Ռոկոկո պալատ (ռուս.՝ Дворец рококо), նախկին բնակելի, ներկայումս վարչական շենք Վիբորգում։ Ռոկոկո ոճով կառուցված քաղաքի միակ շենքն է։ Գտնվելով Վիբորգի կենտրոնում, քաղաքի գլխավոր փողոցում՝ Լենինի պողոտայում, երկհարկանի առանձնատունը ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Ճակատի նախնական տեսքը` պատշգամբի տակ Ատլասների քանդակներով

19-20-րդ դարերի սահմանագծին Վիբորգի ամենահարուստ և ազդեցիկ ձեռնարկատերերից մեկը եղել է Ֆեոդոր Իվանովիչ Սերգեևը։ Ճորտ գյուղացի կոմս Շերեմետևի որդին՝ Ֆեոդոր Սերգեևը, տասնչորս տարեկան հասակում հայտնվել է Վիբորգում, սովորել շվեդերեն և ֆիններեն, զբաղվել առևտրով՝ դառնալով վաճառական։ Սերգեևի կողմից հիմնադրված առևտրա-արդյունաբերական ընկերությունը, որը մինչ օրս «Oy Sergejeff Ab» անվամբ գոյություն ունի Ֆինլանդիայում, ի թիվս այլ բաների, ունի նավատորմ և մանուֆակտուրա, զբաղվում է նավթի, հացամթերքների և մրգերի առևտրով։ Վիբորգի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղացել Սերգեևի գարեջրի գործարանի և ծխախոտի ֆաբրիկան (1910 թվականի տվյալներով` Վիբորգի ամենամեծ ձեռնարկությունը)։

 
Շենքի տեսքը Լենինի զբոսայգու կողմից

Իր տան կառուցման համար մեծահարուստ ձեռնարկատերը և բարերարը (հետագայում՝ 1892 թվականին նրան շնորհվեց առևտրի խորհրդականի բարձր կոչում), հողամաս է ձեռք բերել քաղաքի գլխավոր փողոցում և 1882 թվականին առևտրականների առանձնատան նախագիծ պատվիրել Վիբորգի նահանգի ճարտարապետ Ֆրեդրիկ Օդենվալին։ Շինարարությունն ավարտելուց անմիջապես հետո Ֆրեդրիկ Օդենվալը հիվանդության պատճառով հրաժարական է տվել մարզային ճարտարապետի պաշտոնից և հետազոտողները տունը համարել են ճարտարապետ Սերգեի «կարապի երգը»։ Իսկ քաղաքաբնակները 1883 թվականին կառուցված, համեմատաբար փոքր, բայց ճոխ զարդարված տունը անվանել են «Ռոկոկոյի պալատ»։

Առանձնատան նեոռոկոկո ոճով զարդարված ճակատը զարդարված է նաև ռոկայլի ճանաչելի տարրով։ Ձախ կողմում գտնվում է շքամուտքը, իսկ երկրորդ հարկը աչքի է ընկնում երկաթյա ցանցկեն ճաղավանդակով, երկար պատշգամբով, որը ի սկզբանե հենված էր չորս ատլասների տերևազարդ քանդակների և ծաղկապատվանդանների վրա (հատկանշական է, որ ավելի ուշ հարևան հողամասում կառուցված վաճառական Կոնկոնենի տան ճակատը նույնպես պարունակում էր Ատլասների քանդակներ, բայց դրանք ունեին զավեշտական տեսք)։ Հյուրասենյակի պատուհանները նայում են պատշգամբին, որն աչքի է ընկնում զարդարանքի ճոխությամբ։ Պատի և առաստաղի բնօրինակ զարդանախշերը պահպանվել են մինչև մեր օրերը։ Պահպանվել են հախչասալե վառարանները, որոնք Ռակկոլանիոկսկի խեցեգործական գործարանի արտադրանքի ամենավաղ շրջանի նմուշներն են և հետազոտողները դրանք համարում են 19-րդ դարի վերջին քառորդի արվեստի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկը[1]։

Սերգեևի մահից հետո 1920-1930-ականներին առանձնատանը տեղակայվել են խանութներ, ռեստորան և վարսավիրանոց։ Դրա հետ կապված կոպտորեն աղավաղվել են շենքի արտաքին տեսքը առաջին հարկում բացված մեծ ուղղանկյուն ցուցափեղկերով, ինչպես նաև հեռացվել են Ատլասների տերևազարդ քանդակները և ծաղկապատվանդանները։

Խորհրդա-ֆիննական պատերազմներից հետո (1939-1944) շենքում տեղակայված է եղել քաղաքի ռադիոհանգույցը։ 1960-ականներին հայտնվել է «Վիբորգ» հյուրանոցի ընդլայնման նախագիծ հարևան տեղամասում նոր բազմահարկ հյուրանոցի շենք կառուցելու համար։ Պարզվում է, որ Սերգեևի փոքր առանձնատունը խոչընդոտ է հանդիսանում շինարարության համար և նախագծով ենթադրվեռլ է այն քանդել։ Բայց Պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության համառուսական ընկերության Վիբորգի քաղաքային մասնաճյուղի ակտիվիստները ոտքի կանգնեցին «Ռոկոկո պալատը» պաշտպանելու համար, որոնց ջանքերով չեղարկվել է հյուրանոցի կառուցման որոշումը, իսկ 1970-ականներին՝ քաղաքի գլխավոր ճարտարապետի գրասենյակի միջոցով վերականգնման աշխատանքների ժամանակ, շենքի տեսքը մոտեցվել է նախնական նախագծին (վերականգնվեց պատուհանների ձևը, բայց Ատլասների քանդակները չվերականգնվեց)։

2000-ականներին «Ռոկոկոյի պալատից» տեղափոխվել է Վիբորգի գլխավոր ճարտարապետի գրասենյակը։ Քննարկվում է անբավարար վիճակում գտնվող շենքը Լենինգրադի մարզային կառավարության տարածքային իշխանության ստորաբաժանումներին հանձնելու հարցը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Արտաքին հղումներ

խմբագրել