Սադաշիվ Ամրապուրկար
Սադաշիվ Ամրապուրկար (անգլ.՝ Sadashiv Amrapurkar, մայիսի 11, 1950, Ահմեդնագար, Pune division, Բոմբեյ, Հնդկաստան - նոյեմբերի 3, 2014, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան և հասարակական գործիչ։ Առավել հայտնի է դարձել 1983-1999 թվականներին հինդի և մարաթի ֆիլմերում կատարած իր դերերի շնորհիվ։ Իր երեք տասնամյակ տևած գործունեության ընթացքում Ամրապուրարը նկարահանվել է հինդի, մարաթի, բենգալի, օրիա և հարիանի լեզուներով 300-ից ավելի ֆիլմերում[1]։ Տարբեր անվանակարգերում Filmfare Awards-ի կրկնակի դափնեկիր է։
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1950 |
Ծննդավայր | Ահմեդնագար, Pune division, Բոմբեյ, Հնդկաստան |
Մահացել է | նոյեմբերի 3, 2014 (64 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱմրապուրկարը (ի ծնե՝ Գանեշ Նավրոդե) ծնվել է Մահարաշտրայի Ահմեդնագար շրջանում հաջողակ գործարարների ընտանիքում[2]։ Փոքրուց հափշտակված է եղել դերասանությամբ և խաղացել է դպրոցական և ուսանողական մի քանի ներկայացումներում[3]։ Պունիի համալսարանում ստացել է պատմության մագիստրոսի աստիճան[4]։ Նա վերցրել է բեմական «Սադաշիվ Ամրապուրկար» կեղծանունը՝ սկսելով թատրոնում դերասանի գործունեությունը 1974 թվականից։ Որպես ռեժիսոր և դերասան՝ մասնակցել է հարյուրավոր պիեսների բեմադրման։ Որպես դերասան՝ ֆիլմում իր առաջին դերը կատարել է մարաթհի լեզվով «1897 թվականի հունիսի 22» ֆիլմում՝ խաղալով Բալ Գանգատհար Տիլակի դերը[5]։
Ամրապուրկարը հայտնվել է Բոլիվուդում այն բանից հետո, երբ ռեժիսոր Գովինդ Նիհալանին տեսել է նրան խաղը հաջողված Hands-Up պիեսում[3]։ Նիհալինը հրավիրել է նրան խաղալու «Կես ճշմարտություն» ֆիլմում (1983) դոն Ռամ Շետիի դերը, ինչի շնորհիվ Ամրապուրկարը ստացել է Filmfare Award երկրորդ պլանի լավագույն դերակատարում անվանակարգում։ Հետագայում նա խաղացել է փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ Purana Mandir, Jawani (1984), Nasoor (1985), Muddat (1986), Veeru Dada (1990) և Farishtay[4]։ 1987 թվականին Hukumat ֆիլմում նա խաղացել է գլխավոր չարագործի դերը, որը դարձել է տարվա ամենաշահութաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով այնպիսի հիթից, ինչպիսին է «Պարոն Հնդկաստանը»[1]։ Իր հաջորդ մրցանակը՝ Filmfare Award բացասական կերպարների լավագույն կատարման համար, Սադաշիվը ստացել է 1992 թվականին՝ այդ անվանակարգի ներմուծման հենց առաջին տարում՝ «Հետապնդում» ֆիլմում կատարած ներքինու դերի շնորհիվ։
Բոլիվուդյան նրա աչքի ընկնող դերակատարումներից են հետևյալ ֆիլմերը՝ «Խարդախություն» (1993), «Բեռնակիր № 1» (1995), «Կիրք» և «Թաքնված ճշմարտություն» (1997)[6]։ Ճանաչում են ստացել նաև նրա դերակատարումները Bharat Ek Khoj և Raj Se Swaraj սերիալներում[2]։ Նրա մյուս ֆիլմերից են՝ «Սիրելիս, սա Հնդկաստանն է» (1995), «Անպատասխան սեր» (1999), «Մեզ չեն բաժանի» (1999), «Վերադարձ անցյալ» (2002) և «Ինքնակոչ» (2003)։
2000-ական թվականներից սկսած դերասանը գրեթե չի նկարահանվել հինդի ֆիլմերում՝ զբաղված լինելով մարաթհի կինոարտադրությամբ[7]։ Վերջին անգամ մեծ էկրանին նա երևացել է 2012 թվականի Bombay Talkies ֆիլմում։ Ֆիլմը կազմված էր չորս կարճ նովելներից, և Ամրապուրկարը խաղացել է ռեժիսոր Դիբակար Բաներջիի Star նովելում չորսրոպեանոց դեր[8]։
