Ռուս-մոլդովական հարաբերություններ

Մոլդովայի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները Մոլդովայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պետությունների միջև կապերն են, ինչպես նաև, լայն իմաստով, Մոլդովայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև փոխհարաբերությունները պատմության ավելի երկար ժամանակահատվածում։

Ռուս-մոլդովական հարաբերություններ
Ռուսաստան և Մոլդովա

Ռուսաստան

Մոլդովա

Պատմություն խմբագրել

1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակից հետո Ռուսաստանի կայսրությունը բռնակցեց Օսմանյան կայսրությունից Բեսարաբիան։ Այս պատմական շրջանը, որն ի սկզբանե Մոլդովայի իշխանության մասն էր, կազմում է ժամանակակից Մոլդովայի տարածքի մեծ մասը։

20-րդ դարի սկզբին Բեսարաբիան կարճ ժամանակով անկախություն ստացավ, ինչպես Մոլդովական Դեմոկրատական Հանրապետությունը։ 1918 թվականին նա միություն կազմեց Ռումինիայի հետ, որոնք ունեն գրեթե նույն լեզուն և էթնիկական պատկանելությունը, իսկ 1940 թվականին Ռումինիան ստիպված էր այն փոխանցել Խորհրդային Միությանը։ Դա հանգեցրել է Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծմանը։

Մոլդովական ԽՍՀ-ն ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և իր անկախության մասին հայտարարել է 1991 թվականի օգոստոսի 27-ին։

Մերձդնեստրի հակամարտություն խմբագրել

 
Վլադիմիր Վերոնինը,Դմիտրի Մեդեդևը և Իգոր Սմիրնովը 2009 թվականի եռակողմ բանակցությունների ժամանակ։

Դրանից անմիջապես հետո հակամարտություն առաջացավ Մոլդովայի կառավարության և Մերձդնեստրի միջև, որը 1992 թվականին վերաճեց պատերազմի։ Պատերազմը կանգնեցվեց ռուսական բանակի անմիջական միջամտությամբ գեներալ Լեբեդի հրամանատարությամբ և հանգեցրեց Մերձդնեստրի միջազգայնորեն չճանաչված հանրապետության ի հայտ գալուն։ Հրադադարից հետո Ռուսաստանի զորքերի երկու առանձին խմբեր մնացին Մոլդովայում՝ մեկ խաղաղապահ գունդ, որը համատեղ վերահսկիչ հանձնաժողովի կազմում է, և 14-րդ բանակը, որին հանձնարարված էր պահպանել Կոբասնայի զինամթերքի պահեստը։ Ռուսաստանի ռազմական ներկայությունը շարունակվում է մինչ օրս։

Բենդերներում ռազմական գործողությունների սրման կապակցությամբ Մոլդովայի ձախ ուժերը սկսել են ելույթներ ունենալ քաղաքացիական պատերազմ թույլ տված կառավարության և խորհրդարանի հրաժարականի օգտին։ Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարն ու պաշտպանության նախարարը հրաժարական են տվել։ Հուլիսի 7-ին տարածաշրջան են ժամանել Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչները։ Նրանց միջնորդությամբ հաջողվել է հասնել հրադադարի մասին համաձայնագրերի, իսկ հուլիսի 21-ին Մոսկվայում Բորիս Ելցինի և Միրչա Սնեգուրի ներկայությամբ ստորագրվել է «Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի տարածաշրջանում զինված հակամարտության կարգավորման սկզբունքների մասին» համաձայնագիրը։ Պատերազմն ավարտվեց Մերձդնեստրի հակամարտության սառեցմամբ և հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մտնելով։ Ավելի ուշ ստեղծվեցին Միացյալ վերահսկիչ հանձնաժողով և համատեղ խաղաղապահ ուժեր։ Մերձդնեստրում որպես խաղաղապահ զորակազմ Է տեղակայվել 3100 ռուս, 1200 մոլդովացի և1200 Մերձդնեստրի զինծառայող[1]։ 1992 թվականի երկրորդ կեսից Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններ սկսվեցին Մերձդնեստրի կարգավիճակի շուրջ, 1993 թվականից խաղաղ կարգավորմանը միացավ ԵԱՀԿ-ն, իսկ 1995 թվականից՝ Ուկրաինան[2]։ Ներկայումս Դնեստրի ձախափնյա մասը և Բենդեր քաղաքը վերահսկվում են Մերձդնեստրի կողմից, իր հերթին, ՄՄՀ-ի ղեկավարության կողմից որպես Հանրապետության մաս հայտարարված տարածքի մի մասը վերահսկվում է Մոլդովայի կողմից[3][4]։ 2000 թվականին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մոլդովայի Հանրապետություն։ Նրան ընդունել է Մոլդովայի նախագահ Լուչինսկին[5]։

