Ռուբեն Անտոնյան
Ռուբեն Անտոնյան (ծնվ. 1988 թ, սեպտեմբերի 2, Երևան, Հայաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր[1]։
Ռուբեն Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | 2 սեպտեմբերի, 1988 թ. ՀՀ, Երևան |
Երկիր | հայ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կայք | rubenantonyan.com |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Անտոնյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում[1]։
2014 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանում)։ Նույն տարեթվին տեղափոխվել է Գերմանիա և Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում հաճախել ստեղծագործության պրոֆեսոր Մանֆրեդ Շտանկեի դասարանում, սաունդսքեյփի Գեորգ Հայդուի դասարանում, ինչպես նաև երաժշտական տեսության և վերլուծության Սաշա Լինո Լեմքեի դասարանում։
2015 թվականին Ծաղկաձորում մասնակցել է 3-րդ արվեստի ամառային ակադեմիային և արժանացել «լավագույն երաժշտական ստեղծագործություն» անվանակարգին։
2018 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Նույն թվականին մասնակցել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում անցկացված ժամանակակից երաժշտության փառատոնին (Շառլոթի թագավորական համալսարանում), որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Դորըթի Հայնդմանից և կոմպոզիտոր-վիզուալ արտիստ Քյոնգ Մի Չոյից։
2015 թվականից միչև 2018 թվականը եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի (ներկայիս Երիտասարդական Ֆորումի) խորհրդի անդամ, 2018-2021 թվականներին հանդիսացել է Երիտասարդական Ֆորումի ղեկավար։
Ռուբեն Անտոնյանը[1] «Քառորդ տոն» հասարակական կազմակերպության[2] հիմնադիր-նախագահն է և «Ասոնանս» անսամբլի հիմնադիր-տնօրենը։
Նրա երաժշտությունը կատարվել է մի շարք միջազգային փառատոններում, այդ թվում՝ «Music in Touch» (Կալիարի), «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» (Հայաստան), «Risuounanze» (Ուդինե), «Opus 3» (Երևան/Մյունխեն), «Loop» (Բրյուսել) և այլն։ Նրա «'М'Spiration»[3] մենանվագ ալտի համար ստեղծագործությունը ընտրվել է Միլանում կայանալիք «Մոնտեվերդին և ժամանակակից երաժշտությունը» խորագրով համերգին կատարվելու համար։ Համերգը նվիրված էր իտալացի անվանի կոմպոզիտոր Կլաուդիո Մոնտեվերդիի 450-ամյակին։ Ստեղծագործությունը կատարել է հայտնի ալտահար Մաուրիցիո Բարբետտին։
2019-2021 թվականներին Անտոնյանը մասնակցել է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացած «Թատրոնի ուրվագծերը» («Линии театра»[4]) խորագիրը կրող դպրոց-լաբորատորիային, որի գեղարվեստական ղեկավարն էր Ռուսաստանի վաստակավոր գործիչ Վիկտոր Ռիժակովը։ Դպրոց-լաբորատորիայի շրջանակներում մասնակցել է մի շարք նշանավոր մասնագետների, այդ թվում՝ Դմիտրի Կուրլյանդսկու, Վլադիմիր Գորլինսկու, Արման Ղուշչյանի, Սերգեյ Ռանևի և այլոց դասախոսություններին։
2021 թվականից պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի գիտական ղեկավարությամբ հայցորդ է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում։
2021 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասավանդում է «երաժշտական ինֆորմատիկա» առարկան, իսկ 2022 թվականից՝ «գործիքավորման արդի տեխնոլոգիաներ» առարկան։ 2022 թվականից «Էրազմուս+» ծրագրի դասախոս է։
Ստեղծագործություններ
խմբագրելՌուբեն Անտոնյանը կամերային, վոկալ և սիմֆոնիկ երաժշտության հեղինակ է[1]։
Ակադեմիական ստեղծագործություններ
- «Պոեմ» մենանվագ թավջութակի համար (2010)
- «Little Piece» հոբոյի և դաշնամուրի համար (2011)
- «Romance» սոպրանոյի և դաշնամուրի համար (Հովհաննես Թումանյանի խոսքերով) (2012)
- Դաշնամուրային տրիո (2012)
- «Somnoque» դաշնամուրի համար (2013)
- «Romance» մեցցո-սոպրանոյի, թավջութակի և դաշնամուրի համար (Վահագն Դավթյանի խոսքերով) (2013)
- «Nictation» ֆլեյտայի և դաշնամուրի համար (2013)
- «Fugue (3 voices)» դաշնամուրի համար (2013)
- «Penetration» նվագախմբի համար (2014)
- «Motion» կլարնետի, ջութակի և թավջութակի համար (2014)
- «Three Piano Pieces after Robert Motherwell Paintings» դաշնամուրի համար (2015)
- «4.5 Situation(s)» մենանվագ ֆլեյտայի համար[5] (2016)
- «IV Chromatic Pieces» դաշնամուրի համար (2016)
- «anticIpation» դաշնամուրի համար (2016)
- «Extension» for լարային եռյակի համար[6] (2016)
- «[Not] in usual mood[e]» հայկական վիոլայի համար[7] (2017)
- «[in Spring] something green is growing / three little pieces» դաշնամուրի համար (2017)
- «'M'Spiration» մենանվագ ալտի համար[8] (2017)
- «Piano Work (u n i n t e r r u p t e d i l l u m i n a t i o n)» մենանվագ դաշնամուրի համար (2017)
- «[layer] per [layer]» անսամբլի համար (2018)
- «Transposition» նվագախմբի համար (2018)
- «Mechanical (S.)» սաքսոֆոնային քառյակի համար[9] (2018)
- «almost could be...» ջութակի և ալտի համար (2018)
- «{re}-receiving-{set}» լարային քառյակի համար[10] (2019)
- «'B'Spiration» անսամբլի համար[11] (2020)
