Ռոսսիմոդա կոշիկի թանգարան
Ռոսսիմոդա կոշիկի թանգարան (իտալ.՝ Museo Rossimoda della calzatura), թանգարան Իտալիայի Վենետիկ գավառի Ռիվիերա դել Բրենտայի երկայնքով ձգվող Ստրա կոմունայի տասնյոթերորդ դարի Վիլլա Ֆոսկարինի Ռոսսի ճարտարապետական համալիրի գլխավոր վիլլայում։ Թանգարանը ներկայացնում է կանացի կոշիկների ավելի քան 1700 մոդելների հավաքածու, որոնք արտադրվել են համանուն կոշիկի գործարանի կողմից՝ բարձր նորաձևության տների հետ համագործակցությամբ։
Ռոսսիմոդա կոշիկի թանգարան | |
---|---|
Տեսակ | արդյունաբերության թանգարան, մասնագիտացված թանգարան, պատկերասրահ և մասնավոր թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստրա[2] |
Վայր | Villa Foscarini Rossi? |
Հասցե | Via Doge Alvise Pisani 1, 30039 Stra[2][1]30039[2] |
Հիմնադրվել է | հունիսի 24, 1995 |
Մակերես | 8000 քառակուսի մետր, 862 քառակուսի մետր |
Այցելուներ | 522 մարդ (2020)[2], 4322 մարդ (2019)[3], 5557 մարդ (2018)[4] և 1400 մարդ (2021)[5] |
Հավաքածուի չափս | 1350 արխիվային միավոր[4] և 1350 արխիվային միավոր[6] |
Կայք | museodellacalzatura.it |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1995 թվականին՝ կոշիկի Rossimoda footwear ընկերության հիմնադիր Լուիջինո Ռոսիի կամքով[7]։ Ի սկզբանե ստեղծվել է ընկերության բիզնես պատմությունը փաստելու համար, այնուհետև թանգարանն ավելի մեծ դեր է ստանձնել՝ վավերագրելու Ռիվիերա դել Բրենտայի ավանդական կոշիկները, ի լրումն հին վենետիկյան ավանդույթների և միջազգայնորեն ճանաչված դիզայներների կոշիկների ցուցադրման։
Հավաքածուներ
խմբագրելԹանգարանում պահվում են ամբողջ աշխարհի նորաձևության դիզայներների ստեղծած ավելի քան 1500 մոդելներ[8], ինչպես նաև այնպիսի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ալեն Ջոնսը։
700 քառակուսի մետր ցուցասրահում՝ XVII դարի հեղինակավոր սրահների երկու հարկերում են գտնվում Vigo ընկերության և աշխարհի առաջատար նորաձևության տների հետ համագործակցության նախատիպերը։ Առաջին հարկում ներկայացված են այնպիսի ամերիկացի դիզայներներ, ինչպիսիք են Դոնա Կարանը, Մարկ Ջեյկոբսի Marc-ը, Porsche-ն, իսկ վերևի հարկում եվրոպական և միջերկրածովյան դիզայներների հետ համագործակցությունն է, ներառյալ Էմիլիո Պուչի, Yves Saint Laurent, Givenchy, Dior, Roger Vivier, Ֆենդի, Քրիստիան Մարի Մարկ Լակրուա), Céline, Կենզո, որոնց ավելի շատ տարածք է հատկացվել։
Թանգարանը ներառում է նաև տպագրություններ, գծանկարներ և քանդակներ Լուիջինո Ռոսսիի արվեստի մասնավոր հավաքածուից, այդ թվում Լակրուայի և Կարլ Լագերֆելդի բնօրինակ էսքիզներից, Էնդի Ուորհոլի տպագրությունների վերարտադրություններից, Ալենի Ջոնսի և Դանիել Սպոերիի քանդակներից։
Պատկերասրահ
խմբագրել-
17-րդ դարի տղամարդու կոշիկ
-
18-րդ դարի կոշիկ
-
Եկեղեցական կոշիկ կարմիր կտորից և կաշվե ներբանից, 19-րդ դար
-
Վենետիկյան կանացի կոշիկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ Rossimoda: company profile. 2006. Venedig: Rossimoda.
- ↑ Monica Amari, Museums of companies: the culture of the art of art and history. Franco Angeli, 2010, 146.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսսիմոդա կոշիկի թանգարան» հոդվածին։ |