Ռոզա Ֆրանսինա Ռոգոմբե (ֆր.՝ Rose Francine Rogombé, սեպտեմբերի 20, 1942(1942-09-20)[1], Լամբարենե, Colony of Gabon[1] - ապրիլի 10, 2015(2015-04-10)[1], Վիլժուիֆ, Ֆրանսիա[1][2]), գաբոնացի քաղաքական գործիչ, 4 ամիս շարունակ եղել է Գաբոնի նախագահի պաշտոնակատար (2009)։

Ռոզա Ֆրանսինա Ռոգոմբե
Rose Francine Rogombé
 
Կուսակցություն՝ Gabonese Democratic Party?
Կրթություն՝ Նենսիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 20, 1942(1942-09-20)[1]
Ծննդավայր Լամբարենե, Colony of Gabon[1]
Վախճանի օր ապրիլի 10, 2015(2015-04-10)[1] (72 տարեկան)
Վախճանի վայր Վիլժուիֆ, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն  Գաբոն
Ի ծնե անուն ֆր.՝ Rose Francine Allela Etomba[1]
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն

խմբագրել

Ռոզա Ռոգոմբեն կրթություն է ստացել Ֆրանսիայում, մասնագիտությամբ իրավաբան է, Գաբոնական դեմոկրատական կուսակցության (PDG) անդամ է։ 1967 թվականին՝ Գաբոն վերադառնալուց հետո, դարձավ երեք կանանցից մեկը, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ դատավոր դարձան[3]։ Զբաղեցնում էր Պետական նախարարի պաշտոնը՝ Մարդու իրավունքների և կանանց զարգացման հարցերով[4]։

1990-ական թվականների սկզբին՝ երկրի բազմակուսակցական համակարգի անցնելուց հետո, ժամանակավոր հեռացավ քաղաքականությունից՝ դառնալով հատուկ քրեական դատարանի փոխնախագահ[5][6] :

2008 թվականի տեղի ընտրությունների ժամանակ ընտրվել էր Լամբարնայում մունիցիպալ խորհրդական, 2009 թվականի հունվարին հաղթել է Գաբոնի Սենատի ընտրություններում՝ փետրվարին 6 տարով դառնալով դրա նախագահը։

2009 թվականի հունիսի 8-ին՝ Օմար Բոնգոյի մահից հետո, իրականացնում էր Գաբոնի նախագահի պարտականությունները։ Այդ պաշտոնին զբաղվում էր նախագահի ընտրությունների կազմակերպչական գործերով (կայացան 2009 թվականի օգոստոսի 30-ին)։ Կառավարության անձնական կազմը, որը նշանակվել էր Օմար Բոնգոյի կողմից, պահպանվեց չնչին փոփոխությամբ, հանգուցյալ նախագահի որդին և նախագահական կոմպանիայի մասնակից Ալի Բոնգոն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Վարչապետի հրաժարականից հետո, որը նախագահ դառնալու հեռանկարներ ուներ, 2009 թվականի հուլիսին կառավարությունից հեռացվեցին Ալի Բոնգոյի հակառակորդները[4]։

Ռոգոմբեի ադմինիստրացիայի կողմից կազմակերպված ընտրություններն անց էին կենում Ալի Բոնգոյի լուռ աջակցության ներքո, որին մյուս թեկնածուները խիստ պնդում էին հեռացնել կառավարությունից (ժամանակավոր հեռացավ իր պաշտոնից ընտրություններից ընդամենը 2 շաբաթ առաջ)։ Ընտրությունների շեմին իշխանությունները քայլեր ձեռնարկեցին, որով սահմանափակում էին ընդդիմությանը պատկանող ԶԼՄ-ի հեռարձակման գոտին[4]։

Ալի Բոնգոյի երդմնակալությունից հետո նա վերադարձավ Սենատի նախագահի պաշտոնին, որը զբաղեցնում էր ընդհուպ մինչև 2015 թվականի փետրվար՝ լիազորությունների ավարտը[4]։

2007 թվականին ստացել է գիտական աստիճան Աստվածաբանության ոլորտում[5]։ Երկրում նշանակալի իրադարձություն դարձավ 2010 թվականին քաղաքական գործչի կողմից 23 000 սուրբծննդյան խաղալիքներ ուղարկելն իր հայրենի քաղաք Լամբարենե։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Fichier des personnes décédées
  2. «Gabon: Mme Rogombé, une magistrate fidèle de Bongo aux commandes», AFP, 10 June 2009 (Ֆրանսերեն).
  3. Magnowski, Daniel (2009 թ․ մայիսի 16). «Gabon's Bongo in Europe, "resting" from duties». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2018-07-24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Кусов, Виталий. «Рогомбе Роза: президент Габона, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. 5,0 5,1 Christian Walter Ngouah-Beaud, «Gabon: Parlement: Rose Francine Rogombé à la tête de la chambre haute pour six ans» Արխիվացված 2009-02-18 Wayback Machine, Gabonews, 16 February 2009 (Ֆրանսերեն)
  6. «Gabon: Une femme élue président du Sénat» Արխիվացված 2012-02-15 Wayback Machine, Infosplusgabon, 17 February 2009 (Ֆրանսերեն).