Ռոզա Սոֆիա Ինգեբյորգ Տայկոն (շվեդերեն՝ Rosa Sofia Ingeborg Taikon, հուլիսի 30, 1926(1926-07-30), Տիբրո, Շվեդիա - հունիսի 1, 2017(2017-06-01)[1]), շվեդ արծաթագործ և հասարակական գործիչ, որը պայքարել է գնչուների իրավունքների համար։ 2013 թվականին արժանացել է Ուլոֆ Պալմեի մրցանակին։

Ռոզա Տայկոն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1926(1926-07-30)
ԾննդավայրՏիբրո, Շվեդիա
Մահացել էհունիսի 1, 2017(2017-06-01)[1] (90 տարեկան)
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, արծաթագործ և ակնագործ
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Rosa Taikon Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռոզա Տայկոնը ծնվել է 1926 թվականին շվեդուհի Ագդա Կառլսոնի և գնչու Յուհան Տայկոնի ընտանիքում։ Գրող Կատարինա Տայկոնի ավագ քույրն էր։ Ռոզայի մայրը մահացել է, երբ նա եղել է վեց տարեկան։ Հայրը կրկին ամուսնացել է, սակայն խորթ մայրը երեխաներին վատ է վերաբերվել։ Ռոզան տասը տարեկանից աշխատել է ընտանիքին օգնելու նպատակով։

Տայկոնը ոսկերիչ է դարձել։ 1966 թվականին ավարտել է Արվեսների համալսարանը։ Չնայած այն հանգամանքին, որ ոսկերչական արվեստն ընտանիքում ժառանգաբար փոխանցվել է տղամարդկանց միջոցով, Ռոզան որոշել է արծաթագործ դառնալ իր եղբայր Պաուլի սպանությունից հետո[2]։ Նա ապավինել է գնչուական ավանդական արվեստին։ Նրա աշխատանքները ցուցադրված են շվեդական բազմաթիվ պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։ Ցուցադրություն է ունեցել նաև Գնչուական արվեստի թանգարանում Չեխիայում[2]։ Ստոկհոլմի համալսարանում և Շվեդիայի արվեստի դպրոցում երեկոյան դասընթացներ է վարել արծաթի հետ աշխատելու արվեստի վերաբերյալ[2]։ Բացի դրանից հայտնի է եղել նաև որպես որպես գնչուների իրավունքների համար պայքարող և գնչուական մշակույթի հանրայնացնող[2]։ Հանդես է եկել շվեդական ռադիոյով ու հեռուստատեսությամբ, գրել հոդվածներ[3]։

Ամուսնացել է երկու անգամ, երկուսն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ․ երեխաներ չի ունեցել։ Մահացել է 2017 թվականին 91 տարեկանում[2]։

ՄրցանակներԽմբագրել

  • «Իլլիս քվորում» ոսկե մեդալ՝ շվեդական մշակույթին, գիտությանը կամ հասարակությանը մատուցած ծառայության համար (2010)[2]։
  • Ուոլֆ Պալմեի մրցանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակնառու նվաճումների համար (2013)[3]։
  • Սյոդերտյորնի համալսարանի պատվավոր դոկտոր (2014)[3]։

ՖիլմագրությունԽմբագրել

  • Marianne, 1953
  • Motorkavaljerer, 1950
  • Kyssen på kryssen, 1950
  • Smeder på luffen, 1949

ԳրականությունԽմբագրել

  • «Rosa Taikon»։ Nationalencyklopedin (Swedish)։ Վերցված է 13 May 2010 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.svd.se/rosa-taikon-vittnade-om-romernas-ode
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Romani jewelry designer Rosa Taikon has passed away»։ Romea (անգլերեն)։ 9.6.2017։ Վերցված է 2019-12-30 
  3. 3,0 3,1 3,2 «Rosa Taikon»։ RomArchive (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 

Արտաքին հղումներԽմբագրել