Սաշիմի[1] (刺身։ Սաշիմի [saɕímí]), ճապոնական խոհանոցի ազգային կերակուրը։ Սաշիմին պատրաստում են տարբեր տեսակի ձկների ֆելեից, այլ ծովամթերքներից և անգամ մսի փոքր կտրտած կտորներց։ Պարագաները օգտագործվում են միայն հում։ Մատուցվում է սոյայի սոուսով, վասաբիով, բարակ կտրատված դայկոնով և սիսոյի տերևներով։

Picto infobox mets.png
Սաշիմի
刺身
Vegie sasimi.jpg
Սաշիմի
Ճապոնական խոհանոց
Ծագում
Ենթատեսակհում ձկից ուտեստ և սննդամթերք
Առաջացման երկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնականձկներ
Sashimi Վիքիպահեստում

ՊատկերասրահԽմբագրել

Սաշիմին հում ձուկ մատուցելու ձև է՝ խորանարդ կամ կտրտած տեսքով և հավելյալ համեմունքներով։ Ինչպես համի արժեքը, այնպես էլ ճապոնական խոհանոցի զարմանահրաշ ազդեցությունն առողջության վրա, սուշին և սաշիմին դարձրել են հայտնի կերակրատեսակներ՝ նվաճելով ոչ միայն ասիացիենրի, այլ նաև եվրոպացիների և ամերիկացիների ճաշակները։

ԲաղադրամասերԽմբագրել

  • 50 գ սաղմոնի կամ թունայի ֆիլե
  • 2 գդալ գետնանուշի ձեթ
  • 2 ճաշի գդալ քնջութի ձեթ
  • 2 ճաշի գդալ սոյայի սոուս
  • Մեկ լայմի կամ լիմոնի հյութ
  • 2 ճաշի գդալ թակած մանր սոխ
  • 2 հատ լավ թակած սխտորի մեխակ
  • 1 փոքր չիլի պղպեղ
  • 1 փոքր գազար
  • 1 սպիտակ բողկ
  • 1 թարմ վարունգ

ՆախապատրաստումԽմբագրել

Հեռացնել ձկան մաշկը, և տեղադրել ձուկը սառնարան, որպեսզի այն սառչի և հեշտ կտրատվի։ Կտրատել ֆիլեն բարակ շերտերով։ Փորձեք կտրատել նույն ուղղությամբ՝ խուսափելով ձկան սղոցումից։ Մաքրեք և մաշկեկ բողկը, գազարն ու վարունգը։ Կտրատեք դրանք նուրբ շերտերով։ Տեղադրեք ձուկն ափսեի վրա, խավարտեք այն թակած բանջարեղենով։ Թեփազատեք սխտորն և լավ կտրատեք այն պղպեղի և մանր սոխի հետ։ Սոյայի սոուսի հետ միասին տաքացրեք թավայում քնջութի և գետնանուշի ձեթերը։ Համեմեք սաղմոնը մանր սոխով, սխտորով, պղպեղով։ Շաղ տվեք կիտրոնի հյութը։ Տաքացրեք սուոսն ու լցրեք այն սաղմոնի կտրտած շերտերի վրա։ Այն պատրաստ է։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Русский орфографический словарь Российской академии наук. Отв. ред. В. В. Лопатин.