Ժան Անտուան Հուդոն

Ժան Անտուան Հուդոն, (ֆր.՝ Jean-Antoine Houdon, մարտի 20, 1741(1741-03-20)[1][2][3][…], Վերսալ - հուլիսի 15, 1828(1828-07-15)[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ, եվրոպական դիմապատկերի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ 1764—1768 թվականներին եղել է ֆրանսիական ակադեմիայի կրթաթոշակառու Հռոմում, ուր ուսումնասիրել է անտիկ արվեստ ու անատոմիա։

Ժան Անտուան Հուդոն
ֆր.՝ Jean-Antoine Houdon
Jean antoine houdon-rembrandt peale.jpg
Ծնվել էմարտի 20, 1741(1741-03-20)[1][2][3][…]
ԾննդավայրՎերսալ
Մահացել էհուլիսի 15, 1828(1828-07-15)[1][2][4][…] (87 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ
ՔաղաքացիությունFlag of France (1814–1830).svg Ֆրանսիա[5]
ԿրթությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)George Washington? և Bust of George Washington?
Ժանրդիմապատկեր[6]
Մասնագիտությունքանդակագործ և մեդալագործ
ԱմուսինMarie-Ange-Cécile Langlois?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղանկարի և քանդակի ակադեմիա
ԵրեխաներSabine Houdon? և Claudine Houdon?
Commons-logo.svg Jean-Antoine Houdon Վիքիպահեստում

ՍտեղծագործություններԽմբագրել

Հուդոնին ճանաչում է բերել «Դիանա» արձանը (գիպս, 1776 թվական, Գոթայի դղյակի թանգարան, ԳԴՀ), ուր բնորդի ազնվականական նրբագեղությունը մարմնավորել է կլասիցիստական խիստ ձևերի մեջ։ Հետագայում Հուդոնը ստեղծել է Լուսավորականության և Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանի հայտնի ներկայացուցիչների դիմաքանդակների շարք (Ժան Ժակ Ռուսոյի կիսանդրին (գիպս, 1778 թվական, Գեղարվեստական թանգարան, Շվերին), Բ. Ֆրանկլինի (1778 թվական) և Օ. Գ. Միրաբոյի (1791 թվական, երկուսն էլ թրծակավ, Լուվր, Փարիզ) կիսանդրիները, Վոլտերի կիսանդրին (1778 թվական) և արձանը (1781, մարմար, Էրմիտաժ, Լենինգրադ

Հուդոնի դիմաքանդակներին բնորոշ է հոգեբանական նրբագծերի հարստությունը, շեշտված արտահայտչականությունը։ Բնականությամբ և պարզությամբ են առանձնանում մանուկների ու կանանց քնարական բնույթի քանդակները («Կնոջ դիմաքանդակը», գիպս, 1787 թվական, Լուվր1805—1825 թվականներին դասավանդել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Antoine Houdon (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Jean Antoine Houdon (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Jean Antoine HoudonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. https://www.npg.org.uk/collections/search/person/mp07136/jean-antoine-houdon?search=sas&sText=houdon&OConly=true

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Base Joconde : obras del artista dependientes del ministerio de Cultura francés.
  • [1] : retrato de Louise Brongniart (1772 - 1845), hija del arquitecto Alexandre-Théodore Brongniart en el Museo Nacional del Louvre.
  • [2] : obras del artista en el Museo Nacional del Louvre.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 635