Բացել գլխավոր ցանկը

Սաբրինա Սալերնո (իտալ.՝ Sabrina Salerno, ամբողջական անունը` Սաբրինա Դեբորա Սալերնո (իտալ.՝ Sabrina Debora Salerno), մարտի 15, 1968(1968-03-15)[1][2], Ջենովա, Իտալիա[1]), իտալացի երգչուհի, ֆոտոմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի:

Սաբրինա Սալերնո
Sabrina Salerno 30 October 2010.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Sabrina Salerno
Ի ծնե անունիտալ.՝ Sabrina Debora Salerno
Ծնվել էմարտի 15, 1968(1968-03-15)[1][2] (51 տարեկան)
Ջենովա, Իտալիա[1]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրերփոփ երաժշտություն, իտալո դիսկո, Hi-NRG?, Eurobeat?, դենս փոփ և freestyle music?
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլCasablanca Records և RTI Music?
Կայքsabrinasalerno.com
Sabrina Salerno Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սաբրինան ծնվել է 1968 թվականին` Ջենովայում: 1986 թվականին, որպես ֆոտոմոդել, մի քանի անգամ հաղթել է իտալական գեղեցկության մրցույթներին և արժանացել «Միս Լիգուրիա» տիտղոսին: Այնուհետև հրավեր է ստացել հեռուստատեսությունից և աշխատել որպես հեռուստահաղորդավարուհի: Ի դեպ նա աշխատել է Fininvest հոլդինգի Canale 5 հեռուստաալիքում, որը պատկանում է Սիլվիո Բերլուսկոնիին:

1986 թվականին լույս է տեսել Սաբրինայի առաջին «Sexy Girl» սինգլը: Մեկ տարի անց նա հանդես եկավ «Boys» («Summertime Love») սինգլով, որը երգչուհուն մեծ ճանաչում բերեց: Այդ երգի համար նկարահանվեց բավականին անկեղծ տեսահոլովակ:

1988 թվականին թողարկված «All Of Me» սինգլը չկարողացավ կրկնել «Boys»-ի հաջողությունը, սակայն ունկնդիրների կողմից ընդունվեց բավականին ջերմորեն: Նույն 1988 թվականին Սաբրինան, որպես հատուկ հյուր, ելույթ ունեցավ Սոպոտի երգի միջազգային փառատոնում: Այդ փառատոնը հեռարձակվում էր նաև ԽՍՀՄ-ում:

Սաբրինան այժմ նույնպես ապրում է ստեղծագործական ակտիվ կյանքով` ձայնագրվում է, նկարահանվում և մասնակցում հեռուստաշոուների:

ՍկավառակագրությունըԽմբագրել

Երաժշտական ալբոմները

  • 1987 - Sabrina
  • 1988 - Something Special
  • 1988 - Super Sabrina
  • 1990 - Super Remix
  • 1991 - Over the Pop
  • 1996 - Maschio Dove Sei
  • 1999 - Numeri
  • 1999 - A Flower’s Broken
  • 2008 - Erase/Rewind Official Remix

Սինգլները

  • 1986 - Sexy Girl
  • 1987 - Lady Marmalade
  • 1987 - Boys (Summertime Love)
  • 1987 - Hot Girl
  • 1988 - All of Me (Boy Oh Boy)
  • 1988 - My Chico
  • 1988 - Like a Yo-Yo
  • 1988 - Sex
  • 1989 - Gringo
  • 1990 - Yeah Yeah
  • 1991 - Siamo donne
  • 1991 - Shadows of the Night
  • 1991 - Cover Model
  • 1994 - Rockawillie
  • 1994 - Angel Boy
  • 1995 - Boys '95
  • 1996 - Fatta e rifatta
  • 1999 - I Love You
  • 2006 - I Feel Love (Good Sensation)
  • 2008 - Erase/Rewind
  • 2009 - Erase/Rewind (Remix By Andrea T Mendoza Vs Tibet)
  • 2014 - Colour Me

ՖիլմագրությունըԽմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1986 Հանրախանութ Grandi magazzini -
1987 Ջոյի լուսանկարը Le foto di Gioia Սաբրինա
1989 Մենք` բոլոր իտալացիներս, եղբայր ենք Fratelli d'Italia Միշել Սաուլի
1998 Երեք տղամարդ և սպասուհի Tutti gli uomini sono uguali Վիտտորիա
1998 Ջոլլի Բլու Jolly Blu Աննաբելլա
2006 Ֆիլմ Դ Film D Սառա
2012 Դիսկոտեկի աստղերը Stars 80 Սաբրինա

ԾանոթագրություններԽմբագրել