Ռոդրիգո Դոուրադո

բրազիլացի ֆուտբոլիստ

Ռոդրիգո Դոուրադո (պորտ.՝ Rodrigo Dourado Cunha, հունիսի 17, 1994(1994-06-17)[1][2][3], Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս բրազիլական «Ինտերնասիոնալ»-ի կազմում։

Ռոդրիգո Դոուդրա
պորտ.՝ Rodrigo Dourado Cunha
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոդրիգո Դոուդրա Կունիա
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1994(1994-06-17)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Պելոտաս, Բրազիլիա
Հասակ 186
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ինտերնասիոնալ
Համար 13
Պատանեկան կարիերա
2006-2012 Բրազիլիա Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-ներկա Բրազիլիա Ինտերնասիոնալ 83 (3)
Ազգային հավաքական
2011 Բրազիլիա Բրազիլիա Մ17 4 (0)
2016 Բրազիլիա Բրազիլիա (օլիմպ.) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 6, 2016:

2016 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա խմբագրել

Ռոդրիգոն «Ինտերնասիոնալ» ֆուտբոլային ակումբի սան է։

Թիմի հիմնական կազմում իր նորամուտը նա նշել է 2012 թվականի հունվարի 26-ին՝ «Կերամիկա»-ի դեմ խաղում։ Այդ խաղում նա 78-րդ րոպեին փոխարինել է Գիլյերմո Ալֆոնսուին։

Բրազիլիայի առաջնության շրջանակներում իր նորամուտը Ռոդրիգոն նշել է 2012 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Ռեսիֆե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[4]։

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում իր նորամուտը Դոուրադոն նշել է 2015 թվականի ապրիլի 16-ին՝ «Ունիվերսիդադ դե Չիլի»-ի դեմ խաղում։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 4-0 հաշվով[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականի հունիսի 29-ին Ռոդրիգո Դոուրադոն հրավիրվել է Օլիմպիական հավաքական՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[6]։

Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է 1 հանդիպման։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ինտերնասիոնալ 2012 Սերիա A 1 0 0 0 0 0 1 0 2 0
2013 0 0 0 0 0 0 2 0 2 0
2014 0 0 0 0 0 0 3 0 3 0
2015 30 1 4 0 8 0 12 0 54 1
2016 23 0 4 0 0 0 12 2 39 2
Արդյունք 54 1 8 0 8 0 30 2 100 3

Ձեռքբերումներ խմբագրել

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ՖԻՖԱ — 1904.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Internacional 2-2 Recife». Soccerway.
  5. «Universidad Chile 0-4 Internacional». Soccerway.
  6. Convocação da seleção olímpica brasileira tem surpresas

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Դոուրադո» հոդվածին։