Ռոզալի Դյուտե
Ռոզալի Դյուտե, լրիվ անունը՝ Կատրին-Ռոզալի Ժերար Դյուտե (ֆրանսերեն՝ Catherine-Rosalie Gerard Duthé, 1748[1][2][3][…], Վերսալ - սեպտեմբերի 24, 1830, former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա), 18-19-րդ դարերի ֆրանսիացի նշանավոր կուրտիզանուհի[6], դերասանուհի, բնորդուհի, հուշագրությունների հեղինակ։ Ընկերակցել է ֆրանսիական արքաների, եվրոպական բարձրաստիճան ազնվականների։ Նրան բնութագրում են որպես «նոր դարաշրջանի առաջին բութ շիկահերուհու»[7][8][9]։ Դյուտեին հաճախ են առաջարկել, որ համաձայնի նկարվելու, ընդ որում՝ նաև լրիվ կամ մասնակի մերկ։ Թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում կարելի է տեսնել նրա պատկերով բազմաթիվ նկարներ, որ վրձնել են կլասիցիմի և վաղ ռոմանտիզմի անվանի ներկայացուցիչներ համարվող նկարիչներ Ժան Օնորե Ֆրագոնարը, Անրի-Պիեռ Դանլուն, Շառլ-Ամեդե Ֆիլիպ վան Լոոն, Ֆրանսուա Յուբեր Դրուեն, Լուի Պերենը, Պիեռ Պոլ Պրյուդոնը, Ժակ-Անտուան-Անրի Լըմուանը, Ժան-Ֆրեդերիկ Շալլը և այլք։ Շիկահեր գեղեցկուհու կիսանդրին կերտել է ֆրանսիացի մեծահամբավ քանդակագործ Հուդոնը։ Նրան իր «Բնավորություններ և անեկդոտներ» գրքում հիշատակել է Շամֆորը։
Ռոզալի Դյուտե ֆր.՝ Rosalie Duthé | |
---|---|
Ծնվել է | 1748[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերսալ |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1830 |
Մահվան վայր | former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | պարուհի և մոդել |
Աշխատավայր | Փարիզի ազգային օպերա |
Անդամություն | Փարիզի ազգային օպերա |
Rosalie Duthé Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոզալին ծնվել է վերսալյան պալատի ծառայողի ընտանիքում, դաստիարակվել է վանքում։ 1767 թվականին ընդունվել է փարիզյան օպերայի բալետային խումբ։ 1786 թվականին տեղափոխվել է Լոնդոն, ելույթներով հանդես եկել թատրոնում, ձեռք բերել լայն ճանաչում ու համբավ, բազմաթիվ երկրպագուներ ու հովանավորներ, որոնց շարքում էին ֆինանսիստ Ջորջ Ուինդեմը, բանկիր Ժան Ֆրեդերիկ Պեռեգոն, Ֆիլիպ Էգալիտեն,ապագա թագավոր Կալ Տասներորդը...
Մահացել է 82 տարեկան հասակում, մոռացության մատնված։ Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Հուշագրություններ
խմբագրել- Souvenirs de mlle Duthé de l’Opéra (1748—1830). Paris: L. Michaud, 1909
Գրականություն
խմբագրել- Blanc O. Portraits de femmes, artistes et modèles au temps de Marie-Antoinette. Paris: Didier Carpentier, 2006
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 3,0 3,1 NUKAT — 2002.
- ↑ Gabrielli D. Dictionnaire historique du Père-Lachaise (ֆր.) — 2002. — P. 127. — ISBN 978-2-85917-346-3
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 310. — ISBN 978-2-914611-48-0
- ↑ A data de nascimento de Duthe é dada entre 1748-1752 em várias fontes. A data da morte é dada como 1820, 1830 e 1831 em várias fontes. Este artigo usa as datas de 1748-1830, tal como consta na Encyclopedia of Prostitution and Sex Work, Volume 1, de Melissa Hope Ditmore, Greenwood, 2006,p. 119, página visitada em 10 de abril de 2013. (անգլերեն)
- ↑ Joanna Pitman.On Blondes, Bloomsbury USA, 2004.p. 129, página visitada em 10 de abril de 2013. (անգլերեն)
- ↑ Victoria Sherrow. Encyclopedia of hair: a cultural history.p. 149, página visitada em 10 de abril de 2013. (անգլերեն)
- ↑ "Blonde women make men less clever" Արխիվացված 2014-03-09 Wayback Machine, Laura Clout, The Daily Telegraph, 10 de abril de 2013. (անգլերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Retratos de Rosalie Duthé, página visitada em 10 de abril de 2013. (Ֆրանսերեն)
- Биографический очерк о Дюте // Henri Lyonnet. Les Comédiennes. / Vol. 4 de La Vie au dix-huitième siècle. — Paris, Éditions Marcel Seheur, 1930.(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզալի Դյուտե» հոդվածին։ |