Ռուբեն Նալբանդյան

հայ խաչքարագործ վարպետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Նալբանդյան (մարտի 25, 1959(1959-03-25), Արշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խաչքարագործ վարպետ։

Ռուբեն Նալբանդյան
Ծնվել էմարտի 25, 1959(1959-03-25) (65 տարեկան)
ԾննդավայրԱրշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխաչքարագործ վարպետ
ԵրեխաներՍևակ Նալբանդյան

Կենսագրություն

խմբագրել

Ռուբեն Նալբանդյանն ապրում ու ստեղծագործում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում[1][2]։ Որդին՝ Սևակ Նալբանդյանը, նույնպես ստեղծագործում է։

Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Քանդակելու և նկարելու ձիրքն արտահայտվել է դեռ մանկուց, լավ նկարել ու գծագրել է դպրոցում։ 1977 թ. ծնողների հորդորով ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային բաժինը, սակայն արվեստագետի ոգին հաղթել է, և զինվորական ծառայությունից հետո, ուսումը կիսատ թողնելով՝ վարպետը մեկնել է Լենինգրադ ու երկար դժվարություններից հետո ընդունվել Մուխինայի անվան Լենինգրադի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի կիրառական արվեստի ապակու բաժինը։ Ծնողների՝ որդուն հայրենիքում և իրենց կողքին տեսնելու մեծ փափագը, ստիպել է վարպետին կիստա թողնել ուսումը և վերադառնալ հայրենիք։ 1983-1984 թթ. աշխատել է Երևանի գեղարվեստի ֆոնդի քանդակագործական կոմբինատում, որտեղ համատեղել է և՛ աշխատանքը, և՛ ուսումը հայտնի քանդակագործների մոտ։ 1994-1998 թթ. ուսումը շարունակել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանում։ Ռուբեն Նալբանդյանը բազմաթիվ հուշարձանների, խաչքարերի հեղինակ է, որոնք տեղադրված են Հայաստանի, և արտասահմանի տարբեր քաղաքներում։

Նալբանդյանը մասնակցել է Ծաղկաձորում տեղադրված Օրբելի եղբայրների հուշարձանի ստեղծմանը (տաշող վարպետ)։ Նրա առաջին խաչքարի պատվերը տեղադրվել է Ծաղկաձորում։ Նալբանդյանը հեղինակել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեղու պուրակում տեղադրված հայտնի խաչտառերը (Օշական)։ Նալբանդյանի աշխատանքների մի մասն էլ գտնվում է Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր։

 
Հայոց ցեղասպանության խաչքար (Մոնտեվիդեո)
 
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեղու պուրակի խաչտառեր
 
Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Նալբանդյանը հեղինակել է նաև Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանը (Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»)։ Հայազգի վարպետը քանդակել է նաև սլավոնական տառերը, որոնք կտեղադրվեն Բուլղարիայի Շումեն քաղաքում։

  Եթե պատվերն արտերկրի համար է, ապա աշխատում ենք միշտ տուֆով անել։ Տուֆը հայ է, եթե նույնիսկ վրան ոչ մի բան չքանդակես։
- Ռուբեն Նալբանդյան
 

Պարգևներ

խմբագրել
  • Էջմիածնի պատվավոր քաղաքացի[3]
  • Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ
  • 1993 թ. մեդալի է արժանացել Սերբիայի մշակույթի նախարարության կողմից։
  • 2005 թ. մրցանակի է արժանացել Լուժկովի կողմից։
  • 2006 թ. պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ» մեդալով

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՌՈՒԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՏՈՒՖԸ ՀԱՅ Է»
  2. «Մշակույթի նախարարությունը կսատարի խաչքարագործության դպրոցի ստեղծման նախաձեռնությանը».
  3. Էջմիածնի պատվավոր քաղաքացիներ

Արտաքին հղումներ

խմբագրել