Ռոստիսլավ Ֆելիցին
Ռոստիսլավ Իվանովիչ Ֆելիցին (ռուս.՝ Ростислав Иванович Фелицин, 1820-ական թվականներից ոչ ուշ, Մոսկվա - 1882), ռուս նկարիչ, գեղանկարչության ակադեմիկոս[1]։
Ռոստիսլավ Ֆելիցին | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան 1820 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1882 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1842) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Rostislav Felitsin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոստիսլավ Ֆելիցինը ծնվել է մոսկովյան քաղքենիական ընտանիքում։ Գեղանկարչական արվեստ սովորել է Մոսկովյան գեղարվեստի դասարանում։ Նկարչությանը և գեղանկարչությանը հաջող տիրապետելու համար 1842 թվականին կայսերական գեղարվեստի ակադեմիայից ստացել է արտադասարանական նկարչի կոչում։ Հաջորդ տարի ընդունվել է Ակադեմիա, որպես աշակերտ։ Լինելով ռուսական գյուղական կենցաղի գիտակ` նա նկարում էր ժողովրդական կյանքի ժանրի նկարներ[1]։
1857 թվականին «Խրճիթի գավթում» և «Նամակի ընթերցում» նկարների համար Ռ. Ի. Ֆելիցինը ժողովրդական տեսարանների համար արժանացել է գեղանկարչության ակադեմիկոսի կոչման։
Բացի ժանրային նկարներից, Ֆելիցինը ոտեղծել է նաև դիմանկարներ։ Ֆելիցինի բոլոր աշխատանքները հագեցած են սիրով և գթասրտությամբ պատկերված կերպարների նկատմամբ[1]։
Ռուսական պետական թանգարանում են գտնվում նկարչի երեք աշխատանքները` «Այրին» («Սպանվածը») (1852), «Գյուղական աղջիկներ» (Խրճիթի շեմին) (1855), «Տխուր լուր» (Նամակի ընթերցում) (1856)։
Աշխատանքների ամփոփ կատալոգ
խմբագրել№ | Նկար | Անվանում | Ստեղծման ամսաթիվ | Չափեր / Նյութ | Գտնվելու վայր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|---|
Այրին («Սպանվածը») | 1852 | կտավ/յուղաներկ |
138 × 125 սմ,Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական պետական թանգարան | |||
Ձկնորսն ու ձկնորսական ցանցը | 1854 | կտավ/յուղաներկ |
153 × 125 սմ,Վլադիմիր, պատկերասրահ | Q58455171 | ||
Խրճիթի շեմին | 1855 | կտավ/յուղաներկ |
153 × 125 սմ,Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական պետական թանգարան | |||
Տխուր լուր (Նամակի ընթերցում) | 1856 | կտավ/յուղաներկ |
? × ? սմ,Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական պետական թանգարան |