Մոլդովայի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան 2003 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ Ռուսաստանն առաջարկեց Մերձդնեստրի հակամարտության լուծումը, որը Մոլդովայի իշխանությունները հրաժարվեցին ընդունել։

2014 թվականի մարտի կեսերին Մերձդնեստրի պառլամենտը Ռուսաստանից խնդրեց մշակել այնպիսի օրենք, որը թույլ կտա ինքնահռչակ Հանրապետությանը ընդունվել Ռուսաստանի Դաշնությունում[6]։ Ապրիլին Մերձդնեստրը դիմել էր Ռուսաստանի ղեկավարությանը՝ իրեն անկախ պետություն ճանաչելու խնդրանքով[6]։

2014 թվականի հուլիսի սկզբին Ռուսաստանի Դաշնային հեռուստաընկերություն «Россия-24» հեռուստաալիքի հեռարձակումն արգելվեց Մոլդովայում քարոզչության համար, ինչպես նաև Մոլդովայի իշխանությունների կարծիքով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների սխալ լուսաբանման պատճառով[7]։

Հարաբերությունների վերսկսումը 2016 թվականից հետո խմբագրել

 
Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2017 թվականի հունվարի 17-ին

2016 թվականին Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի ընտրվելուց հետո նկատվում է ռուս-մոլդովական հարաբերությունների բարելավման միտում։ 2017 թվականի հունվարին նախագահ Դոդոնն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Մոսկվա։ Սա Մոլդովայի Հանրապետության նախագահի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան վերջին 9 տարիների ընթացքում։

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի և Մոլդովայի միջև երկկողմ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության վիճակն ու հեռանկարները, Մերձդնեստրի հակամարտության կարգավորումը։ Ընդունվել է համատեղ գործողությունների ծրագիր, որը նախատեսում է կոնկրետ քայլեր փոխադարձ ներդրումների և առևտրի զարգացման ուղղությամբ[8][9][10]։

2017 թվականի դիվանագիտական հակամարտություն խմբագրել

2017 թվականի մայիսի 29-ին Մոլդովան պերսոնա նոն գրատա Է հայտարարել 5 ռուս դիվանագետների։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությանը մասնակցելու համար վարձկաններ հավաքագրելու համար[11]։ Որպես պատասխան հարված՝ ռուսական կողմը նաև արտաքսել է Մոսկվայում մոլդովական դիվանագիտական առաքելության 5 աշխատակիցների։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոլդովական կողմի որոշումը որակել է «դրսից հրահրված» և «երկու երկրներին խայտառակելու համար նախատեսված» շարժում[12]։

Տնտեսություն խմբագրել

2020 թվականի ապրիլին Մոլդովայի Սահմանադրական դատարանը կասեցրեց երկրի կողմից 200 միլիոն եվրոյի վարկ ստանալու մասին օրենքի ուժի մեջ մտնելը՝ բավարարելով ընդդիմադիր «Pro Moldova» խորհրդարանական խմբից համապատասխան հարցումը[13][14]։

Մթերային հակամարտություններ խմբագրել

2006 թվականին դիվանագիտական հակամարտություն առաջացավ այն բանից հետո, երբ նույն թվականի մարտի 27-ին Ռոսպոտրեբնադզորը արգելք սահմանեց դեպի Ռուսաստան մոլդովական գինիների արտահանման վրա՝ լուրջ վնաս հասցնելով Մոլդովայի տնտեսությանը՝ պատճառաբանելով, որ ՌԴ ներմուծվող ալկոհոլային արտադրանքի մեծ ծավալը չի համապատասխանում սանիտարական անվտանգությանը[15]։ Դրանից հետո Ռոսպոտրեբնադզորը ներմուծման թույլտվություններ է տվել յոթ ձեռնարկությունների, սակայն նախագահ Վորոնինը արգելեց նրանց արտահանում իրականացնել այնքան ժամանակ, մինչև խնդիրը լիովին լուծվի[16]։ 2007 թվականի ամռանը 40-ից ավելի Մոլդովական ձեռնարկություններ կրկին սանիտարահամաճարակաբանական փորձաքննություն են անցել և մատակարարումները վերսկսվել են[17]։

