Ռոլլ (ճապ.՝ 巻き寿司 մակիձուսի, նրանք սուշի-ռուլետներ են), ճապոնական խոհանոցում սուշիի ամերիկական տարատեսակն է[1], որի յուրահատկությունը կայանում է գլանաձև բամբուկի խսիրով (ճապ.՝ 巻簾մակիսու) փաթաթելու մեջ, որին հաջորդում է կտորների բաժանումը։ Ամենահայտնի և տարածված ռոլլերի տեսակը՝ «Կալիֆորնիա» ռոլլը, որի անբաժանելի բաղադրիչը «Ֆիլադելֆիա» անվանումով պանիրն է։

Պատրաստում խմբագրել

Շատ հաճախ ռոլլերը կտրում են 6 կամ 8 կտորների, երբեմն՝ 12 և մատուցում են որպես մեկ բաժին։ Լցոնումը փաթաթում են նորիի տերևով (նախապես չորացված և մանրացված ճզմած ջրիմուռներ), երբեմն՝ բարակ օմլետի մեջ, սոյայի թղթի մեջ և այլն։ Հաճախ հանդիպում են ռոլլեր, որոնք փաթաթվում են այնպես, որ նորիի տերևը կամ այլ արտաքին շերտը դրվում է ներսում, իսկ բրինձը կամ լցոնումը՝ դրսում։ Նաև հանդիպում են «գունավոր» և «խայտաբղետ», «շրջված» և ռոլլերի այլ տարատեսակներ։

Այսպես կոչված «ասորտի» կամ «սուշի-ասորտին» մի քանի կտորներով (սովորաբար 3-4 կտորներ) մատուցվում են սուշիի այլ տարբերակների հետ։

Ռոլլերի տարատեսակներ խմբագրել

Ներկայումս հանդիպում են ռոլլերի մի քանի տեսակներ։

  • Ավանդական ռոլլեր — Ավանդական ճապոնական խոհանոցի բաղադրատոմսով պատրաստվող ռոլլեր։ Առավել հաճախ իրենցից ներկայացնում են բարակ ռուլետ, որտեղ որպես լցոնում հանդիսանում են խեցգետինը, լոտոսը և այլն, դրանք ծածկվում են բրնձով և նորիի տերևով։
  • Ֆիրմային ռոլլեր — Այսպիսի հայտնի ռոլլերի հետ, ինչպիսին «Ֆիլադելֆիա» և «Կալիֆորնիա» ռոլլերն են, ճապոնական խոհանոցի ռեստորանները առաջարկում են իրենց ֆիրմային ռոլլերը, որոնց կազմը մշակում են շեֆ-խոհարարները։ Սա ռոլլերի ամենաբազմազան տեսակն է։
  • Ռոլլ «Կալիֆորնիա» (Ամերիկայում և Եվրոպայում մատուցվող ռոլլերի տարբերակ, Ճապոնիայում հանդիպում է հազվադեպ և չի հանդիսանում ավանդական տեսակ)։ Լցոնման համար պարտադիր բաղադրիչներ են ավոկադոն և ծովախեցգետնի միսը, արտաքինից ռոլլը պատված է Տոբիկոյով (թռչող ձկան խավիար)։
  • Ռոլլ «Ֆիլադելֆիա» — (ինչպես ռոլլ «Կալիֆորնիան», այնպես էլ այս ռոլլերը ճապոնական խոհանոցում ավանդական ռոլլերի տեսակ չեն հանդիսանում)։ «Ուրամակի» տեսակի հայտնի ռոլլերից է, որը արտաքինից փաթաթված է բրնձով։ Լցոնմանը, որը պարտադիր սերուցքային պանրով է լինում, կարող է նաև ավելացվել կանաչ սոխ, վարունգ, խավիար և ավոկադո։ Ռոլլը արտաքինից ամբողջությամբ կամ մասամբ փաթաթում են ֆիլեի բարակ կտորով կամ սաղմոնով։
  • «Թխած ռոլլեր» — Ֆիրմային ռոլլերի ենթակարգ՝ լրացուցիչ թխված բարձր ջերմաստիճանում։ Այդիսի ռոլլերին ջերմային մշակումը դարձնում է ավելի անվտանգ և պատշաճեցնում է ավանդական տեղին, որտեղ հում ձուկը սննդի տարածված տեսակ չի հանդիսանում։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Суши и роллы - в чем разница? | Что такое суши и что такое роллы» (ռուսերեն). Суши-бар "Сандугач". 2019 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.