- «ex[-]position after Robert Motherwell painting» մենանվագ ֆլեյտայի համար[12] (2020)
- «Piano Work II (m i c r o p a t t e r n s)» մենանվագ դաշնամուրի համար (2021)
- «Sonata for Solo Cello (Act of Auscultation)» մենանվագ թավջութակի համար (2022)
- «{re}-receiving-{set}» II լարային քառյակի համար (2023)
Երգեր
Այլ նախագծեր, էլեկտրոնային երաժշտություն
«Persephone. Before» էլեկտրոնային երաժշտություն փերֆորմանսի համար (2023)
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2015-2018 | Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի խորհրդի անդամ |
2015-2019 | «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ի հիմնադիր փոխնախագահ |
2019-2021 | Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի՝ «Ֆորում»-ի ղեկավար |
2019
թ.-ից |
«Ասոնանս» անսամբլ ՍՊԸ-ի հիմնադիր |
2020
թ.-ից |
«Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ի հիմնադիր նախագահ |
2021
թ.-ից |
«Ասոնանս» անսամբլ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն |
2021
թ.-ից |
Դասավանդում է «երաժշտական ինֆորմատիկա» առարկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում |
2022
թ.-ից |
Դասավանդում է «գործիքավորման արդի տեխնոլոգիաներ» առարկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում |
Բանախոսություններ
2017 | Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա» |
2017 | Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա» |
2018 | Թեմա ՝ «Մենանվագ երաժշտության գունակազմությունը» |
2022 | Թեմա ՝ «Երաժշտական նյութերի իմիտացիան և հատվածական օգտագործումը՝ որպես նոր կոմպոզիտորական մոտեցում» |
Կրթություն
խմբագրել2010-2014 | Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Արամ Սաթյանի դասարանում։
Բակալավրի աստիճան՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ |
2014-2016 | Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է ստեղծագործություն պրոֆեսոր Մանֆրեդ Շտանկեի դասարանում, սաունդսքեյփ Գեորգ Հայդուի դասարանում, ինչպես նաև երաժշտական տեսություն և վերլուծություն Սաշա Լինո Լեմքեի դասարանում։ |
2016-2018 | Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Արամ Սաթյանի դասարանում։
Մագիստրոսի աստիճան՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ |
2021 թ.-ից | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հայցորդ է, ղեկավար՝ պրոֆ. Լիլիթ Երնջակյան։ |
Վարպետության դասընթացներ
2015 | Մասնակցել է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի կազմակերպած «Cultural.am» աշխատարանին, որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանից։ |
2018 | Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ Շառլոթի թագավորական համալսարանում, ստացել է վարպետության դասեր կոմպոզիտորներ Դորըթի Հայնդմանից և կոմպոզիտոր, վիզուալ արտիստ Քյոնգ Մի Չոյից։ |
2019-2021 | Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է «Թատրոնի ուրվագծերը» («Линии театра»[4]) խորագրով դպրոց-լաբորատորիային՝ բաղկացած 5 փուլից։ Գեղ. ղեկավար՝ Վիկտոր Ռիժակով։ |
Մասնավոր դասընթացներ
2006-2011 | Հաճախել է դաշնամուրի մասնավոր դասերի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նաիրա Աբրահամյանի մոտ։ |
2009-2011 | Հաճախել է մասնավոր կոմպոզիցիայի դասերի պրոֆեսոր Արամ Սաթյանի մոտ։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Armenian National Music». anmmedia.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Կայք». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Ruben Antonyan - 'M'Spiration (2017) for viola solo, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ 4,0 4,1 «ЛИНИИ ТЕАТРА – Центр театрального мастерства» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Ruben Antonyan - 4.5 Situation(s), Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan - Extension for violin, viola and cello (2016) | Crossroads 2018, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan. [Not] in usual mood[e] for Armenian viola solo, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan - 'M'spiration (2017) / Mary Dolmazyan, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan - Mechanical(S.) (2018) for saxophone quartet, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan - {re}-receiving-{set} for string quartet / CROSSROADS 2022, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan - 'B'Spiration / Ensemble Assonance, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ SIMC - Scrivere per il futuro - ...dagli amici esteri - Ruben Antonyan - Ex[-]position, Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan - Revery (Official Music Video), Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Ruben Antonyan - Silent Eyes (Official Audio), Վերցված է 2023-12-20-ին
- ↑ Caught Up, Վերցված է 2023-12-20-ին