Վարդան Լյուդվիկի Հարությունյան (1961 փետրվարի 3, գ. Սերս, Վայքի շրջան, Հայկական ԽՍՀ), խորհրդային և հայ հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ։

Վարդան Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1961(1961-02-03) (63 տարեկան)
ԾննդավայրՍերս, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունիրավապաշտպան, հրապարակախոս և հասարակական գործիչ
ԿուսակցությունԱզգային միացյալ կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը

1978 թ․ ավարտելով Վայքի միջնակարգ դպրոցը ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Երևան։ Նույն թվականին ծանոթացել է հայ այլախոհների հետ և ընդգրկվել է կոմունիստական ամբողջատիրության դեմ ուղղված պայքարի մեջ` մասնակցելով այդ տարիներին Հայաստանում գոյություն ունեցող ընդհատակյա կազմակերպությունների աշխատանքներին։ Սկզբնական փուլում անդամակցել է Հայ ազգային միություն (ՀԱՄ) գաղտնի կազմակերպությանը, ապա՝ դարձել է ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) երիտասարդական կառույց հանդիսացող Հայ Երիտասարդների միության (ՀԵՄ) անդամ։

1980 թ․ ծավալած ընդհատակյա քաղաքական գործունեության համար իր 4 ընկերների՝ Մարզպետ Հարությունյանի, Իշխան Մկրտչյանի, Սամվել Եղիազարյանի և Հովհաննես Աղաբաբյանի հետ ձերբակալվել, ապա ՀԽՍՀ քր․ օրենսգրքի 65 (հակասովետական ագիտացիա և պրոպագանդա) և 67 (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաև հակասովետական կազմակերպությանը մասնակցելը) հոդվածներով դատապարտվել է 5 տարի ազատազրկման և 3 տարի աքսորի։ Պատիժը կրել է Ուրալի քաղաքական գաղութներում և Մագադանի (Կալիմա) աքսորավայրերում։ Կալանավայրում և աքսորավայրում ցուցաբերած ընմբոստ վարքի պատճառով նրա նկատմամբ 1986 թ․աշնանը հակախորհրդային ագիտացիա և պրոպոգանդա հոդվածով Մագադանի Պետական անվտանհգության մարմինների կողմից նոր քրեական գործ հարուցելու համար նյութեր են նախապատրաստվել։

1987 թ․, Գորբաչովյան պերեստրոյկայի ամենաեռուն շրջանում, նրան առաջարկվել է ներման խնդրագիր գրել, խոստանալով, որ ոչ միայն նոր սկսված քրեական գործին ընթացք չի տրվի, այլև վաղաժամ ազատ կարձակվի, բայց Վարդան Հարությունյանը մերժել է այն։ Ավելի ուշ առաջարկվել է ընդամենը գրավոր հայտարարել, որ հրաժարվում է հետագա քաղաքական գործունեությունից ու կրկին վաղաժամ ազատ արձակվել։ Ի պատասխան այս առաջարկների Վ․ Հարությունյանը այն տարիներին հրատարակվող ինքնահրատ մամուլին գաղտնի ճանապարհներով հոդված է ուղարկել «Ինչու ես ներում չեմ գրում» վերնագրով, որտեղ հայտարարել է՝ քանի դեռ կա սովետ միությունը նա պայքարելու է դրա դեմ։ «Ես չեմ կարող ապրել ԽՍՀՄ-ում չխախտելով խորհրդային օրենքները» այս խոսքերով էր ավատվում հոդվածը։ Նա այն քչաթիվ խորհրդային քաղկալանավորներից էր, որ վաղաժամ ազատ չարձակվեց ու պատիժը կրեց մինչև վերջ։ Իսկ նոր քաղաքական իրողությունների պատճառով նրա նկատմամբ աքսորավայրում սկսված շինծու երկրորդ քրեական գործը մանաց անհետևանք։

1988 թ․ Դատապարտման ժամկետն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և ընդգրկվել այդ տարիներին Հայաստանում ծավալված համաժողովրդական շարժման մեջ։

1990-95 թթ․ զբաղվել է․

  • Հայաստանի սահմանների պաշտպանության խնդիրներով
  • հայ-ադրբեջանական սահմանամերձ ընդհարումների հետևանքով այս և այն կողմից գերված գերիների փոխանակման հարցերով
  • հասարակական մակարդակով մասնակցել է հայ- ադրբեջանական երկխոսության ծավալմանը
  • Կովկասում (Չեչնիա, Վրաստան, Աբխազիա) ծավալված պատերազմի հետևանքով տեղահանված հայերի խնդիրներով։ Եղել է այդ տարիներին գործող «Կովկաս»

ակումբի նախագահը, որին անդամակցում էին հայտնի կովկասագետներ և հասարակական գործիչներ

  • խմբագրել է «Կանթեղ» շաբաթաթերթը
  • եղել է «Արժանապատվություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահը

1995-97 թթ․ հրավիրվել է պետական աշխատանքի։ Աշխատել է որպես ՀՀ ՆԳՆ Անձնագրերի և վիզաների վարչության պետ, այնուհետև` Երևանի քաղաքապետարանում, որպես վարչության պետ։

1998-02 թթ․ ՀՀ Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։

2002 թ․ Ա1+ հեռուստաընկերության փակման կապակցությամբ ստեղծված «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի» նախագահ։

2004 թ․ հիմնադրել է «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է հիմնադրման օրվանից։

2008 թ․ ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող։

2014 թ․ հրապարակել է «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» տեղեկատվական բնույթի գիրքը, որտեղ ներկայացված է խորհրդային տարիներին Հայաստանում ազգային-հայրենասիրական, հասարակական-քաղաքական և այլախոհական գործունեության համար դատապարտված մարդկանց անցած ճանապարհը, հուշեր նրանց մասին և նրանց նկատմամբ կայացված դատավճիռները։

2018 թ․ հրատարակել է «Քաղբանտարկյալի պատմություն» հուշագրությունը, որտեղ պատմվում է խորհրդային տարիների քաղաքական բանտարկյալների և քաղաքական կալանավայրերի մասին։

Գրքեր խմբագրել

Վարդան Հարությունյան, Այլախոհությունը-Խորհրդային-Հայաստանում 2014, 428 էջ, ISBN 978-9939-70-089-2

Վարդան Հարությունյան, Քաղբանտարկյալի-պատմություն 2018, 276 էջ, ISBN 978-9939-1-07-37-0

Հղումներ խմբագրել