Հրանտ Հովհաննիսյան
Հրանտ Վարդանի Հովհաննիսյան (1913 - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հրանտ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՀրանտ Հովհաննիսյանը ծնվել է 1913 թվականին, Արտաշատի շրջանի Գետաշեն գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումը։ Առանց աշխատանքից կտրվելու ավարտել է նաև Երևանի ռուսական մանկավարժական ուսումնարանը։ Դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն[1]։
Հրանտը կարմիր բանակ զորակոչվել է 1942 թվականի գարնանը։ Կարճ ժամանակ Պերմ քաղաքում ծառայելուց հետո 379-րդ հրաձգային դիվիզիայի 1257-րդ գնդի կազմում մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ռժև քաղաքի ազատագրմանը, որի ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ, կռվել 145-րդ դիվիզիայի կազմում։ Հրանտը գործուղվել է ռազմաքաղաքական ուսումնարան, կարճ ժամանակ անց տեղափոխվել է Ռյազանի գնդացրային-ականանետային ուսումնարան, որն ավարտելուց հետո մեկնել է Առաջին Մերձբալթյան ռազմաճակատ։ Կռվել է 344-րդ հրաձգային դիվիզիայի կազմում (որպես դասակի հրամանատար), մասնակցել Լիտվական ԽՍՀ Կլայպեդա քաղաքի ազատագրման մարտերին, որտեղ նորից վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է զորամաս։ Մասնակցել է Մերձբալթիկայում ֆաշիստական զորքերի խմբավորման շրջապատմանն ու ջախջախմանը, ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ Ռազմաճակատում ընդունվել է կուսակցության շարքերը[1]։
Մեծ հայրենականի ավարտից հետո Հովհաննիսյանը զորացրվել է և անցել մանկավարժական աշխատանքի՝ միաժամանակ սովորել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Շուրջ քառասուն տարի աշխատել է Արտաշատի շրջանի դպրոցներում[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան