Ռաֆայել Սաբատինի

(Վերահղված է Ռ. Սաբատինիից)

Ռաֆայել Սաբատինի (ապրիլի 29, 1875(1875-04-29)[1][2][3][…], Էզի, Իտալիայի թագավորություն - փետրվարի 13, 1950(1950-02-13)[1][2][3][…], Վիկոն, Շվեյցարիա, Շվեյցարիա)՝ իտալական ծագմամբ անգլիացի գրող, որը հայտնի է իր արկածային, պատմական վեպերով։ Հատկապես հայտնի են նավապետ Բլադի մասին վեպերը։

Ռաֆայել Սաբատինի
իտալ.՝ Rafael Sabatini
Ծնվել էապրիլի 29, 1875(1875-04-29)[1][2][3][…]
ԾննդավայրԷզի, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էփետրվարի 13, 1950(1950-02-13)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՎիկոն, Շվեյցարիա, Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներՍկարամուշ, Նավապետ Բլադի ոդիսականը, Ծովային բազե և Սև կարապ
 Rafael Sabatini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Սաբատինին ծնվել է Իտալիայի Ջեզի քաղաքում։ Հայրը իտալացի էր, իսկ մայրը՝ անգլիացի։ Երկու ծնողներն էլ օպերայի երգիչներ էին, որոնք հետագայում դարձել էին ուսուցիչներ։

Փոքր տարիքից սկսած Ռաֆայելը սովորել էր տարբեր լեզուներ՝ ապրելով իր պապիկի հետ Անգլիայում, դպրոց գնալով Պորտուգալիայում, և որպես դեռահաս՝ Շվեյցարիայում։ 17 տարեկան հասակում վերադառնալով Անգլիա, նա իր իմացած 5 լեզուներին ավելացրել է ևս մեկը՝ անգլերենը։ Հետագայում որպես իր ստեղծագործությունների լեզու ընտրել է հենց անգլերենը։ Այդ ընտրությունը գիտակցաբար է արել, քանի որ, ինչպես ինքն է նշել. «ամենալավ պատմվածքները գրված են անգլերեն»։

Առաջին գիրքը լույս է տեսել 1904 թվականին։

Գրքերի ընտրանի խմբագրել

  • Նավապետ Բլադի ոդիսականը (Captain Blood) (1922 թ.)
  • Նավապետ Բլադի ժամանակագրությունները (The Chronicles of Captain Blood) (1931 թ.)
  • Նավապետ Բլադի հաջողությունները (The Fortunes of Captain Blood) (1936 թ.)
  • Սկարամուշ (Scaramouche) (1921 թ.)
  • Ծովաբազե (The Sea Hawk) (1915 թ.)
  • Բելարիոն Հաջողակը (Bellarion the Fortunate) (1926 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.

Արտաքին հղումներ խմբագրել