Ռուբեն Հովսեփյան (այլախոհ)
Ռուբեն Հովհաննեսի Հովսեփյան (1947, Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ այլախոհ, Հայ հարենասերների միության անդամ[1]։
Ռուբեն Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | 1947 |
Ծննդավայր | Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | այլախոհ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հովսեփյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն
խմբագրելՁերբակալման պահին եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող։ 1967 թվականի սկզբին ծանոթացել և մտերմացել է Հակոբջան Թադևոսյանի հետ։ Այդ շրջանում էլ նրանք վճռել են կազմակերպություն ստեղծել և նպաստել Հայկական հարցի լուծմանը։
Հովսեփյանը գործել է նաև Հակոբջան Թադևոսյանի հետ ծանոթանալուց առաջ՝ 1965-1966 թվականներին։ Իր ծավալած գործունեության համար 1966 թվականին Պետանվտանգության կոմիտեի կողմից նախագուշացվել է։ Կալանավորվել է 1968 թվականի ապրիլի 16-ին։ Դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման։ Պատիժը կրել է Հայաստանի ընդհնաուր ռեժիմի գաղությում։
Պատիժը կրելուց հետո վերականգնվել է մանկավարժական ինստիտուտում, որն ավարտելուց հետո 20 տարի աշխատել է «Լույս» հրատարակչությունում։ 1990 թվականին ընտրվել է շրջխորհրդի պատգամավոր։ 1998 թվականին մեկնել է Արցախ, եղել է համայնքի նախագահ, զբաղվել է ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցերով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 — 63-77, էջեր 63-77. — 500 հատ։