Ֆիլմում և թատրոնում աշխատելուց բացի՝ Ամրապուրկարը ակտիվ մասնակցություն է ունեցել Մահարաշտրայում ռացիոնալիստական շարժմանը, հիմնականում սնահավատության լիկվիդացիոն կոմիտեում՝ այժմ արդեն հանգուցյալ Նարենդ Դաբխոլկարի գլխավորությամբ[2]։
2014 թվականի հոկտեմբերի 25-ին Ամրապուրկարը տեղափոխվել է Kokilaben Dhirubhai Ambani Hospital թոքերի ինֆեկցիայի պատճառով[9]։ Դերասանը վախճանվել է հիվանդանոցում երկուշաբթի գիշերը՝ նոյեմբերի 3-ին, ժամը 2։30-ին[7]։ Հուղարկավորության արարողությունն արվել է նրա հարազատ քաղաքում, հաջորդ օրը։ Իրենց ցավակցություններն են հայտնել նրա գործընկերները և երկրի առաջնորդները, այդ թվում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին՝ հայտարարելով. «Մենք սերնդեսերունդ պետք է հիշենք Սադաշիվ Արամպուրկարին որպես ունիվերսալ դերասան։ Հանգիր խաղաղությամբ։ Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին»[10]։
Ընտանիք
խմբագրել1973 թվականին Ամրապուրկարը ամուսնացել է Սունանդե Կարմարկարի հետ[9], որը հետագայում երեք աղջիկ է պարգևել նրան[4]։ Նրանցից մեկը՝ Ռիմա Ամրապուրկարը, ռեժիսոր է։ Նրա կարճամետրաժ Janani ֆիլմը ցուցադրվել է 2010 թվականին Կաննի կինոփառատոնում և 2009 թվականին Գոայում կայացած Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ[5]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Sadashiv Amrapurkar: 10 Things You May Not Know» (անգլերեն). NDTV. 2014 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Alok Deshpande (2014 թ․ նոյեմբերի 3). «Actor Sadashiv Amrapurkar passes away». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 3,0 3,1 «Actor Sadashiv Amrapurkar passes away». Deccan Herald (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Chandni Prashar (2014 թ․ նոյեմբերի 3). «Sadashiv Amrapurkar, The Screen Villain Who Made You Laughy» (անգլերեն). NDTV. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 5,0 5,1 «Veteran Bollywood actor Sadashiv Amrapurkar dies at 64». Hindustan Times (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Sadashiv Amrapurkar: Bollywood actor dies» (անգլերեն). BBC. 2014 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 7,0 7,1 Tabassum Barnagarwala (2014 թ․ նոյեմբերի 3). «Sadashiv Amrapurkar passes away at 64, PM Modi condoles his death». The Indian Express (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Sourabh Gupta (2014 թ․ նոյեմբերի 3). «Here is what Nawazuddin Siddiqui learnt from Sadashiv Amrapurkar in 4 minutes». India Today (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 9,0 9,1 «Sadashiv Amrapurkar: Lesser known facts». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Bollywood actor Sadashiv Amrapurkar passes away». DNA India (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Лауреаты Արխիվացված 2019-02-18 Wayback Machine (անգլ.) 31-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1983 года) на официальном сайте премии.
- ↑ Лауреаты Արխիվացված 2011-03-15 Wayback Machine(անգլ.) 37-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1991 года) на официальном сайте премии.
- ↑ Номинанты Արխիվացված 2019-01-21 Wayback Machine(անգլ.) 43-й церемонии награждения Filmfare Awards (за работы 1997 года) на официальном сайте премии.