Ռոսիտա Մելո (իրական անունը և ազգանունը՝ Կլոտիլդա Մելե Ռոսա Լուչանո, իսպ.՝ Rosita Melo, հուլիսի 9, 1897(1897-07-09)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - օգոստոսի 12, 1981(1981-08-12)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինաուրուգվայցի երաժիշտ, դաշնակահարուհի, երգահան և բանաստեղծուհի։

Ռոսիտա Մելո
իսպ.՝ Rosa Clotilde Mele Luciano
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1897(1897-07-09)[1][2]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահացել էօգոստոսի 12, 1981(1981-08-12)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱրգենտինա և  Ուրուգվայ
Մասնագիտությունգրող, կոմպոզիտոր և բանաստեղծուհի

Ամենահայտնի տանգո-վալսերից մեկի՝ «Desde el alma»-ի (1911) հեղինակն է։ Նա նաև հայտնի է որպես աշխարհում առաջին լայնորեն ճանաչված լատինաամերիկացի կին երգահանը և բանաստեղծուհին։

Կենսագրություն

խմբագրել

Ռոսիտա Մելոն ծնվել է 1897 թվականի հուլիսի 9-ին Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում[3]։ 1900 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաք։

Մանկուց նա ունեցել է երաժշտական մեծ տաղանդ։ 4 տարեկանում կարողանում էր դաշնամուր նվագել։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է երաժշտություն։ Հետագայում նա Բուենոս Այրեսում դաշնամուր նվագել է սովորել։ Ժամանակի ընթացքում նա դարձել է երաժշտության ուսուցչուհի, դաշնամուրի պրոֆեսոր։

Արգենտինայի հեղինակավոր դահլիճներում և կոնսերվատորիաներում հանդես է եկել դասական և հանրաճանաչ երաժշտության համերգներով, արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Անձնական կյանք

խմբագրել

1922 թվականին ամուսնացել է բանաստեղծ և գրող Վիկտոր Պյում Վելեսի հետ[4][5]։

Ստեղծագործություն

խմբագրել

Հեղինակ է տանգո երաժշտության, տանգո-վալսի, դասական և կրեոլական վալսի, պասադոբլի, պոլկաների և մարշերի։ Դրանցից են՝ «Oración», «Tatita» և «Aquel entonces», ինչպես նաև «Yo te adoro», «Por el camino», «Una lágrima para papá», «Cuando de ti ya lejos» և «Aquellos catorce años»[6]։

Ռոսիտա Մելոյի բանաստեղծությունները տպագրվել են թերթերում և ամսագրերում։ Նրա մի շարք բանաստեղծություններ ներառվել են «Antología de poetas jóvenes»-ում («Երիտասարդ բանաստեղծների անթոլոգիա») այնպիսի հեղինակների կողքին, ինչպես, օրինակ՝ Ալֆոնսիսա Ստորնին և այլ ժամանակակից բանաստեղծներ։

Ռոսիտա Մելոն 14 տարեկանում ստեղծել է կրեոլական երաժշտության ոճով ամենահայտնի տանգո-վալսներից մեկը՝ «Desde el alma» (Բոստոնյան վալս, 1911 թվական)։

Ռոսիտա Մելոն մահացել է 1981 թվականի օգոստոսի 12-ին։ Թաղված է Բուենոս Այրեսի Լա Չակարիտա գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 todotango.com (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
  3. «Rosita Melo - Personalidades del barrio de Flores - El Portal del barrio de Flores -». barriodeflores.com.ar. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  4. Mario Rubén Alvarez Las voces de la memoria: historias de canciones populares paraguayas. — M.R. Alvarez y Julián Navarro Vera, 2004. — 180 с.
  5. Meri Lao Todo Tango: Cronache di una lunga convivenza. — Giunti, 2014-02-18. — 282 с. — ISBN 978-88-587-5974-5
  6. http://danzadetango.com/articulos-03.html (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել