Ռոստովի պետական տնտեսական համալսարան

Ռոստովի պետական տնտեսական համալսարան, ՌՊՏՀ[2][3] (ռուս.՝ Ростовский государственный экономический университет, РИНХ), բարձրագույն ուսումնական հաստատություն Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքում, որը պատրաստում է տնտեսական մասնագիտությամբ դեմքեր։

Ռոստովի պետական տնտեսական համալսարան
ռուս.՝ Ростовский финансово-экономический институт և ռուս.՝ Ростовский институт народного хозяйства
Տեսակհամալսարան և կրթօջախ
Հիմնադրված է1931
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Կայքrsue.ru
Ռոստովի պետական տնտեսական համալսարան (Ռուսաստան)##
Ռոստովի պետական տնտեսական համալսարան (Ռուսաստան)
Ռոստովի պետական տնտեսական համալսարան, Ռուսաստան
 Rostov State University of Economics Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1930-1931 թվականներին ԽՍՀՄ-ում ստեղծվել է ֆինանսա-տնտեսական ինստիտուտներ Մոսկվայում, Լենինգրադում, Խարկովում, Տաշքենդում, Իրկուտսկում, Կազանում, Կիևում և Դոնի Ռոստովում (1931):

Ռոստովի ֆինանսա-տնտեսական ինստիտուտը (ՌՖՏԻ) առաջացել է Հյուսիսկովկասյան պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետի բազայում (նախկին անվանումը Ռոստովի պետական համալսարան

1933 թվականի փետրվարի 28-ի ԽՍՀՄ-ի Ազգային Կոմիսարների խորհրդի որոշմամբ ՌՖՏԻ-ն ընդգրկվել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկի մեջ, իսկ 1939 թվականի մարտի 11-ին Համամիութենական կոմիտեի բարձրագույն դպրոցի հրամանով սահմանվել է ինստիտուտի կանոնադրությունը։

1964 թվականի հոկտեմբերի 13-ին ՌԽՖՍՀ-ի բարձրագույն և միջին հատուկ կրթության նախարարության հրամանով ՌՖՏԻ-ն անվանափոխվել է Ռոստովի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (ՌԺՏԻ)։

1994 թվականին ինստիտուտը դարձել է ակադեմիա, իսկ 2000 թվականին՝ համալսարան։

ԲՈՒՀի անվանումներ խմբագրել

  • Ռոստովի ֆինանսա-տնտեսական ինստիտուտ (1931-1964),
  • Ռոստովի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (1964-1994),
  • Ռոստովի պետական տնտեսական ակադեմիա (1994-2000),
  • Ռոստովի պետական տնտեսական համալսարան (2000-ից)։

Ֆակուլտետներ խմբագրել

ԲՈՒՀն իր մեջ ներառում է յոթ ֆակուլտետ՝

  • Մենեջմենթի և ձեռնարկատիրության
  • Առևտրի
  • Համակարգչային տեխնոլոգիաների և տեղեկատվական ապահովության
  • Հաշվառա-տնտեսական
  • Տնտեսության և ֆինանսների
  • Իրավաբանության
  • Լեզվաբանության և լրագրության

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Калабрина А. (2014 թ․ մայիսի 20). «Генеалогическое древо профессора Губарь». «Троицкий вариант — Наука» № 154, c. 7, «Диссернет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  3. РГЭУ «РИНХ» — 75 лет.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստովի պետական տնտեսական համալսարան» հոդվածին։