Ռուս-թուրքական պատերազմ (1568-1570)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1568-1570 ռուս-թուրքական պատերազմ, պատերազմ Ռուսական ցարության և Օսմյանյան կայսրության միջև, ռուս-թուրքական պատերազմներից առաջինը։ Այս պատերազմի պատճառն է դարձել օսմանյան սուլթանի ցանկությունը վերադարձնել Աստրախանի խանությունը իր ազդեցության ոլորտ։
Ռուս-թուրքական պատերազմ (1568-1570) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թուրքական պատերազմներ | |||||||||
Գործողությունների քարտեզը (ռուսերեն) | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ռուսական ցարություն | Օսմանյան կայսրություն Ղրիմի խանություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Իվան IV | Սելիմ II Դեվլետ I Գերայ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
15,000 զինվոր | 15 հազար յանիչար, 2000 սիպահ |
Իրադարձությունների ընթացքը
խմբագրել1556 թվականին ռուս ցար Իվան IV Ահեղը գրավեց Աստրախանի խանությունը և հրամանեց կառուցել Աստրախանում նոր կրեմլ, որը վեր էր բարձրանում Վոլգայի մոտ մի բլրի վրա։ 1568 թվականին Սելիմ II սուլթանը որոշեց արշավանք կազմակերպել Աստրախանի վրա իր վասալ Ղրիմի խանության օգնությամբ։ Ստամբուլում Վոլգայի և Դոնի ջրանցքով միացման ծրագիր էր մշակվել, իսկ 1569 թվականին Կասիմ-փաշայի մեծ զորքը, որը կազմված է 15 հազար յանիչարներից, 2 հազար սիպահներից և մի քանի հազար ազապ և աքընջներից ուղարկվեց պաշարել Աստրախան քաղաքը և ջրանցքի ստեղծման գործերը սկսել, երբ այդ ժամանակ օսմանյան նավատորմը պաշարում էր Ազովը։
Սակայն Աստրախանի պարետ իշխան Վասիլի Սերեբրյանու կայազորի անսպասելի արտագրոհը ջարդեց պաշարողներին։ 15 հազար մարդուց կազմված ռուսական ամրացումը քշեց և ցրեց ջրանցքի շինարարներին և հաղթեց շինարարների պաշտպանման համար ուղարկված ղրիմի թաթարների 50 հազարանոց բանակը։ Նույն ժամանակ ուժեղ փոթորիկը ոչնչացրեց օսմանյան նավատորմին։
1570 թվականի գարնանը Իվան Ահեղի դեսպանները Ստամբուլում պայմանագիր են կնքել, որով վերականգնվում էին ցարի և սուլթանի միջև բարի դրացիական հարաբերությունները։