Ռոզա Ավագյան
հայ բանջարաբույծ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոզա Վահանի Ավագյան (սեպտեմբերի 9, 1926[1], Աղավնատուն, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ բանջարաբույծ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։
Ռոզա Ավագյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1926[1] |
Ծննդավայր | Աղավնատուն, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գյուղատնտես և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՌոզա Ավագյանը ծնվել է սեպտեմբերի 9–ին, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ 1957 թվականից աշխատում է Էջմիածնի շրջանի Աղավնատան կոլտնտեսությունում որպես բրիգադավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացել է տարիներ շարունակ բանջարանոցայի բույսերից բարձր բերք ստանալու համար։ Եղել է ՀԿԿ XXIII - XXV համագումարների և կոլտնտեսականների համամիութենական III համագումարի պատգամավոր, ՀՍՍՀ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀԿԿ XXIV համագումարում ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումի անդամության թեկնածու[2]։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալ, 1959
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Ավագյան Ռոզա Վահանի ։». persons.anau.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 601)։ |