Ռուդիկ Սահակյան

կաթնագործության բնագավառի հայ գիտնական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուդիկ Վարդանի Սահակյան (հուլիսի 25, 1940(1940-07-25), Ճարտար - փետրվարի 18, 1986(1986-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983):

Ռուդիկ Սահակյան
Ծնվել էհուլիսի 25, 1940(1940-07-25)
Ճարտար
Մահացել էփետրվարի 18, 1986(1986-02-18) (45 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1962)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983)

Կենսագրություն խմբագրել

Ռուդիկ Սահակյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 25-ին Ճարտար (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1964-1986 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի տեխնոլոգիայի հիմնախնդրային լաբորատորիայում, 1974 թվականից՝ կաթի ֆիզիկայի և քինիայի բաժնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են կաթի բաղադրությանն ու տեխնոլոգիայի հատկություններին։ Առաջարկել է մանրէային մերանների ակտիվությունը բարձրացնող մակարդների տեխնոլոգիայի հատկությունների բարելավման, ինչպես նաև մթերքի հասունացման շարժընթացի արագացման եղանակ՝ միկրոտարրերի (մանգան, ցինկ, պղինձ, կոբալտ) միկրոքանակների ավելացմամբ։ Հետազոտել է միկրոտարրերի նկատմամբ կաթնաթթվային միկրոֆլորայի տարբեր շտամների ընտրող. ունակությունը և ապացուցել բարձրորակ պանիրների արտադրության մեջ ազատ ամինաթթուներ, ցնդելի ճարպաթթուներ և արոմատիկ միացություններ առաջացնող շտամների կիրառման արդյունավետությունը։ Հեղինակ է պանրի և կաթնամթերքների նոր տեսակների[1]։

Մահ խմբագրել

Մահացել է 1986 թվականին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Биологические методы интенсификации производства крупных сыров, Е., 1985.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 385։