Արամ Հովհաննիսյան (կոմպոզիտոր)

կոմպոզիտոր

Արամ Ռոբերտի Հովհաննիսյան (հոկտեմբերի 15, 1984(1984-10-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

Արամ Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1984(1984-10-15) (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2003) և Ժնևի կոնսերվատորիա (2008)

Կենսագրություն խմբագրել

Արամ Հովհաննիսյանը ծնվել է 1984 թվականի օգոստոսի 15-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում կոմպոզիցիայի (2003, Լ. Չաուշյանի դասարան) և ֆլեյտայի (2003, Ե. Նոնինյանի դասարան) բաժիններում։

2018 թվականին դարձել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր։

2001 թվականին հիմնադրել է (Ա. Ավանեսովի հետ) ժամանակակից երաժշտության «AUS» անսամբլը։ 2003 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա և 2008 թվականին ավարտել է Ժնևի կոնսերվատորիան (Մ. Ժարրելի դասարան)։ Վարպետության դասեր է առել կոմպոզիտորներ Տ. Մյուրայից և Պ. Էտվըշից։ Դարձել է Շվեյցարիայի կոմպոզիտորների միության անդամ։

«International Composer Pyramid» մրցույթ-փառատոնի ընտրյալ 10 կոմպոզիտորներից է (2011, Ֆրանսիա-Անգլիա)։ Նրա ստեղծագործությունները հնչել են մի շարք միջազգային նախագծերում և փառատոներում։ Համագործակցել է ճանաչված անսամբլների և երաժիշտների հետ։

Արամ Հովհաննիսյանի ստեղծագործությունները հնչել են տարբեր միջազգային նախագծերում և փառատոներում, ինչպիսիք են Լյուցեռնի փառատոնը (2004, 2007), Culturescapes (Բազել, 2005), World New Music Days (Լյուցերն, 2004), Convergence (2010, Թբիլիսի), Made in Switzerand (ԱՄՆ, 2010), Dilijan Music Series (ԱՄՆ, 2011), Festival 4020 Linz (Ավստրիա, 2011), SonemusFest (Սարաևո, 2011), Բեռնի Երաժշտական փառատոնը (2011թ., 2013) և այլն[1]։

Մրցանակներ խմբագրել

Արամ Հովհաննիսյանը 2005 թվականին արժանացել է Կոմպոզիտորների «Pre-Art» միջազգային մրցույթի 1-ին մրցանակի (Ցյուրիխ), 2011 թվականին ստացել է «Fluchtwege» մրցույթի 1-ին մրցանակը և դարձել արվեստագետների «KieferHablitzel» մրցույթի դափնեկիր, իսկ 2018 թվականին՝ Mizmorim մրցույթի դափնեկիր (Բազել)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։