Ռուբեն Կաստրո

իսպանացի ֆուտբոլիստ

Ռուբեն Կաստրո Մարտին (իսպ.՝ Rubén Castro Martín, հունիսի 27, 1981(1981-06-27)[1][2][3], Լաս Պալմաս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Լաս Պալմաս» ակումբի հարձակվող։

Ռուբեն Կաստրո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1981(1981-06-27)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Լաս Պալմաս, Իսպանիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1999—2000 Իսպանիա Արտեսանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2004 Իսպանիա Լաս Պալմաս 112 (36)
2000—2001  Իսպանիա Լաս Պալմաս Բ 34 (13)
2004—2010 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 31 (4)
2004—2005  Իսպանիա Ալբասետե 22 (3)
2006  Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր) 1 (0)
2007  Իսպանիա Խիմնաստիկ 20 (4)
2008—2009  Իսպանիա Ուեսկա 41 (14)
2009—2010  Իսպանիա Ռայո Վալեկանո 42 (14)
2010—2018 Իսպանիա Ռեալ Բետիս 260 (136)
2017  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գույչժոու Չժիչեն 12 (7)
2018—մ․հ․ Իսպանիա Լաս Պալմաս 32 (11)
Ազգային հավաքական
2002—2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 6 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 08.04.2019:

Ակումբ խմբագրել

Ռուբեն Կաստրոն իր կարիերան սկսել է «Լաս Պալմաս» ակումբում։ 2001/2002 մրցաշրջանում Ռուբենը, հանդես գալով «Լաս Պալմաս» ակումբում, խփել է իր առաջին գոլը Լա Լիգայում՝ աչքի ընկնելով Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի 64-րդ րոպեին։ 2003/2004 թվականներին Ռուբենը դարձել է երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու՝ խփելով 22 գնդակ։

2004 թվականին Ռուբենը տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա» ակումբ, բայց վարձավճարով խաղացել է «Ալբասետե» ակումբ, որտեղ անցկացրել է 22 խաղ՝ խփելով 3 գնդակ։ 2007 թվականին հանդես է եկել «Խիմնաստիկում», որտեղ անցկացրել է 20 խաղ։ Ռուբենը սկզբում սկսել է բավականին լավ՝ առաջին երեք խաղերում խփելով 3 գնդակ[4], բայց չնայած դրան ակումբը դուրս է մնացել։ 2008/2009 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ուեսկայում»[5]։ «Ուեսկայի» կազմում Ռուբենը անցկացրել է 41 խաղ, որտեղ հակառակորդի դարպասը գրավել է 14 անգամ։ 2009/2010 մրցաշրջանը անցկացրել է «Ռայո Վալեկանոյի» կազմում՝ անցկացնելով 42 խաղ և խփելով 14 գնդակ[6]։

2010 թվականի օգոստոսին Ռուբենը տեղափոխվել է «Ռեալ Բետիս»։ Կաստրոյից, Մոլինայից և Էմանայից կազմված հայտնի եռյակի կազմում 2010/2011 մրցաշրջանում խփել է ավելի քան 50 գոլ։ Երկամյա բացակայությունից հետո «Բետիսը» վերադարձել է Լա Լիգա։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2018 թվականի փետրվարի 2-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ուեսկա Սեգունդա Բ 2008/09 41 14 0 0 41 14
Ընդհանուր 41 14 0 0 41 14
  Ռայո Վալեկանո Սոգունդա Բ 2009/10 42 14 2 1 44 15
ԸնդհանուրԴրոշ Իսպանիա42 14 2 1 ? 15
  Բետիս Սեգունդա 2010/11 42 27 7 5 49 32
Լա Լիգա 2011/12 34 16 1 0 35 16
2012/13 34 18 6 3 40 21
2013/14 25 10 3 1 6 2 34 13
Սեգունդա 2014/15 42 32 4 1 46 33
Լա Լիգա 2015/16 38 19 2 0 40 19
2015/16 35 13 1 0 36 13
2017/18 10 1 0 0 10 1
Ընդհանուր 260 136 24 10 6 2 290 148
  Գույչժոու Չժիչեն Սուպերլիգա 2017 12 7 0 0 12 7
Ընդհանուր 12 7 0 0 12 7
Ամբողջ կարիերա 355 171 26 11 6 2 387 184

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Կաստրո» հոդվածին։