Ռուսաստանի ոսկե օղակ
Ռուսաստանի ոսկե օղակ, գործածվում է նաև Ռուսաստանի ոսկե մատանի անվանումը (ռուս.՝ Золото́е кольцо́ Росси́и), զբոսաշրջային երթուղի, որն անցնում է Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում ընկած պատմական, հին քաղաքներով, որոնցում պահպանվել են պատմության ու մշակույթի ինքնատիպ հուշարձաններ, ժողովրդական արհեստների կենտրոններ։
Ռուսաստանի ոսկե օղակ | |
---|---|
Տեսակ | երթուղի և խումբ |
Երկիր | Ռուսաստան |
Օղակաձև այդ երթուղու հիմնման գաղափարի և դրան բնորոշող եզրույթի հեղինակը լրագրող և գրական գործիչ Յուրի Բիչկովն է, ով 1967 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Советская культура» թերթում ռուսական հին քաղաքների մասին ակնարկաշար է լույս ընծայել «Золотое кольцо» ընդհանուր խորագրի ներքո[1]։ Հետագայում հենց այդ անվանումն էլ շնորհվել է զբոսաշրջային երթուղուն։ «Золотое кольцо России» ապրանքանիշի իրավատերը Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համառուսական ընկերությունն է (ВООПИК-ը)[2]։
Ոսկե օղակի մեջ ավանդաբար ընդգրկում են ութ հիմնական քաղաք՝ Սերգիև Պոսադը, Պերեսլավլ-Զալեսսկին, Ռոստովը, Յարոսլավլը, Կոստրոման, Իվանովոն, Սուզդալը, Վլադիմիրը[3]։ Վերջին շրջանում տարածում են ստացել Մեծ օղակ և Փոքր օղակ ձևակերպումները։ Մեծ օղակի մեջ վերոնշյալների հետ մեկտեղ ներառված են Ալեքսանդրով, Բոգոլյուբովո, Գորոխովեց, Գուս Խրուստալնի, Դմիտրով, Կալյազին, Կիդեկշա, Մոսկվա, Մուրոմ, Միշկին, Պալեխ, Պլյոս, Ռիբինսկ, Տուտաև, Ուգլիչ, Յուրիև Պոլսկի, Շույա և այլ քաղաքներ։
Պատկերասրահ խմբագրել
-
Սերգիևա լավրան Սերգիև Պոսադում
-
Սպասո-Պրեօբրաժենսկի տաճարը Պերեսլավլ-Զալեսսկիում
-
Ռոստովյան կրեմլը
-
Տեսարան Ուգլիչից
-
Սպասսկի վանքի եկեղեցինՅարոսլավլում
-
Աստվածահայտնության վանքը Կոստրոմայում
-
Աստվածամոր տաճարը Սուզդալում
-
Վլադիմիր քաղաքի ոսկեզօծ գմբեթները
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Гриньков В.В. (2016 թ․ սեպտեմբերի 1). «От Шаляпина до Конёнкова». "Независимая газета" (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «ВООПИК и Министерство культуры РФ подписали соглашение об использовании товарного знака "Золотое кольцо России"». voopik.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Рапопорт А., Мироненко И., Федин А. Золотое кольцо: Вокруг света. Спутник путешественника, 2012. — С. 13.
Գրականություն խմբագրել
- Золотое кольцо России // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 535–536. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
- Кудрявцев Ф. Ф. Золотое кольцо. — Л., Аврора (издательство), 1974. — 232 с.
- Золотое кольцо России: Путеводитель / А. В. Лаврентьев, И. Б. Пуришев, А. А. Турилов; составитель Ю. М. Кириллова.. — М.: Профиздат, 1984. — 352 с. — (Сто путей — сто дорог). — 100 000 экз. (в пер.)
- Попадейкин В. И., Струков В. В. Золотое кольцо / Фотографии Б. А. Мясоедова, В. И. Попадейкина, А. С. Потресова (†), Б. Л. Раскина, Ирины Стин, А. В. Фирсова; Художник Ю. Н. Маркаров.. — М.: Физкультура и спорт (издательство), 1975. — 208 с. — 50 000 экз. (в пер.)
- Попадейкин В. И., Струков В. В. Золотое кольцо / Фотографии Б. А. Мясоедова, В. И. Попадейкина, А. С. Потресова (†), Б. Л. Раскина, Ирины Стин, А. В. Фирсова; Художник Ю. Н. Маркаров.. — М.: Физкультура и спорт (издательство), 1975. — 208 с. — 50 000 экз. (в пер.)
- Попадейкин В. И., Струков В. В. Золотое кольцо. — Изд. 2-е, перераб., доп. — М.: Физкультура и спорт (издательство), 1985. — 336 с. — 75 000 экз. (в пер.)
- 100 храмов Золотого кольца России. — М.: БММ, 2011. — 240 с., ил., 5000 экз., ISBN 978-5-88353-385-2
- М. Ю. Тимофеев Ряд публикаций в ивановской областной газете «Рабочий край» за 2018 год.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Яндекс. Карты: «Золотое Кольцо России»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին.
- «Яндекс. Карты: «Золотое Кольцо России»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին.
- «Золотое Кольцо России — достопримечательности».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ««Золотое кольцо» сделают «государственным маршрутом»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. // Газета.ру, 24.09.2017
- «Союз городов Золотого Кольца — официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի ոսկե օղակ» հոդվածին։ |