2014 թվականի հուլիսի 2-ին Մոլդովայի խորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրվեց Բրյուսելում հունիսի 27-ին[18]։

Հուլիսի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը սպառնացել է բացառել Մոլդովան ԱՊՀ ազատ առևտրի գոտուց, ինչը կհանգեցնի առավել բարենպաստության ռեժիմի անցնելուն, որը սահմանում է ապրանքների մատակարարման միջին կշռված սակագինը՝ 7,8 տոկոս[19]։ Տնտեսական զարգացման նախարարությունը կառավարական որոշում է պատրաստել, որի համաձայն Ռուսաստանը մտադիր է միակողմանի մաքսատուրքեր սահմանել Մոլդովական արտադրանքի որոշ տեսակների (գինի, միս, հացահատիկ, շաքար, միրգ և բանջարեղեն) վրա[20]։

Հուլիսի 18-ին «Ռոսելխոզնադզոր»-ը արգելեց մոլդովական խնձորի, տանձի, սերկևիլի, ծիրանի, բալի և քաղցր կեռասի ներմուծումը Ռուսաստան` զգուշանալով վնասատուների՝ արևելյան ցեցային թիթեռի, ներմուծումից։ Արգելված են նաև դեղձի, նեկտարինի, սալորի և մամուխի ներկրումը[20]։ Եվ ահա հուլիսի 21-ին Ռոսպոտրեբնադզորը հայտարարեց դադարեցնելու Մոլդովայի պահածոյացված մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք՝ սպառողների պաշտպանության ոլորտում օրենսդրության պահանջների խախտման պատճառով[21]։

2016 թվականի վերջին երկկողմ ապրանքաշրջանառությունը կրճատվել է ավելի քան երկու անգամ, իսկ մոլդովական ապրանքները գործնականում կորցրեցին իրենց դերը ռուսական շուկաներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Совместные Миротворческие силы в Приднестровском регионе Республики Молдова(ռուս.) // Министерство обороны Российской Федерации. Архивировано из первоисточника 12 Մարտի 2007.
  2. Andrei Panici Romanian nationalism in the Republic of Moldova(անգլ.).(չաշխատող հղում)
  3. Новое административное устройство Молдавии
  4. Государственный реестр ПМР Արխիվացված 2009-08-21 Wayback Machine в законе «Об административно-территориальном устройстве Приднестровской Молдавской Республики»
  5. Александр Исаев, Владимир Путин: Итоги визита, Новое Время (Кишинев), 2000
  6. 6,0 6,1 «Приднестровье попросило Путина о признании». Lenta.Ru. 2014 թ․ ապրիլի 16.
  7. «В Молдове запрещено вещание российского федерального телеканала Россия 24». MoldNews. 2014 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  8. [1]
  9. «Мой первый официальный зарубежный визит, который, как и обещал, состоится в Москву». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  10. [2]
  11. «ЭКСКЛЮЗИВ-Высланные из Молдавии российские дипломаты вербовали боевиков - источники». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Лавров: решение о высылке дипломатов РФ из Молдавии инспирировано извне
  13. Усугубляют положение. Политолог о решении суда Молдавии по кредиту от РФ // Sputnik, 23.04.2020
  14. Молдаван зовут на улицы защитить Конституционный суд // НГ, 2.05.2020
  15. Россия осталась без молдавских и грузинских вин
  16. Греф может вернуть «Изабеллу»
  17. Онищенко пустил на российский рынок вина два молдавских предприятия
  18. «Парламент Молдавии ратифицировал соглашение об ассоциации с ЕС». Lenta.Ru. 2014 թ․ հուլիսի 2.
  19. «Шувалов пригрозил исключить Молдавию из зоны свободной торговли СНГ». Lenta.Ru. 2014 թ․ հուլիսի 7.
  20. 20,0 20,1 «Россельхознадзор запретил импорт фруктов из Молдавии». Lenta.Ru. 2014 թ․ հուլիսի 7.
  21. «Молдавия пригрозила России арбитражем ВТО». Lenta.Ru. 2014 թ․ հուլիսի 7.