 
  3. Encyclopedic dictionary of Azerbaijan toponyms. Volume I. p. 304. Baku: "East-West". 2007. 978-9952-34-155-3.
  4. «Սադարակ գյուղի հուշարձանները»