Ռոզա Բոնյոր (նկար, Աննա Էլիզաբեթ Կլյումպկե)
Ռոզա Բոնյոր (անգլ.՝ Rosa Bonheur), Աննա Էլիզաբեթ Կլյումպկեի 1898 թվականին ստեղծած կտավը, որտեղ պատկերված է ֆրանսիացի նկարչուհի Ռոզա Բոնյորի դիմապատկերը։ 1922 թվականից կտավը ներառված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Աննա Էլիզաբեթ Կլյումպկե[1] |
տարի | 1898[1] |
բարձրություն | 117,2 սանտիմետր[1] |
լայնություն | 98,1 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հիմնական թեմա | Ռոզա Բոնյոր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելՆկարչուհի Կլյումպկեն երկար տարիներ հիացել է Ռոզա Բոնյորով[3]։ Մինչև 1898 թվականը երկու նկարչուհիները նամակագրության մեջ են եղել[4]։ Դուգլաս Միլեր ընտանիքի անդամները համոզել են Կլյումպկեին ստեղծելու Բոնյորի դիմապատկերը[5]: 1897 թվականի սեպետմբերի 14-ին Կլյումպկեն Բոնյորին նամակ է գրել և խնդրել նկարելու նրան[6]: 1898 թվականի մարտի 31-ին Բոնյորը պատասխանել է. «Սիրելի մադմազել, դիմանկարի ստեղծման համար ես ձեր տրամադրության տակ եմ»[7]:
Կլյումպկեն դիմանկարի վրա սկսել է աշխատել 1898 թվականի հունիսին։ Կլյումպկեն գրել է, որ «ուրախ է, որ Ռոզա Բոնյորն առաջարկել է իր սեփական համաձայնությունը` կանանցի հագուստով նկարվելու համար»[8]: Որպես մոդել Բոնյորն ամեն օր կեցվածք չէր ընդունում՝ ասելով որ «երկար չի կարող նստել»[9]: Նկարելու պահերին երկու արվեստագետները զրուցում էին գրականությունից, պատմում պատմություններ, քննարկում կրոնական և բարոյականության հարցեր[10]: Նկարելու ընթացքում Բոնյորը երիտասարդ նկարչուհուն ուղղորդում էր գծագրման և նկարչության իր առաջարկներով[11]: Մարիա Տամբուկուն գրում է, որ զրույցների և կտավի ստեղծման աշխատանքները ցույց են տալիս, որ Բոնյորը «սիրահարված է» Կլյումպկեին[12]:
Նկարագրություն
խմբագրելԿտավում պատկերված է ֆրանսիացի նկարչուհի Ռոզա Բոնյորը[13]։ Կլյումպկեն հանդիսանում է նաև Բոնյորի կենսագիրը[13]։ Բոնյորը նստած է պատկերակալի մոտ՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանը կրծքին[3], հագին երկար վերարկու՝ սպիտակ օձիքով[14]: Ձեռքին գծանկարն է, պատկերակալի վրա երեք ձիերով նկարի սկիզբը[15]: Ըստ Բրիտա Ս. Դուայերի՝ Բոնյորի դեմքի արտահայտությունը մեկ մտախոհ է, մեկ սադրիչ[16]:
Կլյումպկեն մնաց Ֆրանսիայում որպես Բոնյորի կողակից։ 1899 թվականին՝ Բոնյորի մահից հետո նա ժառանգեց Ֆոնտենբլոյի մոտ գտնվող Բոնյորի տունն ու ստուդիան։ Մինչև 1922 թվական կտավը պատկանել է Կլյումպկեին և նրա քրոջը՝ Դորոտեա Կլյումպկեին[2]։ Նույն թվականին Կլյումպկեն կտավը նվիրել է Մետրոպոլիտեն թանգարանին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 2,0 2,1 «Rosa Bonheur». Metropolitan Museum of Art.
- ↑ 3,0 3,1 3,2 «Rosa Bonheur | Anna Klumpke | 22.222 | Work of Art | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art». The Met’s Heilbrunn Timeline of Art History. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Kuiper, Kathleen. «Rosa Bonheur | French painter». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Klumpke, 2001, էջեր 27-28
- ↑ Klumpke, 2001, էջ 28
- ↑ Klumpke, 2001, էջ 30
- ↑ Klumpke, 2001, էջ 31
- ↑ Klumpke, 2001, էջ 33
- ↑ Klumpke, 2001, էջեր 37-38
- ↑ Tamboukou, 2010, էջեր 69-70
- ↑ Tamboukou, 2010, էջ 70
- ↑ 13,0 13,1 Corrinne, Tee A. (January 1998). «Reviews: Lesbian Biography». Lambda Book Report. 6 (6): 27 – via EBSCOhost.
- ↑ Hird, 1904, էջ 78
- ↑ Dwyer, 2004, էջեր 73-74
- ↑ Dwyer, 2004, էջ 74
Արտաքին հղումներ
խմբագրել- Dwyer, Britta C. (2004). «Bridging the Gap of Difference: Anna Klumpke's 'Union' With Rosa Bonheur». In Fattal, Laura Felleman; Salus, Carol (eds.). Out of Context: American Artists Abroad. Westport, Connecticut: Praeger. ISBN 9780313316494.
- Hird, Frank (1904). Rosa Bonheur. London: George Bell & Sons.
- Klumpke, Anna (2001). Rosa Bonheur: Sa Vie, Son Oeuvre [Rosa Bonheur: The Artists's (Auto)biography]. Translated by Gretchen van Slyke. Ann Arbor, Michigan: The University of Michigan Press. ISBN 0472088424.
- Tamboukou, Maria (2010). In the Fold between Power and Desire: Women Artists’ Narratives. Newcastle upon Tyne: Cambridge Scholars Publishing. ISBN 9781443821483.